Լրահոս
2024-12-28
-
ՀասարակականՆԳ նախարարը Արմավիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՈԳՎ Արմավիրի բաժնում, որին մասնակցում էր Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը: Խորհրդակցությանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ Արմավիրի մարզի ՆԳ նախարարության ստորաբաժանումները ներկայացրել են կատարած աշխատանքներն ու առկա խնդիրները։ Նախարարի կողմից մի շարք ուղղություններով տրվել են հանձնարարականներ՝ ուժեղացնել ծառայությունները, ակտիվացնել մի շարք հանցատեսակների դեմ ամենօրյա հետևողական միջոցառումներն ու օպերատիվ աշխատանքը։ Նախարարն ընդգծել է Արմավիրի մարզի կտրվածքով Ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունն ու դերը մարզի աշխատանքների կատարողականը գնահատելիս։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ տարածքային յուրաքանչյուր ստորաբաժանում տարեսկզբին պետք է ունենա կազմած աշխատանքային պլան, որն իր մեջ կներառի տվյալ տարածքում կատարվող հանցատեսակների, դրանց առանձնահատկությունների վերլուծություններ։ Կադրային քաղաքականության շրջանակում կարևորվել է ծառայողների բարեվարքությունը, կատարողական կարգապահությունը, քաղաքացիների հետ գրագետ շփումներն ու պրոֆեսիոնալիզմը։ Քննարկվել են նաև Միգրացիայի և քաղաքացիության, Փրկարար ծառայության, Հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքին վերաբերող այլ հարցեր։Ավելին18:4528.12.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պուտինը ներողություն խնդրեց Ալիևից՝ Ռուսաստանի տարածքում օդանավի կործանման համարՀայլուր 18։30 Պուտինը ներողություն խնդրեց Ալիևից՝ Ռուսաստանի տարածքում օդանավի կործանման համարԱվելին18:3028.12.24 -
ՔաղաքականԱղազարյանի ու մյուս ՔՊ-ականների հարցը կվճռվի հունվարին. ԱԺ նոր նստաշրջանին սպասելիս. ArmLurԱզգային ժողովի հերթական նիստերը կմեկնարկեն 2025 թ-ի հունվարի 20-ից: ԱԺ նոր նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Հունվարին նախ վճռվելու է Հովիկ Աղազարյանի հարցը: ArmLur.am-ի հետ զրույցում ավելի վաղ Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հայտնեց, որ հավանական է՝ Գլխավոր դատախազը հենց հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կամ կկալանավորեն, կամ կենթարկեն տնային կալանքի։ ArmLur.am-ը գրել էր նաեւ, որ ՔՊ մի շարք պատգամավորներ մտադիր են ինքնակամ մանդատները վայր դնել՝ չդիմանալով թիմի ճնշումներին: Խոսքը Լուսինե Բադալյանի, Արփի Դավոյանի մասին է, որոնք ՔՊ-ում վերջին խմորումներից հետո «մերժվածներ» են համարում թիմում:Ավելին18:1528.12.24 -
ՀասարակականԿինոն ձևավորում է մտածելակերպ, և այս բազմաշերտ ոլորտը պետք է կայանա առանձնակի սրտացավությամբ. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ: «Կինոաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, կինոսերներ, այսօր ամբողջ աշխարհում տոնում են ամենաիրական ու անիրական, բարդ, բայց չվախեցնող, արվեստի տարբեր ճյուղերն իր մեջ սինթեզող, ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց համախմբող, զարմանահրաշ ու հետաքրքիր մի աշխարհի՝ Կինոյի օրը։ Ֆիլմարտադրությունը, գործընկերների հետ համագործակցությունները, ոլորտում իրականացվող տարբեր գործընթացներ ուղիղ արձագանք են գտնում հանրության շրջանում՝ արժեհամակարգի ձևավորման, սեփական մշակույթը ներկայացնելու, փոխադարձաբար այլ մշակույթների ծանոթանալու, կինոյի միջոցով կյանքը վերարժևորելու, սովորելու և ինքդ քեզ կողքից նայելու հնարավորությունների տեսանկյունից։ Վստահաբար կարող ենք ասել՝ կինոն ձևավորում է մտածելակերպ, աշխարհայացք, և այս բազմաշերտ ոլորտը պետք է կայանա առանձնակի սրտացավությամբ։ Այս համատեքստում պետք է նշել, որ մեզանում ոլորտը կարգավորող բազմաթիվ մեխանիզմներ են մշակվել, ոլորտը հանրահռչակող բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և դրանք լինելու են շարունակական։ Մասնավորապես՝ կինոյի ոլորտում ընթացել է ակտիվ օրենսդրական աշխատանք՝ ոլորտը կարգավորելու և համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Ստեղծվել է և սկսել է նոր տրամաբանությամբ գործել Հայաստանի կինոյի հիմնադրամը: Մշակվել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգավորման փաթեթը, որի հիման վրա մեխանիզմը 2025 թ.