Լրահոս
Տնտեսական
15:24
10.09.24
89

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ

Img default alt hy

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00 %: