Լրահոս
Քաղաքական
14:08
10.09.24
183

Գրիգորի Երիցյանը զրկվել է ավագանու անդամի մանդատից

Img default alt hy

Երևան քաղաքի ավագանին քննարկել և ընդունել է ավագանու անդամ Գրիգորի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը։ 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` ավագանին որոշում է ընդունել վաղաժամկետ դադարեցնել Գրիգորի Երիցյանի ՝Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները։  

Որոշման համար հիմք է ընդունվել այն, որ Երիցյանը բացակայել է Երևանի ավագանու նիստերի մեծ մասից։ 

Քվեարկության արդյունքում Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկելու որոշումը։ 

Այնուհետև քննարկման  ներկայացվեցին Անույշ Խուդավերդյանի  և  Անուշ Գինոսյանի՝ Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագծերը։