Լրահոս
Սպորտ
23:40
28.12.24
1 140

Ռոնալդուն նշել է` ինչպես կարելի է նվազեցնել խաղացողների վնասվածքները գերբեռնված խաղային օրացույցից

Img default alt hy

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել ֆուտբոլիստների վնասվածքները խաղերի գերբեռնված օրացույցի պատճառով։

«Ակումբները պետք է ավելի շատ հոգ տանեն երիտասարդ խաղացողների մասին։ Օրինակ, Բելինգեմը կամ Լամինը շատ երիտասարդ են։ Նրանք ստիպված են շատ բաներից հրաժարվել, և նրանց պետք է հաջողություն, որպեսզի կարողանան խաղալ մինչև իմ տարիքին հասնելը։ Ֆուտբոլիստները հաճախ բողոքում են խաղերի մեծ թվից։ Ես համաձայն եմ նրանց հետ, բայց կարծում եմ, որ պայքարի միակ իրական ուղին ավելի քիչ մարզվելն է կամ ավելի խելացի մոտեցումն այս հարցին», — Armsport-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուի խոսքերը փոխանցում է Sport.es-ը։

39-ամյա հարձակվողն իր կարիերայի ընթացքում խփել է 916 գոլ պաշտոնական խաղերում։ 2024 թվականին Ռոնալդուն խփել է 41 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում՝ ակումբի և հավաքականի կազմում։