Լրահոս
Քաղաքական
19:45
28.12.24
709

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետն ազատման դիմում է գրել

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի sms-ով պաշտոնանկ արված ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանից հետո ՊԵԿ-ի հայտնի կադրերը հերթով հեռանում են:

«Ժողովուրդ»֊ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը։

Վահան Չարխիֆալակյանը այդ պաշտոնին նշանակվել էր դեռ 2019 թ.-ին: Վերջինս հայտնի ոստիկան Լուլիբերտ Չարխիֆալակյանի որդին է: Նա մինչ այդ էլ ՊԵԿ-ում էր աշխատում, բաժնի պետ էր: