Լրահոս
2024-12-29
-
ՀասարակականԵրկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է նաև Լոռու մարզումՍույն թվականի դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․36⁰ և արևելյան երկայնության 44.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։Ավելին03:1029.12.24
2024-12-28
-
ՄիջազգայինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկելՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում AZAL մարդատար ինքնաթիռի կործանումը։ Այդ մասին հայտնել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։ «Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իմ ցավակցությունն եմ հայտնել նրան և Ադրբեջանի ժողովրդին սարսափելի վթարի կապակցությամբ։ Այժմ առանցքային առաջնահերթությունը մանրակրկիտ հետաքննությունն է, որը կտա իրականում տեղի ունեցածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները»,- ասվում է հրապարակման մեջ։ «Ռուսաստանը պետք է հստակ բացատրություններ տա և դադարեցնի ապատեղեկատվություն տարածելը։ Լուսանկարներն ու տեսանյութերը հստակ ցույց են տալիս ինքնաթիռի վնասված մասը, մասնավորապես՝ անցքերը, որոնք շատ են հիշեցնում ՀՕՊ հրթիռային հարվածը»,- գրել է Զելենսկին Telegram-ում։ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում։Ավելին23:5828.12.24 -
ՍպորտՌոնալդուն նշել է` ինչպես կարելի է նվազեցնել խաղացողների վնասվածքները գերբեռնված խաղային օրացույցիցՊորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել ֆուտբոլիստների վնասվածքները խաղերի գերբեռնված օրացույցի պատճառով։ «Ակումբները պետք է ավելի շատ հոգ տանեն երիտասարդ խաղացողների մասին։ Օրինակ, Բելինգեմը կամ Լամինը շատ երիտասարդ են։ Նրանք ստիպված են շատ բաներից հրաժարվել, և նրանց պետք է հաջողություն, որպեսզի կարողանան խաղալ մինչև իմ տարիքին հասնելը։ Ֆուտբոլիստները հաճախ բողոքում են խաղերի մեծ թվից։ Ես համաձայն եմ նրանց հետ, բայց կարծում եմ, որ պայքարի միակ իրական ուղին ավելի քիչ մարզվելն է կամ ավելի խելացի մոտեցումն այս հարցին», — Armsport-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուի խոսքերը փոխանցում է Sport.es-ը։ 39-ամյա հարձակվողն իր կարիերայի ընթացքում խփել է 916 գոլ պաշտոնական խաղերում։ 2024 թվականին Ռոնալդուն խփել է 41 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում՝ ակումբի և հավաքականի կազմում։Ավելին23:4028.12.24 -
ՄիջազգայինՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ինքնաթիռի կործանման դեպքովՌուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման դեպքով, որը Բաքվից ուղևորվում էր Գրոզնի։ Դեպքը տեղի է ունեցել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է Կրեմլն՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մանրամասները։ Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝ «երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում» հիմքով։ Ներկա պահին ընթանում են նախնական քննչական գործողություններ, հարցաքննվում են քաղաքացիական և ռազմական մասնագետները։ Հաղորդագրության համաձայն՝ աղետի վայրում աշխատում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի համապատասխան ծառայությունները՝ սերտորեն համագործակցելով հետաքննության շրջանակում։ Գրոզնի են ժամանել նաև Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներ, որոնք համագործակցում են Ռուսաստանի գլխավոր դատախազության և ՌԴ ՔԿ ներկայացուցիչների հետ։Ավելին23:2028.12.24 -
ԻրավականՆախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական վնասվածք պատճառելու գործողություն (ոչ մեծ ծանրության հանցանք)»,- այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ «Փաստորեն միջադեպից 5 ամիս անց է նախաքննական մարմինը հասկացել, որ Արամ Երիցյանի կողմից պարեկային ծառայողների նկատմամբ կիրառված բռնությունը որևէ կապ չուներ վերջիններիս օրինական ծառայողական գործունեության հետ։ Նախաքննական մարմնի անիմաստ համառության դադարեցումը, իհարկե, ողջունելի է, սակայն հաշվի առնելով այն, որ անգամ իրենք են ընդունում պարեկային ծառայողների գործողությունների բռնի, ոչ իրավաչափ ու անտեղի լինելը, կարծում եմ, որ վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելու փոխարեն, պետք է կայացվեր Ա.Երիցյանի նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում՝ վերջինիս կատարած արարքը դիտարկելով իբրև անհրաժեշտ պաշտպանություն։ Վստահ եմ, որ դատարանում Արամն արդարացվելու է»,- գրել է փաստաբանը։Ավելին23:0028.12.24 -
Միջազգային440 զոհ՝ 24 ժամում. ռուսական բանակի հուժկու հարձակումները և մի տոնածառ՝ ռազմաճակատին շատ մոտՄեկ օրում 440 զոհ ունի ուկրաինական բանակը՝ ըստ ռուսների: Չի թուլանում լարվածությունը ռուս-ուկրաինական ճակատում: Պատերազմող կողմերի դիտակետերից չի երևում խաղաղությունը: Բայց մի փոքրիկ հույս ունեն պատերազմում ապրող մարդիկ: Ռազմաճակատին շատ մոտ՝ Մարիուպոլում տոնածառ են դրել՝ հրաշքի սպասումով:Ավելին22:4028.12.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Գյումրի-Մայիսյան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցԴեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1990 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջիններս դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Է․, ծնված 1993 թ.) տեղում մահացել են, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց․ Հ․-ը (ծնված 2011 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, քաղաքացիների դիերը դուրս բերել ավտոմեքենայից և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից։Ավելին22:2028.12.24 -
ՔաղաքականՈւսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Գառնիկ Դանիելյան«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. գրանցամատյաններում օրուգիշեր լրացնելու պարտավորություններից մինչև ատեստավորման անհասկանալի գործընթաց»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա նշել է, որ վերջին օրերին պարբերաբար անդրադառնում է հանրակրթական դպրոցներում ուսուցիչներին տարեվերջյան պարգևավճար և հավելավճար չտրամադրելու հարցին: «ԿԳՄՍՆ-ն տարածել է հայտարարություն, ըստ որի, նախարարությունը որևիցե կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը, և, որ, անձնակազմի պարգևատրումը պետք է իրականացվի տվյալ դպրոցի լիազոր մարմնի հրամանով՝ օրենսդրության համաձայն: Արդեն իսկ անդրադարձել եմ այս հարցին՝ նշելով այն խոչընդոտները, որոնց առնչվում են դպրոցների տնօրեններն այս գործընթացն իրականացնելիս։ Եվ լավ կլիներ, որ նախարարությունը համագործակցեր դպրոցների գործադիր մարմնի հետ, ոչ թե հրապարակավ հայտարարեր, որ վերջիններիս պարտականությունն է օրենսդրության իմացությունը: Այս իշխանությունների օրոք բյուրոկրատիան հասել է իր գագաթնակետին, և շատ պարզ գործընթացներ դարձել են խրթին՝ լրացուցիչ խնդիրներով ստեղծելով հատկապես պետական հաստատությունների տնօրենների համար: Հայտարարության մեջ ԿԳՄՍ-ն անդրադառնում է նաև դպրոցներից տնտեսված միջոցների տնօրինման հարցին՝ փաստելով, որ դրանք վերադարձվել են բյուջե։ Հարց է առաջանում. այդ դեպքում ի՞նչ ֆինանսական միջոցներով դպրոցների տնօրենները պետք է իրականացնեին ուսուցիչների պարգևատրումը։ Ստացվում է, որ անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. գրանցամատյաններում օրուգիշեր լրացնելու պարտավորություններից մինչև ատեստավորման անհասկանալի գործընթաց։ Ի դեպ, ԿԳՄՍ նախարարը հերթական անգամ խուսափում է ինձ հետ կապի դուրս գալուց և այս հարցը քննարկելուց։ Հետևությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Գ.Դանիելյանը։Ավելին22:0028.12.24 -
ՏնտեսականՔափուքրտինք են թափում, ավելացնում ոսկու արտադրությունը, բայց բյուջեն չի լցվում ու չի լցվումՏարին ամփոփում ենք բյուջեի եկամուտները չկատարած, տնտեսական աճի զգալի նահանջով: Իսկ իշխանությունները վաղուց արդեն չեն խոսում տնտեսական աճի և բյուժեի եկամուտների աննախադեպ ավելացումների մասին, հակառակը՝ խոստովանություններ են անում: Հայաստանի հարկ վճարող քաղաքացուն «հերոս» հռչակած իշխանությունը մոտ կես միլիարդ դոլար հարկ չի կարողացել գանձել ու մուտքագրել բյուջե, հայտարարել է Հայաստանի գլխավոր ֆինանսիստը: Պայթում է տնտեսության համաշխարհային մակարդակի աճերի վերաբերյալ իշխանությունների փչած փուչիկը: Խորհրդարանական ընդդիմությունը գիտի, թե ինչու:Ավելին21:5028.12.24 -
Հասարակական42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում․ մանրամասներԴեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Ջերմուկ քաղաքից դեպի Մ2 ավտոճանապարի տանող ճանապարհի 2 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Վահե Մ․-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին21:4028.12.24 -
ՏարածաշրջանՏիկին նախագահը չի հեռանում, պարոնը գալիս է. վրացական կրքերը կթեժանա՞նՎրաստանում վաղը երդվելու է ընտրված նախագահը, բայց չի պատրաստվում հեռանալ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա նորից է հայտարարել, որ չի թողնի ո՛չ պաշտոնը, ո՛չ էլ նախագահական նստավայրը: Կարծես, նոր ճաշ է եփվում վրացական խոհանոցում՝ կծու, շատ կծու համեմունքներով:Ավելին21:2028.12.24 -
ՍպորտTransfermarkt. Յամալը գահընկեց արեց ՄբապեինՖրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը նվազել է €20 միլիոնով՝ հասնելով €160 միլիոնի: Այս ցուցանիշով Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքերից, իսկ նրա տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» 17-ամյա տաղանդ Լամին Յամալը (€180 միլիոն), փոխանցում է Armsport-ը։ 2024 թվականի ամռանը Մբապեն լքեց ՊՍԺ-ն և ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մադրիդի «Ռեալին»: Չնայած նրա լավ վիճակագրությանը՝ 24 խաղում 14 գոլ և 4 գոլային փոխանցում, ֆուտբոլիստը դեռ չի կարողացել բավարարել երկրպագուների և վերլուծաբանների սպասելիքները։ «Մբապեն ունի ամեն ինչ՝ կրկին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, բայց այս պահին նրան պակասում է վստահությունը, և նա չի իրականացնում իր ամբողջական ներուժը», — նշել է Իսպանիայում ֆուտբոլիստների շուկայի գների համակարգող Տոբիաս Բլազեյոն։ Մբապեի գնի անկումը մաս է կազմում «Ռեալի» այլ խաղացողների արժեքների նվազման միտումի. Տչուամենիի գինը նվազել է €20 միլիոնով՝ հասնելով €80 միլիոնի, իսկ Ռոդրիգոյի արժեքը կրճատվել է €10 միլիոնով՝ հասնելով €100 միլիոնի։ Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» երիտասարդ աստղերը շարունակում են թանկանալ։ Լամին Յամալն իր արժեքը բարձրացրել է €30 միլիոնով՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հասել է €180 միլիոն շուկայական արժեքի։ Ամենաթանկ ֆուտբոլիստները - Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») — €200 միլիոն - Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») — €200 միլիոն - Լամին Յամալ («Բարսելոնա») — €180 միլիոնԱվելին21:0028.12.24 -
ԱշխարհԵՄ-ում բոլոր սարքերը կսնուցվեն միայն USB-C լիցքավորիչով․ կարգավորումը մտել է ուժի մեջԵՄ-ն հաստատել է նոր ստանդարտ բջջային հեռախոսների և այլ շարժական էլեկտրոնային սարքերի լիցքավորման բնիկների համար։ Նոր կարգավորման համաձայն՝ ԵՄ-ում վաճառվող բոլոր նոր սարքերն այժմ պետք է ապահովված լինեն USB-C լիցքավորիչով: Սա կնվազեցնի լիցքավորիչների քանակը, որոնք պետք է մարդիկ գնեն, և կօգնի նվազագույնի հասցնել էլեկտրոնային թափոնները՝ պարզեցնելով մարդկանց առօրյա կյանքը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի կայքը։ Ընդհանուր լիցքավորման հրահանգը հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից 2022 թվականի հոկտեմբերին: Արտադրողներին տրվել է անցումային շրջան՝ հարմարեցնելու իրենց դիզայնը և ապահովելու համապատասխանությունը նոր ստանդարտին: 2024 թվականի դեկտեմբերի 28-ից կանոնները տարածվում են ԵՄ-ում վաճառվող բջջային հեռախոսների, պլանշետների, թվային տեսախցիկների, ականջակալների, տեսախաղերի վահանակների, շարժական բարձրախոսների, էլեկտրոնային ստեղնաշարերի, մկնիկների, շարժական նավիգացիոն համակարգերի վրա։ 2026 թվականի ապրիլի 28-ից դրանք կտարածվեն նաև նոութբուքերի վրա։Ավելին20:4528.12.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Չար Ձմեռ պապիկներ և բոմբ Ամանոր. երևանյան տոնական զարդարանքի վտանգավոր կուլիսներումՀայլուր 20։30 Չար Ձմեռ պապիկներ և բոմբ Ամանոր. երևանյան տոնական զարդարանքի վտանգավոր կուլիսներումԱվելին20:3028.12.24 -
