Լրահոս
2025-05-08
-
ՄիջազգայինՊուտինը և Սի Ծինփինը փաստաթղթեր են ստորագրել․ ՌԴ նախագահը բովանդակալից և արդյունավետ է անվանել բանակցություններըՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը բովանդակալից և արդյունավետ է անվանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Կրեմլում կայացած բանակցությունները և նշել, որ երկու երկրների հարաբերությունները հասել են պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները բանակցությունների արդյունքներով ընդունել են համապարփակ գործընկերության հարաբերությունների և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման մասին հայտարարություն։ Պուտինը և Սի Ծինփինը նաև ընդունել են համատեղ հայտարարություն համաշխարհային ռազմավարական կայունության մասին։ Կրեմլում անցկացված բանակցությունների արդյունքում Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները նաև ստորագրել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։ Արարողությունը տեղի է ունեցել երկու նախագահների ներկայությամբ։ Չինաստանի ղեկավարը մայիսի 8-ին ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո մայիսի 9-ին կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։Ավելին16:0008.05.25 -
ՔաղաքականԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՄայիսի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:Ավելին15:5108.05.25 -
ԻրավականԵրկու ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մեր միջնորդության պատասխանը չենք ստացել․ փաստաբանՓաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Ի գիտություն լրատվամիջոցների ու հետաքրքրված քաղաքացիների, Ապրիլի 28-ին հսկող դատախազին միջնորդել էինք հարուցելու քրեական հետապնդում դեռևս 2024թ. ապրիլի 15-ին խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանին ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ։ Հայտնում եմ, որ սահմանված 7-օրյա ժամկետում մեր միջնորդության պատասխանը չենք ստացել»։Ավելին15:4508.05.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Խուլիգանական վարքագծի համար Փաշինյանից ներողություն է պահանջում ԱԺ պատգամավորըՀայլուր 15։30 Խուլիգանական վարքագծի համար Փաշինյանից ներողություն է պահանջում ԱԺ պատգամավորըԱվելին15:3008.05.25 -
ԱշխարհՎատիկանում կրկին նոր պապ ընտրել չի հաջողվելԱյսօր Վատիկանում ավարտվել է քվեարկության երկրորդ փուլը, որի արդյունքում, սակայն, նոր պապ ընտրել չի հաջողվել, հայտնում է ABC News-ը։ Սիքստինյան կապելլայից կրկին սև ծուխ է դուրս եկել։ Ընդմիջումից հետո՝ տեղական ժամանակով 16։00-ին մոտ, քվեարկությունը կվերսկսվի։ Հիշեցնենք՝ որ երեկ Վատիկանում Հռոմի պապի ընտրությանը մասնակցող կարդինալները երեկոյան սկսել էին քվեարկությունը: Սիքստինյան կապելլայի հատուկ ծխնելույզից սև ծուխ էր բարձրացել, ինչը նշանակում էր, որ Հռոմի պապ չի ընտրվել։ Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում, ապրիլի 21-ին:Ավելին15:2208.05.25 -
ՔաղաքականՇուշիի ազատագրումը նորանկախ հանրապետության հավաքական կամքի ու պայքարի խորհրդանիշ էր. Նաիրի ՍարգսյանՄայիսի 8-ը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կարողանում, երբ միակամ ենք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, դարձյալ նշում ենք ոչ միայն հպարտությամբ, այլ նաև խորը ցավով։ Այդ հպարտությունն ապրեցնողը հաղթանակն է, որ մեր հերոսների արյամբ գրվեց դեռ 1992 թվականին, բայց ժամանակավորապես խավարվեց 2020-ին՝ Ադրբեջանի ագրեսիայի, արտաքին ուժերի լռության և, ցավոք, նաև գործող անկարող ու անպատասխանատու կառավարիչների կործանարար որոշումների հետևանքով։ Շուշիի ազատագրումը նորանկախ հանրապետության հավաքական կամքի ու պայքարի խորհրդանիշ էր, որ բեկեց Արցախյան ազատագրական մարտերը՝ ցույց տալով, որ ամենից բարդ պայմաններում հայի կամքը կարող է անհավանական արդյունքներ արձանագրել։ Շուշիի հաղթանակները, չնայած ներկա ծանր իրողություններին, պետք է դառնան հաղթող սերունդ դաստիարակելու կարևոր ելակետ ու գործոն՝ արձանագրելու ու փաստելու, որ հայը պայքարող տեսակ է, հայն ունի դիմադրելու և իր ինքնությունը, պետությունը պահելու բացառիկ հատկություն։ Ուստի ուղղենիշային պետք է լինի հաղթանակի գաղափարը՝ միաժամանակ հաշվի առնելով բոլոր այն բարդությունները, որոնք այդ ճանապարհին կհանդիպեն։ Այսօր մեզ համոզում են, որ հայը անորակ է, անընդունակ՝ ինքն իրեն ու իր պետությունը պաշտպանելու։ Հիշենք՝ առավել ծանր իրավիճակներում են լուծվել արժանապատիվ խնդիրներ, և նման դիտարկումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հայի տեսակի դեմ ուղղված թշնամական քարոզչություն։ Ի հակադրում դրան պետք է ամեն ինչ անենք՝ միասնական լինելու, մեր պատմությունը երբեք չմոռանալու, պայքարելու և ավելի լավը, ավելի ուժեղ դառնալու համար։ Շուշին մեզ հիշեցնում է, որ անգամ 1992 թվականի դժվար օրերին մենք հաղթանակեցինք, իսկ դա նշանակում է՝ կարող ենք նորից, կարող ենք միշտ։ Մենք կարող ենք՝ հանուն մեր հայրենիքի, մեր իրավունքների, մեր ապագայի։ Հավերժ խոնարհում հայրենիքի համար զոհված մեր սուրբ նահատակներին և նրանց մայրերին, քանզի նրանք կրեցին հաղթանակի ամենածանր գինը»,- գրել է նա:Ավելին15:1508.05.