Լրահոս
2024-09-10
-
ՀասարակականՀրազդանում մեկ մարդու կյանք խլած պայթյունի պաճառը պարզում ենՀրազդան ՋԷԿ-ի տարածքում՝ չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով 1 զոհ և 5 վիրավոր կա: «Հայլուրի» նկարահանող խումբը Հրազդանում է, դեպքի վայրում աշխատում են Էդգար Ղուշչյանն ու Հենրիկ Համազասպյանը:Ավելին21:1510.09.24 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն պարտավորված չէ ազատ արձակել Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Ադրբեջանի ԱԳՆԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե պարտավորություն չունեն ազատ արձակել օկուպացված Արցախի ապօրինի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը: «Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի ազատ արձակել նրանց»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ ԱԳՆ-ից նաև նշել են, թե Ադրբեջանը «Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին»։Ավելին21:0010.09.24 -
ԻրավականՁերբակալվել է Նաիրիի հանայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամըԿոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու նիստից հետո, 3 տասնյակից ավելի ոստիկաններ բռնի ուժով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել ավագանու անդամ Արմեն Համբարձումյանին՝ տեղափոխելով Ոստիկանության Եղվարդի բաժին։ Այս մասին Yerkir.am-ին ասաց Քասախ գյուղի բնակիչներից մեկը։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանքի հիման վրա են բռնի ուժով բերման ենթարկել ավագանու անդամին, սակայն մեր զրուցակիցը վստահեցրեց, որ պատշաճ կարգով ոստիկանություն հրավիրելու դեպքում Արմեն Համբարձումյանը կներկայանար և բռնի ուժ գործադրելու կարիք չէր լինի։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչները փակել էին Աշտարակ-Երևան մայրուղին՝ դժգոհություն հայտնելով Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի որոշման վերաբերյալ, որը պետք է հաստատվեր՝ ժամը 16։00-ին նախատեսված ավագանու նիստում։ Մեր հետ զրույցում Արմեն Համբարձումյանն ասել էր․ «Կառավարությունը մեծ չափով գումար է տրամադրել գենպլանի փոփոխության համար, նախկինում այն փոխվել է, մարդկանց հողատարածքները մտցրել են գենպլանի մեջ՝ որպես բնակելի։ Հիմա Նաիրի համայքնի ղեկավարը օգտվել է գումարից, առանց տեղյակ պահելու մարդկանց հողատարածքները հանում է կառավարության որոշման գենպլանից, փոխարենը ինքն է նորը ուղարկել խայտառակ պատկերով․․․ Գյուղնշանակության հողերը 2011 և 2017 թվականներին գենպլանով դրվել է բնակելի գոտու տակ, մարդիկ վճարել են փոխել են տնամերձ։ Հիմա համայնքի ղեկավարը սարքում է մեծ խնդիր։ Հողերն արժեն 100 դոլար, բայց համայնքի ղեկավարը գինը ուզում է իջեցնել 20 դոլարի հասցնել․․․ 27 ավագանի են, 13-ը Նորայր Սարգսյանի ավագանին են: Եթե ինքը ասի՝ վրիպում է եղել, հարցը օրակարգից հանեք, հարցը կհանվի: Ինչո՞ւ է ուզում այսօր սղացնի այդ հարցը, չհանի ավագանու նիստի այսօրվա օրակարգից, թե բա էսպես կլինի, էնպես կլինի: Մտահոգ մարդը հենց այսօր օրակարգից կհաներ, ինչու են ուզում այսօր անցկացնել, հետո տեսնեն՝ ինչ կանեն: Հարցը ավելի կբարդացնեն: Էդ խայծը մենք չենք ուտի, էդ աֆերիստ տրյուկները մեզ մոտ չեն անցնում»,- իր խոսքում նշել է Արմեն Համբարձումյանը։ Նաև նշենք, որ Yerkir.am-ի ուղիղ հեռարձակման ժամանակ Նաիրիի ավագանու անդամը բազմաթիվ այլ փաստարկված մեղադրանքներ ու բողոքներ էր ներկայացրել հանայնքապետին։ Փաստենք նաև, որ, ըստ ականատեսների, ոստիկանությունն առավոտյան տեղի ունեցած ակցիայից հետո, երբ արդեն Yerkir.am-ի նկարահանող խումբը հեռացել էր ակցիայի վայրից, ոստիկանները հարձակվել են բողոքի ակցիա իրականացրած քասախցիների վրա և դաժան ծեծի ենթարկելով բերման ենթարկել նրանց։Ավելին20:4510.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Երևանյան ինտրիգներ. թուրքերն ու ռուսները չկան, Հունգարիան խաղի մեջ է ուզում մտնելՀայլուր 20։30 Երևանյան ինտրիգներ. թուրքերն ու ռուսները չկան, Հունգարիան խաղի մեջ է ուզում մտնելԱվելին20:3010.09.24 -
ՔաղաքականՄանդատազրկում կամ քաղաքական առևտուր՝ Երևանի քաղաքապետարանում. 3 ավագանու «պատիժը»Երևանի ավագանին այսօրվա նիստում մանդատներից զրկեց ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին, «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին՝ ավագանու ու հանձնաժողովների նիստերից բացակայելու պատճառաբանությամբ: Մանդատից զրկված ավագանու անդամները սա հակաօրինական են համարում՝ պնդելով, որ իրենց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում։Ավելին20:1510.09.24 -
ԻրավականՊայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ-ից այն մասին, որ սեպտեմբերի 10-ին, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ներկա պահին առկա տվյալներով պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ։ Վերջիններս տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք): Ձևավորվել է քննչական խումբ, որը, ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ գտնվում է դեպքի վայրում և իրականացնում է անհրաժեշտ առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։ Կատարվածի հանգամանքները, պատճառները պարզվում են: Нախաքննության միջանկալ արդյունքների մասին ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կհրապարակի»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին20:1210.09.24 -
ԻրավականԱրմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեցՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնում է․ «Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ»։ Արմեն Աշոտյանը վաղը ազատ կարձակվի Նուբարաշենի բանտից: Նշենք, որ Արմեն Աշոտյանի համար այսօր դատարանում երաշխավորել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ «Ես հանդիսանում եմ «Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ ։ Հիմնադրամը հանդիսանում է Արմեն Աշոտյանի գործատուն և ունենք անմիջական ազդեցություն Արմեն Աշոտյանի գործունեության վրա։ Մասնավորապես, եթե խոսքը վերաբերում է աշխատանքային հարաբերություններին, ապա դրանով զբաղվում է Դավիթ Հարությունյանը, սակայն եթե ընդհանուր ծրագրերին, ֆինանսավորամանը, ապա դրանք խորհրդի իրավասությունների շրջանակում են»,- դատարանում ասաց Գաբրիելյանը՝ հավելելով․ «Բացի նրանից, որ պարոն Աշոտյանին ճանաչում եմ և վստահ եմ, որ երաշխավորների համար ինքը ևս մտածում է, հնարավորություն է տալիս գործուն ազդեցություն ունենալ պարոն Աշոտյանի վարքի վրա»։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։Ավելին20:1010.09.24 -
ՀասարակականԳիշերային ժամերին Երևանի որոշ փողոցներ միակողմանի փակ է լինելուՃանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. -Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. -Տիգրան Մեծի պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:Ավելին20:0010.09.24 -
Հասարակական«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակումՍեպտեմբերի 10-ին, ժամը 11։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաբույնք գյուղի «Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն իջեցրել են Վ․ Խ․-ի դին (ծնված 1964 թ․) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։Ավելին19:5610.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու. Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու․ ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների, մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու պետական քաղաքականության մասին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ««Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս վերաբերում է մեր երկրի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին։ Թեև Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, սակայն վերջին չորս տարիներին դրանք չի կատարել։ Ինչ վերաբերում է երկու երկրներում էլ գործընթացում օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման վերաբերյալ տեսակետներին, ապա պետք է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքներում երրորդ կողմի ներգրավվածությունը։ Եթե հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարություններին ի պատասխան։ Սա ևս մեկ անգամ փաստում է՝ Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու։ Մյուս կողմից էլ, մինչ ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների, մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու պետական քաղաքականության մասին, Ադրբեջանը շարունակում է դնել ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ՝ դրանով իսկ ուղիղ միջամտելով ՀՀ ներքին գործերին»,-գրել է նա։Ավելին19:5410.09.24 -
ՏարածաշրջանՀայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ողջ տարածաշրջանի համար․ ՀասանովՀայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։ Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ միասին լուծել տարածաշրջանային խնդիրները։ «Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա։ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պաշտպանության նախարարները եռակողմ հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում, X-ում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը: Փաստաթուղթը ստորագրվել է Բաթումիում երկրների պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպման արդյունքներով։Ավելին19:4810.09.24 -
ՏնտեսականՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարներըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության էներգետիկայի և կայուն զարգացման հարցերով նախարարի օգնական Աբդուլլա Ահմեդ Բալաային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան: Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման և տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սննդի անվտանգությանը և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնմանը վերաբերող հարցերի։Ավելին19:4510.09.24 -
ՔաղաքականԵփրեմ Կարապետյանը՝ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Եփրեմ Կարապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ: Նշենք, որ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության նպատակներն են՝ 1) հակակոռուպցիոն քաղաքականության մշակումն ու իրականացումը. 2) հակակոռուպցիոն ոլորտի գործընթացների, հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացումը. Վարչության խնդիրներն են՝ 1) հակակոռուպցիոն ռազմավարության մշակման և իրականացման ապահովումը, 2) հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը և համակարգումը. 3) հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների և միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը. 4) Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքների իրականացումը: Վարչության կանոնադրությունը՝ այստեղ։Ավելին19:4010.09.24 -
ՍպորտՉինաստանում ցմահ որակազրկվել է 43 ֆուտբոլիստՉինաստանի ֆուտբոլի ասոցիացիան (CFA) ցմահ որակազրկել է 43 ֆուտբոլիստի՝ պայմանավորված խաղեր կազմակերպելու համար, հայտնում է South China Morning Post-ը։ Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտարարել է սպորտում կոռուպցիայի և ապօրինի մոլախաղերի երկամյա հետաքննության ավարտի մասին։ Արդյունքում պատասխանատվության կենթարկվեն 128 անձ, այդ թվում՝ 43 ֆուտբոլիստ, որոնց Չինաստանում ցմահ զրկելու են ֆուտբոլից։ Պայմանավորված խաղերում ներգրավված մարզիկների թվում են Կորեայի ազգային հավաքականի խաղացող Սոնգ Ջուն Հոն, ինչպես նաև Չինաստանի հավաքականի նախկին խաղացող Ջին Ջինդաոն Նշենք, որ մարտին դատարանը ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Չեն Սիույանին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ խոշոր չափերի կաշառք ստանալու համար, փոխանցում է ArmSport-ը։Ավելին19:3010.09.24 -
ՔաղաքականՄիրզոյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային բնույթի հարցերՍեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը ողջունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին իրանական կողմի մասնակցությունն ու կայացած մտքերի փոխանակումը։ Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին, և այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Տարածաշրջանային տրանպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շեշտվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հայեցակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման հրամայականը, որի առնչությամբ իրանական կողմի հաստատուն դիրքորոշումն Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել։Ավելին19:2410.09.24 -
ՔաղաքականԻրանն ուժային պաշտոնյա է ուղարկել Ռուսաստան՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցով. Թեհրանի առաջարկըԻրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ պատրաստվում է քննարկել տարածաշրջանային կարևորագույն զարգացումներ: Նա այսօր է մեկնել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ մասնակցելու BRICS-ի անդամ պետությունների անվտանգության քարտուղարների հավաքին: Բազմաթիվ վերլուծաբաններ ենթադրում են, որ ռուս-իրանական օրակարգում կարևորագույն հարցերից մեկն է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի շուրջ Մոսկվա-Թեհրան տարակարծություններ են նկատվում: Իրանցի փորձագետ Մովահեդյանը այսօր «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի բացմանը աջակցում է, բայց ոչ «միջանցքային տրամաբանությամբ»:Ավելին19:1510.09.24 -
ՔաղաքականՄենք կորցնում ենք այն, ինչով հպարտանում էինք տարիներ շարունակ՝ ազգային արժանապատվությունը. Մհեր ՄելքոնյանԱզգային արժանապատվության հարցը ներկայումս ձեռք է բերել հատուկ արդիականություն, որը կապված է գործող իշխանությունների վարած քաղաքականության, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան և հակահայկական քայլերի ուժեղացման հետ: Հայաստանի Հանրապետության թե՛ ներքին և թե՛ արտաքին թշնամիները ցանկացած գնով փորձում են մեր մեջ մարել ազգային արժանապատվության զգացումը:Ավելին19:0010.09.24 -
ԱռողջապահականԱյսօր տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է«Հրազդան» ՋԷԿ-ի տարածքում գտնվող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին նրան վիրահատում են, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Մյուս 4 տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։Ավելին18:5310.09.24 -
ԻրավականՀայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը․ Sputnik ԱրմենիաԿանոնակարգում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։Ավելին18:4510.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեկ զոհ, 6 վիրավոր. պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի ձուլարանումՀայլուր 18։30 Մեկ զոհ, 6 վիրավոր. պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի ձուլարանումԱվելին18:3010.09.24