-ից արդեն իսկ կգործարկվի՝ նոր հնարավորություններ բացելով կինոարտադրության զարգացման համար։ 2024 թ. ընթացքում պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինոփառատոների՝ շահելով 11 մրցանակ։ Տարեցտարի շրջանակներն ընդլայնելով և որակական նոր սանդղակ սահմանելով՝ շարունակվում է «Ոսկե ծիրան» փառատոնը, փոքրիկ հանդիսատեսին շարունակում է ոգևորել «Ռոլան» մանկապատանեկան փառատոնը, կինոսերների համար հետաքրքիր դաշտ է բացում «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, ինչպես նաև շարունակվում են կինոօրերը՝ հայ հանդիսատեսին հասանելի դարձնելով տարբեր ազգերի մշակույթը հենց կինոյի միջոցով։ Այս ամենը լայն հնարավորություն է տալիս ոլորտի զարգացման և առաջխաղաղացման, փորձի փոխանակման ու նոր հեռանկարների։ Պետությունը շարունակական քաղաքականություն է վարելու ոլորտի զարգացման, միջազգային հարթակներում հայկական կինոյի գրավչության բարձրացման, մեր ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու ուղղությամբ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, մաղթում եմ ստեղծագործական անսպառ ուժ ու եռանդ, իսկ կինոսերներին՝ բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր դիտելու, դրանցով կյանքը լավարկելու շարունակական հնարավորություն»,- ասված է Ժաննա Անդրեասյանի ուղերձում:Ավելին18:0028.12.24 -
ՔաղաքականԱլիևի նախապայմաններն իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ․ Աշոտյան«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: «Ռուսաստանը Զախարովայի շուրթերով տվեց իր համաձայնությունը՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն Ալիևի հերթական նախապայմանն իրականացման եզրին է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա» հարցին ի պատասխան, Աշոտյանը նշել է․ «Ալիևի հերթական նախապայմանը, ինչպես բոլոր նախորդներն ու հաջորդները, իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ։ Նա այնքան պատրաստակամ և ենթարկվող է այդ գործընթացում, որ գերտերությունները, անգամ, եթե միջամտելու որևէ ցանկություն ունենան, պարզապես դրա կարիքը չեն զգում։ Նույն Զախարովան իր մեկնաբանության մեջ ուղիղ հիմնավորեց իրենց դիրքորոշումը Փաշինյանի տեսակետներով։ Ի դեպ, այս դրվագը լավագույնս է ապացուցում այն պնդումը, որ Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»։Ավելին17:4528.12.24 -
Հասարակական2 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ մահացածներն ամուսիններ ենԱյսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են հիվանդանոց։ Բախման հետևանքով էլ «յաշիկ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնել ծառերի մեջ։ Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություներով մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները «Mercedes G»-ի վարորդի կինն ու երեխան։Ավելին17:3028.12.24 -
ՄիջազգայինՂազախստանի նախագահը կոչ է արել մանրակրկիտ ստուգել երկրի ավիացիոն անվտանգությունըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո հանրապետությունում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտության մասին, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը: Բացի այդ, նա նշել է ողջ երկրում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ հանրապետության ղեկավարը կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ապահովել տուժած օտարերկրյա քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել Ղազախստանի մահացած քաղաքացիների հարազատներին, ինչպես նաև ապահովել ավիավթարի բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննությունը։ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալների համաձայն՝ օդանավի հրամանատարը որոշել է մեկնել Ակտաուի այլընտրանքային օդանավակայան՝ դա բացատրելով թռչունների հետ բախմամբ։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։Ավելին17:1528.12.24 -
ՔաղաքականՎճարե՛ք՝ ծախսենք․ 3 տարում քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդն ավելացել է 4,1 անգամ․ 168.amԳումարների մի մասն էլ զվարճությունների վրա են ծախսում։ Չնայած 2024թ. զվարճությունների համար ծախսերը կտրուկ ավելացրել էին, գրեթե 45 տոկոսով, 2025թ. էլ կշարունակեն ավելացնել։ Արդեն հաջորդ տարի մշակութային միջոցառումների անվան տակ կատարվող ծախսերը 2,6 անգամով կգերազանցեն 2023թ. ցուցանիշը։Ավելին17:0028.12.24 -
ՍպորտՀայ շախմատիստները շարունակում են ելույթներն արագ շախմատի առաջնությունումԱվարտվեց աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Վերջին օրն անցկացվեց 4 խաղափուլ: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր Հայկ Մարտիրոսյան՝ 5.5 միավոր Կարեն Գրիգորյան՝ 5.5 միավոր Զավեն Անդրիասյան՝ 5 միավոր Տիգրան Պետրոսյան՝ 4 միավոր Էմին Օհանյան՝ 4 միավոր Արամ Հակոբյան՝ 4 միավոր Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավոր: Հայ շախմատիստուհիների արդյունքները 8 խաղափուլից հետո՝ Էլինա Դանիելյան՝ 5 միավոր Աննա Սարգսյան՝ 4.5 միավոր Մարիամ Մկրտչյան՝ 3 միավոր: Վերջին խաղային օրը կմեկնարկի դեկտեմբերի 28-ին՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: Դեկտեմբերի 30-31-ը տեղի կունենա կայծակնային շախմատի առաջնությունը:Ավելին16:4528.12.24 -
ԻրավականՀայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից մոտ 13 կգ մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին: Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտերի և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի գործընկերների հետ իրականացրել են ծավալուն աշխատանք։ Իջևան քաղաքում ձերբակալվել են 31-ամյա և 29-ամյա երկու երիտասարդ և վերջինի «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել բաժին։ Մեքենայում հայտնաբերվել է սև գունի թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցով 3 պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 4 կգ 460 գրամ, 4կգ 490 գրամ և 4կգ 655 գրամ: Պարզվել է, որ 31-ամյա երիտասարդը թմրամիջոցը պետք է փոխանցեր գնացքի մեքենավարի օգնական աշխատող 34-ամյա տղամարդուն, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, հերթական անգամ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով կտեղափոխեր Վրաստան: Մեքենավարի օգնական 34-ամյա տղամարդը Ալավերդու Սանահին կայարանում նշված փաթեթները ստանալու պահին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նախաքննությամբ նաև պարզվել է, որ Իրանի քաղաքացու հետ թմրամիջոցը Հայաստան, այնուհետև Վրաստան տեղափոխելու պայմանավորվածությունը ձեռք է բերել համացանցում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակներից մեկի օգտատերը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել են նշված հարթակը կառավարող անձանց ինքնությունները: Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություններ են կատարվել 31-ամյա և 25-ամյա երիտասարների բնակության վայրերում։ Հայտնաբերվել է 302 փաթեթ, ընդհանուր՝ 632 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով: Ձեռնարկվում են միջոցառումներ Իրանից թմրամիջոցները ուղարկողի և նրան Հայաստանում օժանդակած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: 31, 34 և 25-ամյա չորս տղամարդիկ կալանավորվել են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:3028.12.24 -