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են «Mercedes ML»-ն ու «Kia Sorento»-ն. կա վիրավորԱյսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Քանաքեռավան-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ա.-ի վարած «Mercedes ML» և Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Գ.-ի վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարաներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, 1 պտույտ շրջվել ու հայտնվել դաշտում: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը «Kia»-ի վարորդն է, ով Քանաքեռավանից դեպի Մրգաշեն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mercedes»-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել դաշտում:Ավելին15:0008.05.25 -
ԱշխարհԾուխը սև է. կոնկլավի առաջին օրը կարդինալները չեն ընտրել Հռոմի պապԾուխը սև է. կոնկլավի առաջին օրը կարդինալները չեն ընտրել Հռոմի պապԱվելին14:4508.05.25 -
ՄիջազգայինԻսրայելական ուժերը ռմբակոծել են Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե բնակավայրի մի քանի շրջանԻսրայելական ուժերը ռմբակոծել են Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե բնակավայրի մի քանի շրջան՝ շարունակելով խախտել հրադադարի մասին համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լիբանանյան Al Mayadeen գործակալությունը։ Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի ուժերը մայիսի 8-ին Նաբաթիեին ավելի քան 15 ավիահարված են հասցրել։ Հարձակումների թիրախում են հայտնվել Նաբաթիե ալ-Ֆաուկա, Քֆար Թիբնիթ, Քֆար Ռումման և Ալի ալ-Թահեր շրջանները։ Գործակալության թղթակցի խոսքով՝ իսրայելական օդանավերը դեռևս ցածր բարձրության վրա են թռչում Լիբանանի հարավի մի քանի շրջանների վրայով։ 2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ից վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, վիրավորվել՝ ևս 17 000-ը։ Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։ Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրներ։Ավելին14:3508.05.25 -
Քաղաքական«Ի՞նչ անուն կտաք Փաշինյանի վարքագծին». պատգամավորը՝ դատախազինՀՀ ՔՕ-ով ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծն ԱԺ-ում՝ անհանդուրժողականությունը, սպառնալիքները պաշտոնատար անձանց՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Այս մասին գլխավոր դատախազին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Աննա Վարդապետյանն արձագանքեց, որ գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում և քաղաքական գնահատականներ չի տալիս։ Ի պատասխան դատախազի, պատգամավորը նշեց. «Տիկին դատախազ, ես չթվարկեմ այն հոդվածները, որոնք կան ՔՕ-ում, բայց Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, դուք ՀՀ գլխավոր դատախազն եք։ Ասեմ, որ այդ համազգեստը Ձեզ շատ սազում է։ Ես Ձեզ կհորդորեի՝ դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետեւ նույն ՔՕ-ում կան հոդվածներ՝ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու մասին»:Ավելին14:2408.05.25 -
Իրավական14 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 10 պատահարՀանրապետությունում մայիսի 7-8-ը բացահայտվել է 142 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է 31 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 3 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 2-ական դեպք՝ սեքսուալ բնույթի բռնի գործողության, վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու: Բացահայտվել են նաև պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ դեպքեր: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք, խարդախության և խուլիգանության՝ 1-ական դեպք: Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը: Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին14:1508.05.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 12-13-ին կնվազի 4-6 աստիճանով։Ավելին14:0008.05.25 -