ՀասարակականԱհավոր ա Ապարանից հետո. բուք և առատ ձյուն՝ Հայաստանի ճանապարհներինՁյուն ու անձրև են կանխատեսում օդերևութաբանները նաև վաղվա համար: Հանրապետության լեռնային շրջաններում բքի վտանգ էլ կա: Հայաստանի ճանապարհները փակ չեն, բայց դժվարանցանելի են: Երևան-Ապարան ճանապարհից պատմում է Մարիամ Ամիրջանյանը:Ավելին20:1528.12.24 -
ՀասարակականԲեռնատարը դուրս է բերվել ավտոճանապարհի դժվարանցանելի հատվածիցԴեկտեմբերի 28-ին, ժամը 13:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը, ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի, առկա է կուտակված մոտ 30 բեռնատար․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։ Փրկարարները պարեկային ծառայության և «Ապարանի ՃՇՇ» աշխատակիցների հետ ավտոճանապարհի դժվարանցանելի հատվածից դուրս են բերել բեռնատարը, որը շարունակել է ընթացքը․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի։Ավելին20:0028.12.24 -
ՔաղաքականՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետն ազատման դիմում է գրելՆիկոլ Փաշինյանի sms-ով պաշտոնանկ արված ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանից հետո ՊԵԿ-ի հայտնի կադրերը հերթով հեռանում են: «Ժողովուրդ»֊ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը։ Վահան Չարխիֆալակյանը այդ պաշտոնին նշանակվել էր դեռ 2019 թ.-ին: Վերջինս հայտնի ոստիկան Լուլիբերտ Չարխիֆալակյանի որդին է: Նա մինչ այդ էլ ՊԵԿ-ում էր աշխատում, բաժնի պետ էր:Ավելին19:4528.12.24 -
ՔաղաքականԹանկացման թալանը ոչ մի օգուտ չի կարող տալ, բացի քաքաղացիների կյանքը դժվարացնելուց. Արշակ Սարգսյան«2023թ-ին Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղի համար հավաքագրվել է 207մլն 876 հազար դրամ, իսկ 2024 թ-ի դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ 257մլն 805 հազար դրամ,որի կայանման 1ժամը կրկին 300դրամ է և աճի տարբերությունը կազմում է մոտ 24%։ Ավելացնեմ նաև, որ այստեղ քարտով վճարելու դեպքում 12 դրամ ավել է գանձվում (312դրամ՝1ժամ), որը դեմ է կառավարության կանխիկի վերացման և օնլայն վճարումների խթանման մարտավարությանը։Ավելին19:3028.12.24 -
ՄիջազգայինՊուտինը զանգել է Ալիևին ու ներողություն խնդրել. կործանված օդանավն արտաքին ազդեցության է ենթարկվելՊուտինը ներողություն է խնդրել Ալիևից այն բանի համար, որ AZAL ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում: Մինչ դա տարբեր խողովակներով Ադրբեջանը ոչ միայն ներողություն, այլ նաև փոխհատուցում էր պահանջում Մոսկվայից: Ադրբեջանական պետական հեռուստալիքը՝ AZTV-ն, նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կողմից խոցված ռուսական ուղղաթիռի ու վճարված փոխհատուցման մասին է հիշել: Ռոսավիացիայի պաշտոնյաները շարունակում են պնդել, որ անհնար էր Գրոզնիի օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռի վայրէջքը ոչ միայն մառախուղի, այլ նաև ուկրաինական ԱԹՍ-ների ինտենսիվ հարձակման պատճառով: Տասնյակ մարդկանց կյանքեր խլած ողբերգությունը, կարծես, քաղաքական շահարկումների թեմա է դառնում:Ավելին19:1528.12.24 -
ՄիջազգայինԱդրբեջանը պատրաստվում է փոխել ՌԴ քաղաքացիների կացության կանոններըՄոտ ժամանակներս Ադրբեջանի իշխանությունները փոփոխություններ կկատարեն Ադրբեջանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոններում: Այս մասին հայտարարել են երկրի ԱԳՆ-ում: «Ռուսաստանի կողմից սահմանված նոր կանոնները և երկրում օտարերկրացիների գտնվելու ժամկետների նկատմամբ պահանջների խստացումը մեր կողմից դիտարկվում են մեր քաղաքացիների իրավունքների համատեքստում։ Ադրբեջանական կողմը ելնելու է ժամանակավոր կացության և միգրացիայի հարցերում հավասարության և փոխադարձության սկզբունքից։ Այդ կապակցությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել այն կանոններում, որոնք սահմանում են հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետը», — հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով Ռուսաստանի իշխանությունների որոշումը՝ փոխել ՌԴ-ում առանց վիզայի օտարերկրացիների գտնվելու ժամկետը։Ավելին19:0028.12.24