ՀասարակականԵրևանում «BMW»-ն բախվել է կայանված «Ford»-ին. վերջինն էլ՝ մեկ այլ ավտոմեքենայի. վիրավոր կաԱյսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել հետիոտնի համար նախատեսված ցուցանակը, ապա «Երևան» խորհրդանիշով նստարանը, հետո բախվել ծառին, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտաացվել է հիվանդանոց: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: Բախման հետևանքով էլ «Ford»-ը հետ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար «Ford»-ին:Ավելին16:1528.12.24 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է նաև ՀայաստանումՍույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․40⁰ և արևելյան երկայնության 44.18⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Մեծավան, Սարչապետ, Միխայելովկա գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։Ավելին16:1028.12.24 -
ԻրավականԾաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 և 36/1 հասցեների հողամասերի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող՝ 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26,700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող՝ 213 միլիոն 531 հազար 120 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26,400 քմ մակերեսով հողամասերի վերաբերյալ 2007 թվականին կայացված՝ լոտ 22 և լոտ 24 աճուրդներն ու կիրառել անվավերության հետևանքներ:Ավելին16:0028.12.24 -
ՔաղաքականԱնհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան. «Ազատություն»Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ, ինչի վերաբերյալ պայմանավորվածությունը երեկ էր ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ։Ավելին15:4528.12.24 -
ՀասարակականՀաշտության և քաղցր զրույցների սեղանը. հայկական խոհանոցի մոռացված համերըԻնչպես դիմավորենք Նոր տարին, այնպես էլ կշարունակվի: Հայտնի խոսքերը նաև ամանորյա սեղաններին են վերաբերում, բայց ոչ ուտեստների առատության իմաստով: Ամեն ինչ հատուկ խորհուրդ ու պատրաստման եղանակ պիտի ունենա:Ավելին15:3028.12.24 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազիՔամին արևմտյան 2-4մ/վ, 28-29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։Ավելին15:1528.12.24 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտորԴեկտեմբերի 28-ին՝ ժամը 05։12-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհի մոտակայքում 2 ձնագնաց ավտոմեքենա և 1 տրակտոր արգելափակվել են ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց (7 ուղևոր) և 1 տրակտոր (վարորդ՝ Ա․ Հ․)։Ավելին15:0028.12.24 -
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումըՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ գազի մատակարարումների շուրջ առաջացած լարվածության պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ հնարավոր պատժամիջոցները կքննարկվեն 2025 թվականի հունվարի 1-ից հետո։ «Հունվարի 1-ից հետո մենք կգնահատենք իրավիճակը և Ուկրաինայի դեմ հնարավոր փոխադարձ միջոցները։ Անհրաժեշտության դեպքում կդադարեցնենք Ուկրաինային խիստ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մատակարարումը ցանցի անջատումների ժամանակ»,-ասել է Սլովակիայի վարչապետը: Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։Ավելին14:4528.12.24 -
ՀասարակականՎայոց ձորում իրանական բեռնատարում հայտնաբերվել է վարորդի դինԱյսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118 կմ հատվածում «Scania» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 67-ամյա Ջավար Ա.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնաբերվել: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին14:3028.12.24 -
Սպորտ2025-ին Երևանում բռնցքամարտի 3 խոշոր մրցաշար կանցկացվիԱռաջին անգամ մեր երկրում կկայանա միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային պլանում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: 2025 թվականի ապրիլին Հայաստանը կընդունի «Երևանի քաղաքապետի գավաթ» մեծահասակների միջազգային մրցաշարը։ Սեպտեմբերին կանցկացնենք «Բարեկամության գավաթ» ավագ տարիքի պատանիների միջազգային մրցաշարը, իսկ հոկտեմբերին կընդունենք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։Ավելին14:1528.12.24