Լրահոս

2024-12-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ հետևանքներ կունենա աշխատաժամանակի կրճատումը. ահազանգ
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Միությունից հայտնում են. «Գործարարները համոզված են, որ հարափոփոխ աշխարհում ցանկացած «լավ» մտահղացում չպետք է բացասաբար անդրադառնա տնտեսվարողների գործունեության վրա՝ աշխատաժամանակի կրճատումը մեխանիկորեն չի հանգեցնելու աշխատանքի արտադրողականության բարձրացման։ Փոխարենն այն բերելու է աշխատավարձային ֆոնդի մեծացման, և, հետևաբար, տնտեսվարողի վրա լրացուցիչ ֆինանսական բեռի ավելացման։ Պետք է հստակ հաշվարկել Հայաստանի տնտեսական զարգացման ու առաջընթացի վրա այդ նորամուծության իրական ազդեցությունը։ Ներկա դրությամբ Հայաստանում աշխատանքային ժամերը կազմում են 2024 ժամ, իսկ նախագծի ընդունման դեպքում կստացվի 1771 ժամ, որի տարբերությունը կկազմի 253 ժամ, այսինքն շուրջ 36 աշխատանքային օր։ Եթե հիմքում դրվի ՀՀ կառավարության տոն օրերի կրճատման վերաբերյալ 2021 թվականի հիմնավորումները և հաշվարկային թվերը, ապա կստացվի, որ այս փոփոխությամբ ՀՆԱ ծավալը կկրճատվի 637,9 մլրդ դրամով (36/5x88,6 մլրդ), իսկ համախառն թողարկման ծավալը 885,6մլրդ դրամով (36/5x123 մլրդ)։ Ըստ ՀԱԳՄ անդամների՝ հարցը միայն գործատու և աշխատող հարաբերություններին չի վերաբերում, այն ուղղակիորեն առնչվում է հարակից բոլոր համակարգերին՝ տրանսպորտ, դպրոցներ, մանկապարտեզներ, ուսումնական հաստատություններ, պետական ծառայությունների բնագավառ և այլն։ Պարզ չէ նաև, թե այս փոփոխությունն ինչպես է ավելացնելու աշխատողների քանակը։ Հայաստանում գործազրկության հետ մեկտեղ փոքր չէ որակյալ աշխատողների պակասը։ Իսկ այս նորամուծությունը հենց այդ աշխատողների աշխատաժամանակն է կրճատելու։ Հետևաբար նրանց աշխատանքով շահագրգիռ գործատուն խնդրելու է աշխատել լրացուցիչ՝ ավելի բարձր վարձատրությամբ։ Դա էլ բերելու է աշխատավարձի ֆոնդի ավելացման, հետևաբար նաև՝ ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի աճի։ Խնդրո առարկայի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նամակով դիմել է կառավարություն՝ վաղաժամկետ համարելով օրենքների նախագծերի փաթեթի հետագա առաջմղումը, գտնելով, որ խնդիրը բազմակողմանի և մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի»։
    14:00
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:
    13:45
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ իրանական համարանիշներով ավտոբուսի կողաշրջման դեպքից
    Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաննրեում Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսում, որն Իրանից վերադառնում էր Հայաստան, եղել է 25 ուղևոր, հիմանական մասը՝ ՀՀ քաղաքացիներ:
    13:30
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետության զարգացման հիմքում ստեղծագործող մարդիկ են. ԿԳՄՍ նախարար
    ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել առաջին անգամ անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցության և ստեղծված տոնական միջավայրի համար: «Ամանորի հրաշքի սպասումը, կարծես, ամբողջանում էր ձեր ստեղծագործությունների միջոցով: Շնորհակալ եմ առաջինը լինելու ձեր համարձակության համար: Առաջինը լինելը միշտ բարդ է, և այդ խիզախությունն ու քաջությունը հատուկ գնահատանքի են արժանի: Ստեղծագործ գործունեությունը խրախուսելու և խթանելու լուրջ անհրաժեշտություն ունենք, որովհետև պետության զարգացման հիմքում ստեղծագործող մարդիկ են: Մեր քաղաքականությունը պետք է լինի՝ ամեն կերպ խրախուսել ու ստեղծել պայմաններ, միջավայր, որպեսզի ստեղծագործ միտքը դրսևորման հնարավորություն ունենա, արվեստն ունենա լսարան և միջավայր: Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար: Ջերմուկցիների ջերմ հյուրընկալությունն էլ վկայում է՝ չենք սխալվել վայրի ընտրության հարցում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություններ մաղթել փառատոնի մասնակիցներին: Գալա-համերգի ելույթներին հաջորդել է մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվել են լավագույն և հատուկ մրցանակ ստացած մասնակիցները։ Ժյուրիի կողմից սահմանված հատուկ մրցանակի արժանացել են՝ Աննա Սիրականյանը՝ «Բեմական հմայքի համար». Գագիկ Մկրտչյանը՝ «Փոքրիկ արտիստ». Էրիկ Ֆիոֆիլովը՝ «Լավագույն մատուցման համար». Միքայել Խաչատրյանը՝ «Ռոմանսային երգի համար». Էլեն Հակոբյանը՝ «Բանաստեղծական խոսքի համար»: Հատուկ մրցանակի արժանացած մասնակիցներից յուրաքանչյուրը ստացել է 150.000 դրամ խրախուսական մրցանակ։ «Լավագույն մասնակից» տիտղոսին արժանացել են Սուսաննա Մարգարյանը, Կիմա Գրիգորյանը, Մերի Սարգսյանը, Լավրենտ Գրիգորյանը, Արմենուհի Սոկրատունին, Վրույր Սիմոնյանը, Աննա Ուռուտյանը, Տաթև Մայիլյանը և Աստղիկ Խլղաթյանը։ Լավագույն մասնակիցներից յուրաքանչյուրն արժանացել է 360.000 դրամ խրախուսական մրցանակի: Փառատոնի շրջանակում դրամական խրախուսում են ստացել նաև «Լավագույն մասնակիցների» մանկավարժները, յուրաքանչյուրը՝ 300.000 դրամ։ Խրախուսական մրցանակներ են ստացել Արման Վարդանյանը, Մարինե Մաղաքյանը, Ռոբերտ Աբրահամյանը, Անահիտ Բալբաբյանը և Դիանա Գասպարյանը։ Ուսումնական 4 հաստատության էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել 1.500.000-ական դրամ խրախուսական մրցանակ՝ որպես «Լավագույն մասնակցի» ուսումնական հաստատություն։ Խրախուսական պարգևատրում ստացած ուսումնական հաստատություններն են Չարենցավան համայնքի Արզականի արվեստի դպրոցը, Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցը, Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցը և Աղավնաձորի արվեստի դպրոցը։ Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից իրականացվող «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում։ Փառատոնի մրցութային մասի համակարգող՝ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպություն:
    13:15
    28.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրին «հորով-մորով» անելուց հետո փաշինյանական փրայմերիզը հասավ Փարաքար
    Գյումրիից հետո հիմա էլ Արմավիրի Փարաքար համայնքում է Փաշինյանը մտադիր փրայմերիզ անցկացնել: ՔՊ թեկնածու ընտրելու համար իշխող կուսակցության վարչությունը հունվարի 3-ին քննարկում է անելու, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան լայվի ժամանակ:
    13:05
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում են՝ հանդիպելու Անդրանիկ Քոչարյանին. «Ազատություն»
    Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպման պայմանավորվածությունը երեկ է ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ, հայտնում է «Ազատություն»-ը։ Անդրանիկ Քոչարյանը, որ նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն է ղեկավարում, երեկ հրաժարվում էր բոլորին ընդունել՝ առաջարկելով, որ չորս հոգի գնա հանդիպման։ Անհետ կորածների հարազատների համար պայմանն անընդունելի էր, նրանք մնացին փողոցում այնքան, մինչև նրանց հետ հանդիպեց Ալեն Սիմոնյանը։ Այդ ընթացքում Անդրանիկ Քոչարյանը կայքերից մեկին ուղիղ եթերում հարցազրույց էր տալիս՝ ակնարկելով, թե անհետ կորածների հարազատների պահանջը ուղղորդված է։
    13:00
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիսիան-Լծեն ավտոճանապարհի ավտոբուս է կողաշրջվել
    Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 08:36-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Scania մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։ Տրանսպորտային միջոցն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
    12:45
    28.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Ո՞վ է ուզում դառնալ Փարաքարի համայնքապետ. Փաշինյանն ասում է՝ ինչ է պետք դրա համար
    Հայլուր 12։30 Ո՞վ է ուզում դառնալ Փարաքարի համայնքապետ. Փաշինյանն ասում է՝ ինչ է պետք դրա համար
    12:30
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ
    «Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն սառել են։ Երկու երկրների պաշտոնատար անձանց միջև լարվածությունն առաջացավ Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցրած գնահատականներից հետո: Փաշինյանն ավելի ուշ հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, և ՀՀ պաշտոնյաներին արգելեց մեկնել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է մնում Ալեքսանդր Լուկաշենկոն:
    12:15
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Աբրահամյան
    Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Ավելին, այն կառույցները, որոնք գործառույթների կամ ավանդույթների բերումով ապահովում են երկրի դիմադրողականությունը` գործող իշխանության համառ ջանքերով շարքից հանվել են կամ էապես թուլացվել: Ի հեճուկս դրսում փիսիկ խաղալու իշխանության կեցվածքին, ներսում սրանք ամբողջությամբ մեջ աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշությամբ, անարդյունավետ կառավարմամբ: Նույնիսկ հանրության տեսանկյունից արտաքուստ դրական թվացող նախաձեռնությունները կիսատ-պռատ են մնացել կամ ձախողվել, որովհետև պրոցեսները կա´մ մինչև վերջ չեն տարվել կա´մ դրանց ապահովումն իրականացնողները «գցել են ոտքներին»: Կարճ ասած, սրանք իրենց արած-չարածով երկիրը զինաթափել են, դրա համար էլ ողջ տարի հանրությանը համոզում էին, որ ճիշտը Հայաստանին առաջադրված օկուպացիոն պահանջներն ընդունելն է, իսկ պայքարելու իմաստ չկա»,- գրել է նա:
    12:00
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
    Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։ «Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:
    11:45
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ
    Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը: Ամանորյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է. - խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը. - մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ. - եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ. - մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար. - հագնվե´ք եղանակին համահունչ. - պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը. - օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ. - հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները. - հետևե´ք անձնական հիգիենային:
    11:30
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարլսենը հեռացվել է արագ շախմատի ԱԱ-ից. պատճառը հայտնի է
    Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը նշանավորվել է խոշոր սկանդալով։
    11:15
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենան
    Դեկտեմբերի 28-ին, ժամը 00:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտո-ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորակից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե.)։
    11:00
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարող եք ինքնաառաջադրվել Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածուի պաշտոնում․ Փաշինյան
    2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,- նշել է Փաշինյանը։ Մանրամասները` տեսանյութում։
    10:50
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինելու․ հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:45
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գավառ-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ
    Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 22:04-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Պ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Գ․ Դ․-ին ( ծնված 1981 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Դ․ Պ-ն, Գ․ Դ․-ն՝ հոսպիտալացվել, իսկ ուղևոր Ա․ Զ․-ն (ծնված 1998թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։
    10:30
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
    Այս օրերին համապատասխան մասնագետներից զատ բազմաթիվ կամավորներ են ներգրավված աղետի հետևանքների վերացման աշխատանքներում, այդ թվում՝ «Եվրասիա» ԻՀԿ-ի նախաձեռնությամբ Եվրասիական տարածքի երկրներից տասնյակ կամավորներ ժամանել են Անապա: Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի, իսկ կամավորների միջազգային կազմն ընդգծում է, որ «Եվրասիան» պատրաստ է նման իրավիճակների դեպքում օգնության հասնել մասնակից երկրներին: Սա վերահաստատում է միջազգային համերաշխության բարձր աստիճանը և աջակցությունը դժվարին պահերին:
    10:15
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։
    10:00
    28.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են. «Հրապարակ»
    «Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր թե՛ քո ընտանիքի ներսում, թե՛ նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին): Եթե ներառված ես կոռուպցիայի մեջ, դա գեներացնում է ռիսկեր թե՛ քո, թե՛ քո ընտանիքի, թե՛ քո միջավայրի, թե՛ հանրության, թե՛ պետության համար»,- նշել է Փաշինյանը:
    09:50
    28.12.24
    Ավելին