Լրահոս
Սպորտ
21:00
28.12.24
1 014

Transfermarkt. Յամալը գահընկեց արեց Մբապեին

Img default alt hy

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը նվազել է €20 միլիոնով՝ հասնելով €160 միլիոնի: Այս ցուցանիշով Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքերից, իսկ նրա տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» 17-ամյա տաղանդ Լամին Յամալը (€180 միլիոն), փոխանցում է Armsport-ը։

2024 թվականի ամռանը Մբապեն լքեց ՊՍԺ-ն և ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մադրիդի «Ռեալին»: Չնայած նրա լավ վիճակագրությանը՝ 24 խաղում 14 գոլ և 4 գոլային փոխանցում, ֆուտբոլիստը դեռ չի կարողացել բավարարել երկրպագուների և վերլուծաբանների սպասելիքները։

«Մբապեն ունի ամեն ինչ՝ կրկին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, բայց այս պահին նրան պակասում է վստահությունը, և նա չի իրականացնում իր ամբողջական ներուժը», — նշել է Իսպանիայում ֆուտբոլիստների շուկայի գների համակարգող Տոբիաս Բլազեյոն։

Մբապեի գնի անկումը մաս է կազմում «Ռեալի» այլ խաղացողների արժեքների նվազման միտումի. Տչուամենիի գինը նվազել է €20 միլիոնով՝ հասնելով €80 միլիոնի, իսկ Ռոդրիգոյի արժեքը կրճատվել է €10 միլիոնով՝ հասնելով €100 միլիոնի։

Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» երիտասարդ աստղերը շարունակում են թանկանալ։ Լամին Յամալն իր արժեքը բարձրացրել է €30 միլիոնով՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հասել է €180 միլիոն շուկայական արժեքի։

Ամենաթանկ ֆուտբոլիստները

- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») — €200 միլիոն

- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») — €200 միլիոն

- Լամին Յամալ («Բարսելոնա») — €180 միլիոն