ՔաղաքականՇատ վատ դեպք է․ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պետք է դադարեցնի իր պաշտոնավարումը․ ԱԺ նախագահԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է դադարեցնի իր պաշտոնավարումը։ Այս մասին Սիմոնյանը հայտարարել է այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպին։ «Շատ վատ դեպք է։ «Հանրապետություն» կուսակցությունն է հասցեատերը։ Քաղաքապետն իր կարծիքն ասել է, ես հարյուր անգամ ասել եմ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է։ Կարևոր է, որ այդ հետևանքը «Հանրապետություն» կուսակցությունը գիտակցի։ Պետք է իրենք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց, իմ կարծիքով, եթե «Հանրապետություն» կուսակցությունը հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, ինչպես 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակը կստանա»,-ասաց ԱԺ նախագահը։ Հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համարո՞ւմ է, որ Տիգրան Տեր-Մարգարյանը չպետք է պաշտոնավարի, բայց որոշման իրավունքը թողնում է «Հանրապետություն» կուսակցությանը, Սիմոնյանն արձագանքեց․ «Այո, ճիշտ եք հասկանում։ Կարծում եմ, որ ինքը պետք է պատասխանատվություն վերցնի»։ Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել միջադեպ, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարչական շրջանի ղեկավարը հարվածներ հասցնում ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։ Տեր-Մարգարյանը ներգրավված է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու հատկանիշներով։Ավելին13:4508.05.25 -
ՀասարակականՓրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ հայտնաբերվածը ապրիլի 26-ից որոնվող տղամարդու դին է։Ավելին13:3008.05.25 -
ՄիջազգայինՄեծ պատերազմի են պատրաստվում Հնդկաստանում. ահեղ պատժով է սպառնում ՊակիստանըՄեծ պատերազմի են պատրաստվում Հնդկաստանում. ահեղ պատժով է սպառնում ՊակիստանըԱվելին13:1508.05.25 -
ՄիջազգայինՌուսաստանի և Չինաստանի նախագահները հանդիպել են․ այս պահին Կրեմլում բանակցություններ են ընթանումԿրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Չինաստանի ղեկավարը մայիսի 8-ին օրվա մեծ մասը կտրամադրի իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններին, իսկ մայիսի 9-ին կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին, որոնցում նա կլինի գլխավոր արտասահմանցի հյուրը, նշում է գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները կսկսվեն նեղ կազմով, որն, ըստ էության, նույնպես բավականին մարդաշատ կլինի՝ հաշվի առնելով չինական պատվիրակության անդամների թիվը։ Այնուհետև ռուս-չինական գագաթնաժողովը կշարունակվի ընդլայնված կազմով՝ կառավարության անդամների և խոշորագույն ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։ Հաջորդիվ պլանավորվել է ընդունել երկու համատեղ հայտարարություն, այդ թվում՝ գլոբալ ռազմավարական կայունության վերաբերյալ, երկու երկրների ղեկավարների շփում մամուլի հետ և պաշտոնական նախաճաշ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Պուտինը և Սի Ծինփինը զգայուն հարցերը կքննարկեն առանձին թեյախմության ժամանակ, որը տեղի կունենա բոլոր պաշտոնական միջոցառումների ավարտից հետո։ Վերջին տարիներին նման ոչ պաշտոնական շփումներ եղել են ռուս-չինական բոլոր գագաթնաժողովներում։Ավելին13:0308.05.25 -
ՀասարակականԴասադուլ՝ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում․ ի՞նչ է կատարվում․ News.amԵրևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից. նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։ NEWS.am–ի թղթակցին աշակերտների ծնողները պատմել են, որ ստորագրահավաք են կազմակերպել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը չեղարկելու պահանջով։ Նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։Ավելին12:5208.05.25 -
ՀասարակականՀերացու փողոցում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և «Chevrolet»-ըԱյսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 62-ամյա Մելիք Մ.-ի վարած «Nissan» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևաքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելիս է եղել:Ավելին12:4508.05.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Փաշինյանի հոգեկան առողջությունը կասկածի տակ են դնում իրավապաշտպաններըՀայլուր 12։30 Փաշինյանի հոգեկան առողջությունը կասկածի տակ են դնում իրավապաշտպաններըԱվելին12:3008.05.25 -
ՔաղաքականՆախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է․ Միկոյանը՝ ՓաշինյանինԿառավարություն-խորհրդարան երեկվա՝ մայիսի 7-ի հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ նեղսրտեց, որ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու իր բազմաթիվ առաջարկները անտեսվել են, իսկ կոռուպցիայի վերաբերյալ հարցից էլ դուրս եկավ հունից, սկսեց սպառնալ, էլի հիշեց նախկին նախագահներին և սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղաց։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը գնահատելու համար Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։ Պարոն Միկոյանը արձագանքեց շատ կարճ․ «Նախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է, մի փոքր հավելումով․ Մեղրիում հոգեբուժարան կա, ճիշտ կանի՝ Մեղրու հոգեբուժարան այցելի։ Հա՛մ կհամոզվի, որ Մեղրին չեն տվել, համ էլ, գուցե, չորրորդ պալատի Նապոլեոնը համաձայնի իր հետ բանավիճել»:Ավելին12:2808.05.25