Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:34
10.09.24
116

Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը ստորագրելու Հայաստանի առաջարկը

Հայկական կողմի առաջարկն արդեն մերժել է Բաքուն:

Երկուշաբթի Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն անընդունելի է համարել ոչ ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է՝ «երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։

Հաջիզադեն հասկացրել է, որ պայմանագիրը չեն ստորագրի, քանի դեռ իրենց նախապայմանները կատարված չեն՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը ու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ պետք է տրամադրի: Հուլիսի սկզբին Ադրբեջանի նախագահն էր առաջարկել նախաստորագրել պայմանագրի հիմնարար սկզբունքները, հիմա Բաքուն մերժում է Երևանի նույն առաջարկը: