Լրահոս
2024-12-30
-
ՀասարակականՈ՞ր հեռուստաալիքներով է հեռարձակվելու Կաթողիկոսի ամանորյա ուղերձըՎեհափառ Տիրոջ ամանորյա ուղերձը կհեռարձակվի «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հ2», «5-րդ ալիք», «Բուն» և, իհարկե, «Շողակաթ» հայկական հեռուստաալիքներով: Այս մասին հայտնում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։Ավելին12:1430.12.24 -
ՀասարակականԳողթ գյուղում ամառային խոհանոցում տեղադրված փայտե կաթսա է պայթել, ինչի հետևանքով կան վիրավորներԿոտայքի մարզի Գողթ գյուղում ամառային խոհանոցում տեղադրված փայտե կաթսա է պայթյել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ 2 քաղաքացի ոտքի կորտվածքով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։Ավելին12:0030.12.24 -
ՔաղաքականԱնհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանԱնհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին։Ավելին11:4330.12.24 -
ՔաղաքականԻշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «խաղաղության օրակարգի սահմանում»․ Տիգրան Աբրահամյան«Կարծում եմ` որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ առաջիկայում էլ այս իշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «պետական սահմանի ամրապնդում», «ինքնիշխանության վերականգնում» կամ «խաղաղության օրակարգի սահմանում»:Ավելին11:2930.12.24 -
ՄիջազգայինՄոսկվան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թբիլիսիի հետ. ԼավրովՄոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորել այնքանով, որքանով պատրաստ է Վրաստանը: Այս մասին տարեվերջին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Ավելին11:1530.12.24 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Կոտայքի մարզի մի քանի գյուղերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին11:0030.12.24 -
ՀասարակականՀերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարքՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք։Ավելին10:4630.12.24 -
ՀասարակականԱրմավիրում 20-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում ու բախվել լիցքավորման սարքինԵրեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Հովսեփ Ավետիսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:Ավելին10:2830.12.24 -
ՀասարակականՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:Ավելին10:1430.12.24 -
ՀասարակականԱնչափահաս տղան Զովունիում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ինԴեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածներն ու «Volkswagen»-ի վարորդը, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վրաերթ-վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով «Volkswagen»-ը տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին10:0030.12.24 -
ՀասարակականՀայաստանի պատմության թանգարանը տոն օրերին կգործի հատուկ ժամանակացույցովՀայաստանի պատմության թանգարանը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 12։00-16։00-ն, իսկ հունվարի 3-ից թանգարանն աշխատելու է բնականոն աշխատանքային ժամանակացույցով։ Այցելելով Հայաստանի պատմության թանգարան՝ այցելուները կարող են տեսնել քարի դարից մինչև միջնադարն ընդգրկող մշտական ցուցադրության սրահները, ինչպես նաև օրեր առաջ վերաբացված «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցասրահը։ Թանգարանում գործում են նաև հետևյալ ժամանակավոր ցուցադրությունները. «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» «Երեկ և այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով» «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» «Դրվագներ ինքնության. գորգ» «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»:Ավելին09:4530.12.24 -
ՀասարակականԱշնակի մշակույթի տան պատին Հերոսների նկարների փոխարեն կլինի գյուղի պարի խմբի նկարը. «Առավոտ»Այս ամենի արդյունքում, վարչական շրջանի ղեկավար Սասուն Դավթյանն էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումն ընդունվել է խոշորացված համայնքի ղեկավարի կողմից եւ 13 տարի Աշնակը ղեկավարած նախկին գյուղապետ-վարչական շրջանի ղեկավարն այլեւս չի պաշտոնավարի: «Ռեմոնտ էին անում, էդտեղ ներկել են, որ մեր՝ Աշնակի պարի խմբի նկարը էդտեղ դնեն»,- մեր տեղեկության, այսպես ասած, պաշտոնական վարկածը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց Սասուն Դավթյանը:Ավելին09:3030.12.24 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սյունիքի մարտական դիրքեր«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սյունիքի մարտական դիրքեր: Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը և տեսանյութ հրապարակել Ինստագրամի իր էջում:Ավելին01:2430.12.24 -
ՀասարակականՏղամարդը նետվել է Կիևյան կամրջից․ նրա կյանքը փրկել չի հաջողվելԴեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա, հայտնում է ֆոտոլրագրող-ը։ Պարեկներն ու ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Ավելին00:2630.12.24
2024-12-29
-
ՄիջազգայինԶԼՄ-ները ներկայացրել են Հարավային Կորեայում ավիավթարի պատճառի վերաբերյալ շրջանառվող հիմնական վարկածներըՀարավային Կորեայում ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս պարզ չեն, հիմնական վարկածները ներառում են թռչնի հարված, շարժիչի և վայրէջքի սարքերի անսարքություններ, արգելակման համակարգեր և արտակարգ իրավիճակներում օդանավակայանի թռիչքուղու անբավարար երկարություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ վթարի պատճառների մասին վարկածները շարունակում են աճել. դրանք հիմնված են դեպքի վայրից ականատեսների տեսագրությունների վրա։ Դրանցում ցուցադրվում է, թե ինչպես է ինքնաթիռը սկսում ծխալ վայրէջքի ժամանակ, իսկ աջ շարժիչից բռնկումներ ու ծուխ է ժայթքում՝ ուղեկցվելով պայթյունով։ Ենթադրվում էր, որ ինքնաթիռը բախվել է թռչուններին, ինչն առաջացրել է շարժիչի հետ կապված խնդիրներ, բայց միևնույն ժամանակ տեսագրությունները ցույց են տալիս, որ այն թռիչքուղուն մոտեցել է վայրէջքի շասին հետ քաշված, որն այդպես էլ չի տեղաշարժվել։ Ինքնաթիռը վայրէջքի երկու փորձ է կատարել: Անհասկանալի է՝ արդյոք առաջին անհաջող փորձը պայմանավորված է շասիի, թե շարժիչի անսարքությամբ: Այնուհետև ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել ֆյուզելյաժի վրա, սակայն առաջնամասը մնացել է բարձր, և այն շարունակել է շարժվել թռիչքուղով մեծ արագությամբ: Աղբյուրը հատկապես ուշագրավ է համարում այս հանագմանքը, քանի որ սովորաբար նման դեպքերում ինքնաթիռի առաջնամասն ընկնում է թռիչքուղու վրա, սակայն տեսագրությունից երևում է, որ ինքնաթիռը չի կարողացել դանդաղեցնել արագությունը, և առաջնամասը բարձր է մնացել այնքան ժամանակ, քանի դեռ անմիջապես չի բախվել պատնեշին: «Տեսանյութում երևում է, որ շասին չի գործարկվել, իսկ արագությունը գործնականում չի նվազել: Նման դեպքերում, երբ շասին չի աշխատում, պետք է ակտիվացվեն արգելակման այլ համակարգեր, օրինակ՝ ինչպես հակադարձ մղումը և օդային արգելակները թևերի վրա, բայց դա նույնպես տեղի չունեցավ», - բացատրել է Ինհայի համալսարանի օդագնացության ամբիոնի պրոֆեսոր Չոյ Գի Յոնգը: Հանսեոյի համալսարանի թռիչքների ուսուցման կենտրոնի տնօրեն Կիմ Կյու Վանը նշել է, որ եթե վայրէջքի գործիքակազմը չգործի, արգելակման համակարգերը կորցնում են իրենց արդյունավետությունը։ «Դանդաղեցման մեխանիզմների բացակայությունը և կորպուսի վրա վայրէջք կատարելու փորձն անխուսափելիորեն հանգեցրել են վթարի»,- ասել է փորձագետը։ Ըստ Yonhap-ի՝ Մուան օդանավակայանի թռիչքուղու երկարությունը նույնպես հարցեր է առաջացնում. 2800 մետր երկարությամբ այն ավելի կարճ է, քան Ինչոն (3700 մետր) և Գիմպո (3600 մետր) միջազգային օդանավակայանների թռիչքուղիները, ինչպես նաև մոտակա Գվանգջու օդանավակայանը (3000 մետր): Այնուամենայնիվ, Հարավային Կորեայի հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը մերժել է այն առաջարկությունները, որ շերտի երկարությունը կարող էր վթարի գործոն լինել: Գերատեսչությունն ընդգծել է, որ նախկինում նման չափի ինքնաթիռները կանոնավոր կերպով օգտվում էին այս օդանավակայանից, և թռիչքուղու երկարությունը բավարար էր դրանց թռիչքի և վայրէջքի համար։Ավելին17:3029.12.24 -
ՀասարակականԲոմբ Ամանոր կամ զգուշացում ծնողներին. հրավառ նյութերի շուկան մնում է չվերահսկվողՏոնական օրերին մանկական վնասվածքների հիմնական պատճառը շարունակում են մնալ գրավիչ ճայթուկները: Հայաստանում հրավտանգ միջոցների օգտագործումը կարգավորվում է օրենսդրությամբ: Քաղաքացիներին թույլատրվում է կիրառել միայն փոքր ուժգնության ճայթուկներ կամ հրավառություններ՝ որոշակի պայմաններում։ Բայց երեխաների կամ այլ անձանց կողմից դրանց օգտագործումը շատ հաճախ շարունակում է անվերահսկելի մնալ:Ավելին17:0029.12.24 -
ՀասարակականԴեկտեմբերի 30-ին կհայտնեմ հրաժարականի վերաբերյալ որոշմանս մասին․ Կարեն Գիլոյան․ «ՀԺ»Դեկտեմբերի 30-ին օրվա երկրորդ կեսին կհայտարարեմ հրաժարականի վերաբերյալ որոշմանս մասին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ «Դեկտեմբերի 30-ին քննարկում ունեմ WADA-ի նախագահի հետ: Ինչպես գիտեք, ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադրամի խորհրդի անդամ, ինձ ավելի լայն հնարավորություններ է առաջարկում: Եթե մինչեւ դեկտեմբերի 30-ը գամ համաձայնության, տոներից հետո հավանաբար դիմում կգրեմ: WADA-ում ընտրվել եմ 3 տարի ժամկետով՝ 2025 թ. հունվարի 1-ից մինչեւ 2027 թվական: Քննարկումից հետո օրվա երկրորդ կեսին որոշումս կհայտնեմ»,- նշեց նա։ Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշանակվել է 2020 թ. դեկտեմբերի 29-ին։Ավելին16:3029.12.24 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարից զոհվածների ընտանիքներինՀՀ արտաքին գործերի նախարարությունը վշտակցություն է հայտնել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: «Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ու կարեկցանքներն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ վիրավորներին»,-նշված է գրառման մեջ:Ավելին16:0029.12.24 -
ՀասարակականԱվտոմեքենա է այրվելԴեկտեմբերի 29-ին, ժամը 04։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լևոն Խեչոյան փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Հ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։51-ին, մարվել՝ 05։10-ին։ Այրվել է ավտոմեքենան։Ավելին15:3029.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․87 դրամ:Ավելին15:0029.12.24