Լրահոս
Հասարակական
21:40
28.12.24
1 284

42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում․ մանրամասներ

Img default alt hy

Դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Ջերմուկ քաղաքից դեպի Մ2 ավտոճանապարի տանող ճանապարհի 2 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Վահե Մ․-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։