Լրահոս
Միջազգային
13:48
10.09.24
173

Մոսկվա են հասել ուկրաինական ԱԹՍ-ները. զոհ և տասնյակ տուժածներ կան

Ուկրաինական դրոններն այս գիշեր հասել են Մոսկվայի մարզ: Ռամենսկոե քաղաքում մեկ խաղաղ բնակիչ է զոհվել՝ 46 տարեկան կին, կան վիրավորներ: Դրոնը մխրճվել է Ռամենսկոեի շենքերից մեկի մեջ: 102 բնակարանից 54-ը տուժել են: Բնակիչներին տարհանում են, որ կարողանան մաքրել ԱԹՍ-ներից մնացած բեկորները: Իշխանությունները խոստացել են փոխհատուցել այն բնակիչներին, որոնք տուժել են ԱԹՍ-ի հարձակումից:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս գիշեր միայն ռուսական տարածքում 144 ուկրաինական դրոն են խոցել: «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները: Ռոս.ավիացիայի տվյալներով՝ ժամանակավոր սահմանափակումներ են նաև Կազանի օդանավակայանում: