Լրահոս
2024-09-10
-
Մամուլի տեսությունՍևանի ափին ՔՊ-ն մինչև ուշ գիշեր քեֆ է արել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցական խնջույքին ներկա են եղել իշխանական վերնախավը՝ թե’ պատգամավորներ, թե՛ նախարարներ, ու մինչև ուշ գիշեր քեֆ են արել: ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ, անկաշկանդ մթնոլորտում զրուցել, տարբեր թեմաներ քննարկել, շրջել կառավարական ամառանոցում:Ավելին11:2010.09.24 -
ՀասարակականՀամագործակցություն և փորձի փոխանակում. ԱՍՀ պատվիրակությունը Բոսնիա և Հերցեգովինայում էԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ Բոսնիա և Հերցեգովինա կատարած միջկառավարական փորձի փոխանակման այցի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը և սոցիալական ծառայություններում մասնագիտացած հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ հանդիպել են Բոսնիա և Հերցեգովինայի Մարդու իրավունքների և փախստականների նախարար Սևլիդ Հուրթիչին և պետական ու համայնքային տարբեր մարմինների ղեկավարների, անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Հուրթիչը նշել է, որ պատրաստակամ են իրենց ողջ դրական փորձառությունը կիսել Հայաստանի հետ այնպես, որ Հայաստանի սոցիալական բնակարանների ապահովման ինքնաբավ մոդելների ընտրության սկզբնակետն ավելի առաջավոր կետից սկսվի և ոչ զրոյական։ Բոսնիա և Հերցեգովինայի պաշտոնյաները ներկայացրել են «Կաթոլիկ օգնության ծառայություններ» մարդասիրական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում բնակարանաշինության և դրանց կառավարման ինքնաբավության տանող գործիքները, որի շնորհիվ տեղահանված անձանց, փախստականների և սոցիալ-տնտեսական այլ խոցելի խմբերի համար հնարավոր է դառնում անօթևանության հաղթահարման կայուն լուծումներ ստանալ։ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց համար նախատեսված բնակարանային ապահովման ՀՀ պետական աջակցության ծրագրի մասին, նշել, որ հետաքրքրված են նաև այս մոդելի ուսումնասիրությամբ և Հայաստանում դրա հնարավոր կիրառությամբ՝ հաշվի առնելով բռնի տեղահանվածների շրջանում խոցելի և փոքր կազմով ընտանիքների կարիքները։ Բոսնիա և Հերցեգովինայում և բալկանյան երկրներում «Կաթոլիկ օգնության ծառայությունների» տեղական ղեկավար տիկին Սանելա Իմամովիչը նշել է, որ ոգեշնչված են իրենց 15 տարվա անցած ուղին, մարտահրավերները և քաղված դասերը ներկայացնել Հայաստանին՝ հուսալով, որ դա օգտակար կլինի Հայաստանի բնակիչների համար։ Այցը կազմակերպվել էր «Կաթոլիկ օգնության ծառայություններ» մարդասիրական կազմակերպության կողմից, որը Բոսնիա և Հերցեգովինայում սկսել է իր առաջին պիլոտային ծրագիրը դեռևս 2007 թվականին և աջակցել է Բոսնիա և Հերցեգովինայի պետական ինստիտուտներին և համայնքներին օրենսդրության մշակման և մոդելի ներդրման հարցում։ Այսօր ամբողջ երկրով մեկ շուրջ 10000 բնակիչ հանդիսանում է ոչ առևտրային սոցիալական բնակարանների մոդելով տրամադրվող ծառայության շահառու։ Այցի ընթացքում քննարկվել են նաև Բոսնիա և Հերցեգովինայում սոցիալական բնակարանների մասին երկրի օրենսդրությանը՝ ընթացակարգերին, դիմելու չափանիշներին, շահառուների շրջանակին, իրականացման մեխանիզմներին և համայնքների դերակատարությանը։ Հայաստանի պատվիրակությունը այցելել է նաև Բոսնիա և Հերցեգովինայի տարբեր համայնքներում գործող սոցիալական տներ՝ տեղում ծանոթանալու շահույթ չհետապնդող սոցիալական բնակապահովման ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև անմիջականորեն շահառուներից տեղեկանալու մանրամասներին։ Այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Բոսնիա և Հերցեգովինայի դրական փորձը և սոցիալական բնակապահովության հաջողված ինքնաբավ մոդելը պիլոտային ծրագրի միջոցով Հայաստանում փորձարկելու հարցում։Ավելին11:1510.09.24 -
Մամուլի տեսությունՈ՞ւմ է ձեռնտու նման «տեղեկություններ» դաշտ նետելը․ «Փաստ»Այն, որ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում Կիևի հետ "սիրախաղերի" մեջ է եղել, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան, ըստ տարբեր տեղեկությունների, 44-օրյա պատերազմի ընթացքում ֆոսֆորային զենք է վաճառել Ադրբեջանին, ակնհայտ է: Սակայն բանն այն է, որ վերոնշյալ տեղեկության առումով՝ կապված Ուկրաինային զենք վաճառելու հետ, չկա որևէ ապացույց, որևէ փաստարկ: Այդ դեպքում ո՞ւմ է ձեռնտու դաշտ նետել նման տեղեկություն: Ռուսաստանին ձեռնտու չէ ավելի վատացնել Հայաստանի հետ առանց այն էլ վատացող հարաբերությունները: Ստացվում է՝ դա առաջին հերթին կարող է ձեռնտու լինել Արևմուտքին, որի գլխավոր նպատակը հայ-ռուսական հարաբերությունները մինչև վերջ փչացնելն է, ինչ միջոցներով էլ լինի:Ավելին11:0510.09.24 -
ՔաղաքականՏեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստըՍեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները: Քննարկվել են «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերով նախատեսված կարգավորումները։ Ներկայացվել են նախագծի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմի և Խորհրդի անդամների մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն և կներկայացվեն իրավասու պետական մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներգրավվածությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծման ուղիներ մշակելու հարցում:Ավելին11:0010.09.24 -
ՀասարակականՎայոց ձորում բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և կիսակողաշրջված հայտնվել դաշտումՍեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163.5 կմ հատվածում «PILSAN» մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով հայտնվել է դաշտում, կցորդիչն էլ կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։Ավելին10:4510.09.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։Ավելին10:3010.09.24 -
ԻրավականՈրոնվում են տեսագրության մեջ երևացող անձինքՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին»,-ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:1510.09.24 -
ՀասարակականԳազ չի լինի. հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուսաբանական, Դպրոցի, Զաքարյան, Գուգարքի, Աբովյան, Ազատամարտիկների, Աղաբաբյան, Արաբկիրի, Այվազովսկու, Զ.Անդրանիկի, Հերացու, Հակոբյան, Բանակի, Լագերի, Լալվարի, Սայաթ-Նովայի, Սպորտային, Սանատորիական, Լոռվա, Զորյան, Տաթևի, Կարբիշևի, Վարդանանց, Կամոյի, Վանաձորի 7-րդ, Տպագրիչների, Կիլիկիայի, Մուրացանի, Մելիքյան, Միչուրինի, Մյասնիկյան, Նաիրիի, Նժդեհի, Ֆիդայինների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ (Արզնի-Աշտարակ Dպ350 գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով սեպտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 21։00-ն կդադարեցվի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրերի գազասպառողների, «Լիոն Կառլո-1», «Լիոն Կառլո-2», «Ձորակ-1» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, Կոտայքի մարզի Պռոշյան, Նոր Երզնկա բնակավայրերի, Նոր Հաճն, Եղվարդ քաղաքների, Անտառտնտեսություն, Նատի թաղամասերի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Լուսակերտ, Արգել, Զորավան, Արագյուղ բնակավայրերի գազասպառողների, «Արթուր Աբրահամյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մադլեն գրուպ», «Ռեդ գրուպ», «Էլիտ», «Գոլդ գազ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Արմ Ֆուդ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի, Տերյան, Մյասնիկյան, Լ.Մադոյան, Ս. Մատնիշյան, Մազմանյան, Աթոյան, Ղարիբջանյան, Տեր-Գաբրիելյան, Շահումյան, Կեցխովելու, Աբովյան, Ղորղանյան, Ջափարիձեյի, Ջիվանու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան, Սահմանապահների, Աստրովսկու, Տիգրանյան, Լալայան, Աթարբեկյան, Աղյուսի փողոցների, հարակից տարածքների գազասպառողների և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 13-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի, Փափազյան 2-րդ նրբանցքի, Ս.աքոյի փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Սեպտեմբերի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի թիվ 23, 23/1, 21, 19, 19/1, 19/2, 17, 17/1, 17/2, 21/3, 21/2, 21/1 բազմաբնակարան շենքերի, Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 12, 14, 16, 18, 20, 22 բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի թիվ 26, 28, 28/1, 24ա բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի, Դրոյի 4-րդ նրբանցքի, Յաղուբյան փողոցի առանձնատների, Շովրոյան, Գոգոլի, Նորաշխարհյան փողոցների առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։Ավելին10:0010.09.24 -
Մամուլի տեսությունՓորձում են հավաքագրել արցախցիներին և նրանց կտրել ընդդիմադիր քաղաքական անձանցից․ «Հրապարակ»Արդեն մի քանի ամիս է՝ ձևավորվել է ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն, որը ՖԲ-ում շատ ակտիվ է, նախագահը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ազգականն է` Անդրանիկ Գրիգորյանը, ով Արցախում ԱԱԾ օպեր է եղել, հիմա իբրև թե իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, հանդիպում տարբեր մարզերում ապաստանած արցախցիներին, ներկայացնում իր իրավապաշտպան միության գործունեությունը, նպատակներն ու խնդիրները և խոստանում լուծում տալ հայրենակիցների խնդիրներին:Ավելին09:5410.09.24 -
Մամուլի տեսությունՔասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երևան ավտոճանապարհը․ «Ժողովուրդ»Բանն այն է, որ Նաիրի համայնքի ղեկավարը երեկվա ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:Ավելին09:5010.09.24 -
ՔաղաքականՏեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկըՍեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառմանը ներկա են գտնվել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտության, քաղաքականության, ձեռնարկատիրության, ակադեմիական և մասնավոր ոլորտների ղեկավարներ և փորձագետներ ավելի քան 60 երկրներից ու կազմակերպություններից։ «Երևանյան երկխոսության» պաշտոնական հատվածը նախատեսված է սեպտեմբերի 10-ին և 11-ին:Ավելին09:4510.09.24 -
Մամուլի տեսությունՍեպտեմբերի 22-ին ամեն բան պարզ կդառնա․ «Հրապարակ»Նշել է, որ սեպտեմբերի 23-ից սկսում են ակտիվ գործողություններ, բայց չի մանրամասնել՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, թե այլ բան։ Կիրակնօրյա հավաքին մասնակցած քաղաքական գործիչների շարքերը բավականին նոսր են եղել: Մենք գրել էինք, որ նման ֆորմատով 2 ամիս առաջ էին հանդիպել, Բագրատ սրբազանն առաջարկել էր քաղաքական խորհուրդ-խորհրդատվական մարմին ձեւավորել, որում կընդգրկվեն աջակից ուժերի ներկայացուցիչները, սակայն համաձայնության չէին եկել․ ներկաները սրբազանին առաջարկել էին հստակ գործողությունների ծրագիր ներկայացնել, որ իրենց համար պարզ լինի, թե ինչին են աջակցում։Ավելին09:4210.09.24 -
Մամուլի տեսությունՀետաքրքիր է, թե ուր է անհետացել Նուարդ Վարդանյանի մեքենան և անշարժ գույքը․ «Ժողովուրդ»Այս դեպքից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, ապա ավագանու անդամից պարզաբանում էր հայցել։Ավելին09:3910.09.24 -
ՀասարակականԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3010.09.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՇաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, ՔՊ-ն տժժացել է Սևանի կառավարական առանձնատանը, որտեղ «հյուրընկալվել» էին Փաշինյանի հարկի տակ, բայց հյուրասիրել են ոչ թե տանտերերը, այլ՝ «գերմանական հաշվով»․ յուրաքանչյուրը 25 հազար դրամ գումար է «քցվել», որ ընտանիքը ծախսի տակ չընկնի։Ավելին09:2510.09.24 -
ՀասարակականՔաղաքացին կիսակառույց շինությունից ընկել է փոսը և մահացել. դին դուրս են բերել փրկարարներըՍեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:35-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նոր թաղամասի 4-րդ փողոցում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները փոսից դուրս են բերել Ս․ Ա․-ի (ծնված 1988 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:Ավելին09:2110.09.24
2024-09-09
-
ՔաղաքականԴեսպաններ՝ Ջիբութիում և Շրի Լանկայում․ ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրելՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ջիբութիում և Շրի Լանկայում ՀՀ դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։Ավելին23:5009.09.24 -
ԻրավականԳործարարից առևանգված կնոջ համար 4 մլն դոլար են պահանջել. մանրամասներ«Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 հոգի և ոչինչ չասելով՝ «ԲՄՎ-ով» նրան տարել անհայտ ուղղությամբ: Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առևանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին:Ավելին23:4309.09.24 -
ՔաղաքականՀայաստանը և Չինաստանը միմյանց հետ կիսելու ու իրար հարստացնելու մեծ արժեքներ ունեն. Աննա ՀակոբյանՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանում է` «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին մասնակցելու համար:Ավելին23:3909.09.24 -
ՔաղաքականԵՀ փոխնախագահը պատմական է որակում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ:Ավելին23:3509.09.24