Լրահոս
Տնտեսական
21:50
28.12.24
819

Քափուքրտինք են թափում, ավելացնում ոսկու արտադրությունը, բայց բյուջեն չի լցվում ու չի լցվում

Տարին ամփոփում ենք բյուջեի եկամուտները չկատարած, տնտեսական աճի զգալի նահանջով: Իսկ իշխանությունները վաղուց արդեն չեն խոսում տնտեսական աճի և բյուժեի եկամուտների աննախադեպ ավելացումների մասին, հակառակը՝ խոստովանություններ են անում: Հայաստանի հարկ վճարող քաղաքացուն «հերոս» հռչակած իշխանությունը մոտ կես միլիարդ դոլար հարկ չի կարողացել գանձել ու մուտքագրել բյուջե, հայտարարել է Հայաստանի գլխավոր ֆինանսիստը: Պայթում է տնտեսության համաշխարհային մակարդակի աճերի վերաբերյալ իշխանությունների փչած փուչիկը: Խորհրդարանական ընդդիմությունը գիտի, թե ինչու: