Լրահոս
2024-12-29
-
ՏարածաշրջանՍալոմե Զուրաբիշվիլին խաղաղ լքել է նախագահական պալատը.Ղավելաշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնըՎրաստանի արդեն նախկին ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին լքել է նախագահական պալատը։ Նա խոսել է նախագահական նստավայրի մոտ հավաքված համախոհների հետ։ Զուրաբիշվիլին նշել է, որ ինքնակամ լքում է պաշտոնը՝ իր հետ տանելով լեգիտիմությունը, դրոշն ու քաղաքացիների վստահությունը։ Քաղաքական գործչի խոսքով՝ այժմ նախագահական նստավայրը «ոչ մեկին չի պատկանում»։ «Այն հիմարությունը, որ կատարվում է խորհրդարանում... Դա իսկական ծաղրանք է, այս պետությունն արժանի չէ նման ծաղրածուների»,- ընդգծել է Զուրաբիշվիլին։ Հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել նախագահական նստավայրի մոտ։ Նախօրեին ինքը՝ Զուրաբիշվիլին էր կոչ արել քաղաքացիներին հավաքվել։ Նա խոստացել էր ասել, թե «ինչպիսին են լինելու հաջորդ օրերը և ինչպիսին է լինելու հաղթանակը»։ Նախագահական նստավայրի մոտ հավաքվածները ծափահարել են նրան, սուլել և վանկարկել «Սալոմե» և «Սաքարթվելո»։ Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնապես ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքում. Ղավելաշվիլին հանդիսավոր երդում է տվել, որից հետո հնչել է Վրաստանի հիմնը։Ավելին14:3029.12.24 -
ՄիջազգայինԿանադայում կոշտ վայրէջքից հետո ինքնաթիռ է բռնկվելPal Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը կատարել է ներքին չվերթ Սենտ Ջոնսից դեպի Հալիֆաքս, բռնկվել է վայրէջքի ժամանակ Հալիֆաքս-Ստենֆիլդ օդանավակայանի թռիչքուղու վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ինքնաթիռի մի մասը բռնկվել է Հալիֆաքսի թռիչքուղու վրա կոշտ վայրէջքից հետո... Սենտ Ջոնսից ժամանած ինքնաթիռը վայրէջքի ժամանակ խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով ինքնաթիռը սահել է թռիչքուղու վրա, և նրա մի մասը բռնկվել է», - հաղորդում են տեղի հեռուստաալիքները։ Օդանավակայանի հայտարարության համաձայն, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում, խոսքը վերաբերում է Pal Airlines-ի Air Canada Express 2259 չվերթին, որը հետևել է Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի Սենտ Ջոնս քաղաքից դեպի Նոր Շոտլանդիայի վարչական կենտրոն Հալիֆաքս։ Պատահարը տեղի է ունեցել ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով 04։30-ին)։ Արդյունքում, օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, սակայն հետագայում թռիչքուղու աշխատանքը վերականգնվել է։ Չվերթի ուղևորներից Նիկի Վալենթայնը CBC News-ին պատմել է, որ վայրէջքի ժամանակ խնդիրներ են առաջացել շասիի հետ։ Վայրէջքի պահին նա լսել է բարձր ձայն, որը նման էր հարվածի ձայնի, այնուհետև ինքնաթիռի թևը սահել է թռիչքուղու վրա, իսկ ինքնաթիռի ձախ կողմում նա տեսել է կրակ։ Վալենթայնը նաև նշել է, որ ինքնաթիռն ամբողջությամբ լցված էր, և ուղևորներին դուրս բերելու համար պահանջվել է մոտ երկու րոպե։ Վալենթայնի գնահատմամբ, ինքնաթիռը ունեցել է մոտ 80 տեղ, սակայն ավիաընկերության հայտարարության մեջ ուղևորների հստակ թիվը չի նշվում։Ավելին14:0029.12.24 -
ՀասարակականՉար Ձմեռ պապիկներ կան. ի՞նչ է թաքնված ճերմակ մորուքի տակԱմանորի խորհրդանիշ Ձմեռ պապը հրաշքներ է գործում նաև տոնավաճառային մարքեթինգում: 19-րդ դարից սկսած է հրաշագործը նոր երկրներ ու նոր շուկաներ գրավում՝ ծառայությունների բազմազան ցանկ առաջարկելով: Երևանի Ձմեռ պապիկներն էլ են տարեցտարի շատանում՝ հուրախություն փոքրիկների, հաճախ՝ ի վնաս մեծերի նյարդերի ու գրպանների:Ավելին13:3029.12.24 -
Միջազգային179 մարդ է զոհվել ավիաաղետից. Հարավային Կորեայում մարդատար օդանավ է կործանվելՀարավային Կորեայի Մուան քաղաքում Boeing 737 մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 179 մարդ է զոհվել, միայն երկու մարդ է ողջ մնացել, հայտնում է Yonhap գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել շասսիի անսարքության պատճառով, ինչի հետևանքով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել սահմանային պատնեշներին, ինչից հետո հրդեհվել է։ Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Yonhap լրատվական գործակալությունը հայտնում է, որ իշխանությունները այժմ դիտարկում են կործանման երկու հիմնական պատճառներ՝ եղանակային վատ պայմանները կամ բախումը թռչունների երամի հետ, ինչի պատճառով էլ խցանվել է ինքնաթիռի շասսին:Ավելին13:0729.12.24 -
ԻրավականՍտեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբանՍտեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն, որի համար վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով ազատազրկման դատապարտվել չի կարող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: «Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամները, խախտելով Մոզամբիկի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը, ինքնակամ իրացրել են իրենց ենթադրյալ իրավունքները, մի քանի հալածված ավտոմեքենա օտարել դրանք Ստեփանակերտից դուրսբերած անձանց և այդ կերպ էական վնաս պատճառել Ադրբեջանի քաղաքացիների օրինական շահերին, ադրբեջանական պետությանն ու հասարակությանը։ Հավելեմ՝ անկախ նրանից, որ նշված արարքը ոչ մեծ ծանրության է և նախատեսում է անգամ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, միևնույն է, Ստեփանակերտի քաղաքապետին պետք է շարունակաբար՝ օրական 12 ժամ տևողությամբ պահել անզատության մեջ, իսկ ազատ ժամերին էլ արգելել անգամ մանկահասակ երեխայի հետ մտնել խանութ, քանզի հրամանն այդպիսինն է։ Կարճ ասած՝ Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն, որի համար վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով ազատազրկման դատապարտվել չի կարող։ Մինչդեռ, հիմարաբար թե դիտավորյալ այդ նույն արարքն ի սկզբանե որակվել էր իբրև առանձնապես խոշոր չափերով խարդախություն, որի հիման վրա էլ մի քանի հզոր դատավորներ իրենց կայացրած ապօրինի (հետագայում բեկանված) դատական ակտերով վերջինիս 20 օր պահել են բանտային կալանքի տակ, 1 ամիս տնային կալանքի տակ, վերջի 5-6 ամիսը վարչական հսկողության տակ՝ զուգորդված անհասկանալի, նախադեպը չունեցող ու դաժան սահմանափակումներով։ Ավելին՝ վարչական հսկողությունն ու կիրառված սահմանափակումները պետք է շարունակվեն առնվազն մինչև գործով նախնական դատալսումները, որը սպասվում է դեռևս հունվար-փետրվար ամիսներին։ Ի՞նչ ասեմ։ Շնորհակալ ենք ՀՀ քննչական կոմիտեին և դատախազությանը՝ ծանրից-թեթև աբսուրդին անցում կատարելու համար։ Պատասխանատու բոլոր անձանց մաղթում եմ նախատոնական ուրախ գնումներ՝ հիշեցնելով, որ Դ. Սարգսյանին զրկել եք ոչ միայն այդ, այլև երեխայի հետ ժամանցի որևէ վայր այցելելու ու անգամ զբոսնելու հնարավորությունից»,- գրել է նա։Ավելին13:0029.12.24 -
Միջազգային120 զոհ․ Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվելՀարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի, հաղորդում է «Յոնհապ» գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայություններին։ «Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի... Տվյալների ստուգումը շարունակվում է», - հայտնել են հրշեջները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 9:07-ին (Երևանի ժամանակով 3:07-ին), Jeju Air ավիաընկերության Bangkok-Muan 7C 2216 չվերթը իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը, որում եղել է 181 ուղևոր, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ Արդյունքում հրդեհ է բռնկվել։ Արդեն հաստատվել է 120 զոհվածների փաստը, երկուսին հաջողվել է փրկել։ Վերջիններս ինքնաթիռի անձնակազմի անդամներ են՝ մեկ կին և մեկ տղամարդ։ Նրանք ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Ուղևորներից 173-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ են, իսկ երկուսը՝ թայլանդցիներ։ Ենթադրվում է, որ փրկվածներից բացի մնացած բոլորը զոհվել են։Ավելին12:4629.12.24 -
ՀասարակականԱյրվել է ավտոբուս․ մանրամասներԴեկտեմբերի 28-ին, ժամը 22:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Ապարան ճանապարհահատվածում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 91-րդ կմ-ին այրվում է «IVECO» մակնիշի ավտոբուս․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։41-ին, մարվել՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 00։14-ին։ Ավտոբուսը այրվել է։Ավելին12:3029.12.24 -
ՍպորտՆույնիսկ Մեսսին այդ տարիքում նման ազդեցություն չուներ․ Ֆերդինանդն ապշած էԱնգլիացի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիացած է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Ես պարզապես սիրահարված եմ այս ֆուտբոլիստին։ Ես ուզում եմ լուսանկարվել նրա հետ և գրկել նրան։ Ես երբեք չեմ տեսել, որ որևէ ֆուտբոլիստ նրա տարիքում անի այն, ինչ անում է նա, և հնարավոր է, որ այլևս երբեք նման բան չտեսնենք։ Նույնիսկ Մեսսին այդ տարիքում նման ազդեցություն չուներ խաղի վրա։ Ես սիրում եմ այս ֆուտբոլիստին», – Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Globe Soccer Awards-ի ընթացքում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին12:0029.12.24 -
ՀասարակականԱմանորի և Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների ժամանակացույցըԱրարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու: «Սիրով սպասում ենք ձեզ՝ Ամանորը Հայ Եկեղեցում աղոթքով ու մաղթանքով դիմավորելու: Ամանորի գիշերը` ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ արարողության ավարտին կկատարվի նռան օրհնության կարգ: Տոնական ժամանակացույց Դեկտեմբերի 31-ին` 24.00-ին, կկատարվի Հանրապետական մաղթանք և Նռան օրհնության կարգ: Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք: Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի ժամերգություն և Ս.Պատարագ: Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ: Հունվարի 7-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ` ի հիշատակ ի Տեր հանգած հավատավորների ու նահատակների»,-ասվում է հաղորդագրությունում:Ավելին11:3029.12.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան 2-4մ/վ, 28-29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։Ավելին11:0029.12.24 -
ՀասարակականՇղթայական ավտովթար ու մաhվшն ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել է 100-ից ավելի ավտոմեքենաԱյսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ ավտովթարները տեղի են ունեցել մի քանի կմ-անոց հատվածում և առաջացել էր արհեստական խցանում։ Տեղում պարզվել է նաև, որ 1 հոգի վրաերթի է ենթարկվել այդ հատվածում, ով տեղում մահացել է։ Կա 2 վիրավոր։ Մահվան ելքով վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ շղթայական ավտովթարների փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ Մասիսի քննչական բաժնում էլ պարզվում են մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ինչ մակնիշի ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը մառախուղ է եղել ու մերկասառույց, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինից ոչ ոք չկա։ 20-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ էլ վթարից հետո չսպասելով «ԱՊՊԱ»-ին, ինչպես ժողովուրդն է ասում՝ իրա հետ «լեզու էին գտնում» ու լքում դեպքի վայրը։Ավելին10:4529.12.24 -
ՀասարակականՀրդեհ` Գյումրիում․ զոհ կաԴեկտեմբերի 29-ին, ժամը 03:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու 61-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ. բնակիչը ներսում է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է տնակը (մոտ 60 քմ). ներսում հայտնաբերվել է Խ․ Ս․-ի (ծնված 1971 թ.) դին:Ավելին10:3929.12.24 -
ՄիջազգայինԲերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման հետ կապված միջադեպի ֆոնին, ինչի կապակցությամբ Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը ցանցից դուրս է եկել դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, որ Կուկի կղզիների դրոշով նավն իր խարիսխով վնասել է EstLink 2 մալուխը և պնդում է, որ Eagle S-ը ներգրավված է ռուսական էներգետիկ ռեսուրսները տեղափոխող տրանսպորտային միջոցների մեջ։ «ԵՄ-ն պետք է ՌԴ-ի նկատմամաբ հաստատի նոր պատժամիջոցներ»,-ասել է Բերբոքը: Նա նաև կոչ է արել մեծացնել կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը և ավելացնել ներդրումներն ազգային պաշտպանության ոլորտում: «Մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ քննարկում ենք, թե ինչպես լավագույնս պաշտպանել Բալթիկ ծովը հիբրիդային սպառնալիքներից»,-հավելել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։Ավելին10:3029.12.24 -
ՔաղաքականՀովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնումՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։ «Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։ Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»- ՄԱՍԿ։ Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին»,- այս մասին հայտարարել է Աղազարյանը։Ավելին10:2029.12.24 -
ՔաղաքականԺաննա, նստի, անբավարար. ԴեմոյանՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «Այլընտրանքային տեքստեր Ժող ջան, սա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կազմած դասագիրքն է: Ի՞նչ կարող եմ ասել այս դասագրքի կապակցությամբ, օ, հպարտ իմ քաղաքացիներ: ա. դասագիրքը լի է փաստական, գիտական ու լեզվական սխալներով, իսկ տեխնիկական վրիպակների քանակը միայն հաշվելով, ըստ էության, կարող եմ ասել, որ ես չէի ցանկանա, որ իմ երեխաները այսպիսի խոտան դասագրքերով ու սխալներ տեսնելով ու դրանց հարմարվելով ուսում ստանան: Ժաննա, նստի, անբավարար: բ. ժող ջան, մենք դեռ պետք է պարզենք արդյոք ԿԳՄՍ-«Մասնակցային դպրոց»-Սմբատ Հովհաննիսյան եռանկյունին հավասարաթև է, թե՞ կոռուպցիոն հենքով բուրգ է: Հենց երեկ կառավարության շենքի աածական հավաքարարը ինձ տեղեկացրեց, որ դասագրքի հեղինակի կողակիցը սերտ ընկերական կապեր ունի իմ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարութjունյանի հետ: Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն: Բա եղա՞վ Արայիկ ու Ժաննա: Նստեք, երկուս եք ստանում: գ. նախարար Ժաննա Անդրեասյան, էդ որ պատմաբան մասնագետների հետ հանդիպում ես նշանակում, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչու նույն այդ պահին դասագիրքը քննադատող պատմաբանի ընտանիքի անդամներին ոստիկաններով ահաբեկում են: Արա, հո դուք բեգեմոտ չեք Էդքան անտաղանդ եք աշխատում: Նստի երկուս: դ. Ժող ջան, էդ 100-ից ավելի մասնագետ-պատմաբան որ ղալմաղալ են անում էս գյոզալ դասագրքի հետ կապված, ուշադրություն մի դարձրեք, իրենք բոլորը մասնագիտական կրթություն ու դիպլոմ են ստացել նախկինների օրոք, իսկ ես նախկինների օրոք դիպլոմ չեմ ստացել, դրա համար էլ ինձ իրավունք եմ վերապահում ոչ մասնագիտական կարծիք հայտնել պատմության դասագրքի մասին: Ժաննա Անդրեասյան ու Արայիկ Հարությունյան, երկուսդ էլ դիպլոմ եք ստացել փախստականների ճամբար ԵՊՀ-ում, այդպե՞ս է. Ըհը, երկուսդ էլ անբավարար եք ստանում: ե: ժող ջան, հապա մի հիշեք «իրական Հայաստան» կառուցելու ժամանակ այս տարի ինչ նախանձելի ու անգերազանցելի քայլ կատարեցինք, որի մասին կերազեին բոլոր նախկինները: Հապա հիշեք մեր սուպերպատմաբան Սմբատ Հովհաննիսյանի կազմած 8-րդ դասարանի պատմության դասագրքի մեջ գրված «Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Արևելյան Հայաստանը» ձևակերպումը Մոսկվայից եկած հրահանգի հիման վրա ինչպիսի տիեզերական արագությամբ փոխեցինք ու ներողություն խնդրեցինք ռուսներից: Նախկիններից նման խիզախություն կտեսնեի՞ք: Անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դպրոցական դասագրքում այլ երկրի քաղաքական ղեկավարության քննադատության արդյունքում շատ արագ կողմնորոշվելու և թույլ տված սխալն ուղղելու համար, Ժաննա Անդրեասյան ու Արայիկ Հարությունյան, երկուսդ ստանում եք հինգին գումարած, մոտեցրեք օրագրերդ ու մի շաբաթ աչքիս չերևաք»։Ավելին10:0029.12.24 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է նաև Լոռու մարզումՍույն թվականի դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․36⁰ և արևելյան երկայնության 44.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։Ավելին03:1029.12.24
2024-12-28
-
ՄիջազգայինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկելՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում AZAL մարդատար ինքնաթիռի կործանումը։ Այդ մասին հայտնել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։ «Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իմ ցավակցությունն եմ հայտնել նրան և Ադրբեջանի ժողովրդին սարսափելի վթարի կապակցությամբ։ Այժմ առանցքային առաջնահերթությունը մանրակրկիտ հետաքննությունն է, որը կտա իրականում տեղի ունեցածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները»,- ասվում է հրապարակման մեջ։ «Ռուսաստանը պետք է հստակ բացատրություններ տա և դադարեցնի ապատեղեկատվություն տարածելը։ Լուսանկարներն ու տեսանյութերը հստակ ցույց են տալիս ինքնաթիռի վնասված մասը, մասնավորապես՝ անցքերը, որոնք շատ են հիշեցնում ՀՕՊ հրթիռային հարվածը»,- գրել է Զելենսկին Telegram-ում։ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում։Ավելին23:5828.12.24 -
ՍպորտՌոնալդուն նշել է` ինչպես կարելի է նվազեցնել խաղացողների վնասվածքները գերբեռնված խաղային օրացույցիցՊորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել ֆուտբոլիստների վնասվածքները խաղերի գերբեռնված օրացույցի պատճառով։ «Ակումբները պետք է ավելի շատ հոգ տանեն երիտասարդ խաղացողների մասին։ Օրինակ, Բելինգեմը կամ Լամինը շատ երիտասարդ են։ Նրանք ստիպված են շատ բաներից հրաժարվել, և նրանց պետք է հաջողություն, որպեսզի կարողանան խաղալ մինչև իմ տարիքին հասնելը։ Ֆուտբոլիստները հաճախ բողոքում են խաղերի մեծ թվից։ Ես համաձայն եմ նրանց հետ, բայց կարծում եմ, որ պայքարի միակ իրական ուղին ավելի քիչ մարզվելն է կամ ավելի խելացի մոտեցումն այս հարցին», — Armsport-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուի խոսքերը փոխանցում է Sport.es-ը։ 39-ամյա հարձակվողն իր կարիերայի ընթացքում խփել է 916 գոլ պաշտոնական խաղերում։ 2024 թվականին Ռոնալդուն խփել է 41 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում՝ ակումբի և հավաքականի կազմում։Ավելին23:4028.12.24 -
ՄիջազգայինՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ինքնաթիռի կործանման դեպքովՌուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման դեպքով, որը Բաքվից ուղևորվում էր Գրոզնի։ Դեպքը տեղի է ունեցել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է Կրեմլն՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մանրամասները։ Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝ «երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում» հիմքով։ Ներկա պահին ընթանում են նախնական քննչական գործողություններ, հարցաքննվում են քաղաքացիական և ռազմական մասնագետները։ Հաղորդագրության համաձայն՝ աղետի վայրում աշխատում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի համապատասխան ծառայությունները՝ սերտորեն համագործակցելով հետաքննության շրջանակում։ Գրոզնի են ժամանել նաև Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներ, որոնք համագործակցում են Ռուսաստանի գլխավոր դատախազության և ՌԴ ՔԿ ներկայացուցիչների հետ։Ավելին23:2028.12.24 -
ԻրավականՆախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական վնասվածք պատճառելու գործողություն (ոչ մեծ ծանրության հանցանք)»,- այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ «Փաստորեն միջադեպից 5 ամիս անց է նախաքննական մարմինը հասկացել, որ Արամ Երիցյանի կողմից պարեկային ծառայողների նկատմամբ կիրառված բռնությունը որևէ կապ չուներ վերջիններիս օրինական ծառայողական գործունեության հետ։ Նախաքննական մարմնի անիմաստ համառության դադարեցումը, իհարկե, ողջունելի է, սակայն հաշվի առնելով այն, որ անգամ իրենք են ընդունում պարեկային ծառայողների գործողությունների բռնի, ոչ իրավաչափ ու անտեղի լինելը, կարծում եմ, որ վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելու փոխարեն, պետք է կայացվեր Ա.Երիցյանի նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում՝ վերջինիս կատարած արարքը դիտարկելով իբրև անհրաժեշտ պաշտպանություն։ Վստահ եմ, որ դատարանում Արամն արդարացվելու է»,- գրել է փաստաբանը։Ավելին23:0028.12.24