Լրահոս
Միջազգային
19:15
28.12.24
521

Պուտինը զանգել է Ալիևին ու ներողություն խնդրել. կործանված օդանավն արտաքին ազդեցության է ենթարկվել

Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից այն բանի համար, որ AZAL ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում: Մինչ դա տարբեր խողովակներով Ադրբեջանը ոչ միայն ներողություն, այլ նաև փոխհատուցում էր պահանջում Մոսկվայից: Ադրբեջանական պետական հեռուստալիքը՝ AZTV-ն, նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կողմից խոցված ռուսական ուղղաթիռի ու վճարված փոխհատուցման մասին է հիշել: Ռոսավիացիայի պաշտոնյաները շարունակում են պնդել, որ անհնար էր Գրոզնիի օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռի վայրէջքը ոչ միայն մառախուղի, այլ նաև ուկրաինական ԱԹՍ-ների ինտենսիվ հարձակման պատճառով: Տասնյակ մարդկանց կյանքեր խլած ողբերգությունը, կարծես, քաղաքական շահարկումների թեմա է դառնում: