Լրահոս
Մշակույթ
14:00
10.09.24
133

Համերգային շրջագայություն՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

Img default alt hy

ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 10-ից կմեկնարկի Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը, որը նվիրված է Շառլ Ազնավուրի 100-ամյակին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Շրջագայության առաջին երեք համերգները տեղի կունենան Եվրոպայում: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը կկայանա Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում, սեպտեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգի Էշ սուր Ալզետի քաղաքային թատրոնում, իսկ սեպտեմբերի 17-ին՝ Հունգարիայի երաժշտության տան դահլիճում:

Համերգային ծրագիրը ներառում է Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների նոր ջազային մշակումներ՝ մեծ ջազ նվագախմբի համար: Համերգների մենակատարներն են Ինգա Արշակյանը և Գոռ Սուջյանը:

Հոկտեմբերին շրջագայությունը կշարունակվի Աֆրիկայում և Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ դեկտեմբերին կեզրափակվի Հարավային Ամերիկայում:

Նախագիծն իրականացվում է «Շառլ Ազնավուր-100» միջոցառումների շրջանակում:

Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում»,-ասված է հաղորդագրության մեջ: