Լրահոս

2025-05-08
  • Միջազգային
    Մեծ պատերազմի են պատրաստվում Հնդկաստանում. ահեղ պատժով է սպառնում Պակիստանը
    Մեծ պատերազմի են պատրաստվում Հնդկաստանում. ահեղ պատժով է սպառնում Պակիստանը
    13:15
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի և Չինաստանի նախագահները հանդիպել են․ այս պահին Կրեմլում բանակցություններ են ընթանում
    Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Չինաստանի ղեկավարը մայիսի 8-ին օրվա մեծ մասը կտրամադրի իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններին, իսկ մայիսի 9-ին կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին, որոնցում նա կլինի գլխավոր արտասահմանցի հյուրը, նշում է գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները կսկսվեն նեղ կազմով, որն, ըստ էության, նույնպես բավականին մարդաշատ կլինի՝ հաշվի առնելով չինական պատվիրակության անդամների թիվը։ Այնուհետև ռուս-չինական գագաթնաժողովը կշարունակվի ընդլայնված կազմով՝ կառավարության անդամների և խոշորագույն ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։ Հաջորդիվ պլանավորվել է ընդունել երկու համատեղ հայտարարություն, այդ թվում՝ գլոբալ ռազմավարական կայունության վերաբերյալ, երկու երկրների ղեկավարների շփում մամուլի հետ և պաշտոնական նախաճաշ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Պուտինը և Սի Ծինփինը զգայուն հարցերը կքննարկեն առանձին թեյախմության ժամանակ, որը տեղի կունենա բոլոր պաշտոնական միջոցառումների ավարտից հետո։ Վերջին տարիներին նման ոչ պաշտոնական շփումներ եղել են ռուս-չինական բոլոր գագաթնաժողովներում։
    13:03
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դասադուլ՝ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում․ ի՞նչ է կատարվում․ News.am
    Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից. նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։ NEWS.am–ի թղթակցին աշակերտների ծնողները պատմել են, որ ստորագրահավաք են կազմակերպել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը չեղարկելու պահանջով։ Նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։
    12:52
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերացու փողոցում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և «Chevrolet»-ը
    Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 62-ամյա Մելիք Մ.-ի վարած «Nissan» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևաքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելիս է եղել:
    12:45
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Փաշինյանի հոգեկան առողջությունը կասկածի տակ են դնում իրավապաշտպանները
    Հայլուր 12։30 Փաշինյանի հոգեկան առողջությունը կասկածի տակ են դնում իրավապաշտպանները
    12:30
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է․ Միկոյանը՝ Փաշինյանին
    Կառավարություն-խորհրդարան երեկվա՝ մայիսի 7-ի հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ նեղսրտեց, որ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու իր բազմաթիվ առաջարկները անտեսվել են, իսկ կոռուպցիայի վերաբերյալ հարցից էլ դուրս եկավ հունից, սկսեց սպառնալ, էլի հիշեց նախկին նախագահներին և սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղաց։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը գնահատելու համար Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։ Պարոն Միկոյանը արձագանքեց շատ կարճ․ «Նախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է, մի փոքր հավելումով․ Մեղրիում հոգեբուժարան կա, ճիշտ կանի՝ Մեղրու հոգեբուժարան այցելի։ Հա՛մ կհամոզվի, որ Մեղրին չեն տվել, համ էլ, գուցե, չորրորդ պալատի Նապոլեոնը համաձայնի իր հետ բանավիճել»:
    12:28
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առկա են վարչապետի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր. հայտարարություն
    Վարչապետ Նիկել Փաշինյանի կողմից ԱԺ-ում հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը.
    12:26
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. քրեական վարույթը դատարանում է
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի հիմնանորոգման նպատակով սուբվենցիայի տրամադրման հանգամանքը և պաշտոնական փաստաթղթերում խեղաթյուրել է վերանորոգման ենթակա տարածքի իրական տեղադիրքը: Արդյունքում վերանորոգման ենթակա փողոցի փոխարեն հիմնանորոգվել է իր բնակության վայրի ճանապարհահատվածը: Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին, համայնքի ղեկավարը, հանդիսանալով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, իր ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է հանձնաժողովի ակտը՝ դրանում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման ենթակա ճանապարհը: Պաշտոնեական կեղծիք կատարելու համար Սարատակ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով, իսկ նրան օժանդակած տեղակալին և համայնքի ավագանու անդամին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-445–րդ հոդվածի 1–ին մասով: Վերը նշված երեք անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:24
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մայրը հայտնել է, որ դուստրը մահացել է բժիշկների կողմից սխալ բուժման հետևանքով
    Ապրիլի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բելլա Բ․-ն իրենց հայտնել է առ այն, որ իր 57-ամյա դուստրը, ունենալով օնկոլոգիական հիվանդություն, բուժում է ստացել Տիգրան Մեծ 12 հասցեում գործող «Հու Ֆու» գրասենյակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը քննիչներին հայտնել է, որ բուժման ընթացքում սխալ դեղորյաքով և բուժման արդյունքում դստեր՝ Լիդիա Խ․-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է և 2024թ.-ին հունիսի 30-ին դուստրը մահացել է: Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    12:15
    08.05.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.05.2025
    Մամուլի տեսություն 08.05.2025
    12:04
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը Սիրիայի ղեկավարին կոչ է արել ապահովել բոլոր սիրիացիների պաշտպանությունը
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մայիսի 7-ին Փարիզում ընդունելով Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաային, կոչ է արել նրան ամեն բան անել առանց բացառության բոլոր սիրիացիների պաշտպանությունն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։ Մամուլի ասուլիսում Մակրոնը հայտարարել է, որ այդ պաշտպանությունը պետք է տրամադրվի սիրիացիներին՝ «անկախ նրանց ծագումից, կրոնից, դավանանքից, հայացքներից»։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Սիրիայի ղեկավարին ապահովել, որ դրուզների դեմ վերջերս տեղի ունեցած միջդավանական բռնության և ալավի փոքրամասնության անդամների նկատմամբ մարտին տեղի ունեցած հաշվեհարդարի համար մեղավորները «պատասխանատվության ենթարկվեն և դատապարտվեն»։ Մակրոնը նաև հայտարարել է այդ հանցագործությունների մեջ մեղավորների դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։ Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Սիրիայի դեմ սահմանված «եվրոպական տնտեսական պատժամիջոցների աստիճանական վերացումը» շարունակելու օգտին, եթե գործող իշխանությունը կայունացնի երկրում իրադրությունը։
    12:00
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղությունը հնարավոր է, անհնարը անարժանապատիվ գոյություն քարշ տալն է. Ռուբեն Մխիթարյան
    Գյումրու ավագանու «Հզոր համայք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Թե ինչ է հայ ազգի համար Մայիսի 8-ը, Եռատոնը, Շուշիի ազատագրումը և Արցախը՝ բառերով հաստատ դժվար է բացատրել… Կապիտուլյացիան ավարտվելու է այնժամ, երբ գիտակցենք, որ մենք հաղթանակներ կերտողների և հազարամյակների պատմություն ունեցողների շարունակողն ենք: Խաղաղությունը հնարավոր է: Անհնարը անարժանապատիվ գոյություն քարշ տալն է: Եռատոն լինելու է: Փառք անմահ հերոսներին»։
    11:45
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի. Իշխան Սաղաթելյան
    Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տվյալ դեպքում Քրիստինե Վարդանյանը և Աննա Գրիգորյանը փաստերով և քաղաքական գնահատականներով ԱԺ-ում խոսեցին իշխանության կողմից համակարգված կոռուպցիայի և բռնությունների մասին։ Նիկոլը հարցերին պատասխանելու փոխարեն կրկին ընկավ (վերջին շրջանում ավելի հաճախ է դա տեղի ունենում) հիստերիայի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
    11:30
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջրատարն ընկած կնոջը հաջողվեց փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել է
    Ապրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում են ջրատարի մոտակայքում գործող կարևոր նշանակության օբյեկտի պահպանություն։ 1-ին ռազմականացված ջոկատի հրաձիգ Սարգիս Սարգսյանը վերհիշում է կատարվածի մանրամասները։ «Գործընկերոջս հետ վազեցինք ձայների ուղղությամբ։ Ջրատարում նկատեցինք մի տղամարդու և մի կնոջ, որոնք բռնվել էին ամրանից։ Ջուրը բավական վարար էր, ու նրանք հազիվ էին կարողանում իրենց պահել։ Ես անմիջապես կիսով չափ մտա ջրատարը և բռնելով կնոջ ձեռքից՝ նրան դուրս հանեցի ջրատարից։ Փորձեցի նաև դուրս բերել տղամարդուն, բայց չհաջողվեց. ջուրը նրան տարավ»,- նշում է հրաձիգ Սարգիս Սարգսյանը։ Սարգիս Սարգսյանն ու գործընկերը որոշ տարածություն վազել են ջրատարի երկայնքով, փորձել տղամարդուն փրկելու հնար գտնել, բայց չեն կարողացել։ Պարզվեց, որ ջրատարն ընկած կինը Երևանում բնակվող 48-ամյա Սյուզաննա Կ.-ն է, իսկ տղամարդը՝ նրա 42-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։ Հետագայում պիտի պարզվեր նաև, որ տեղի ունեցածն ամենևին էլ դժբախտ պատահար չէ, այլ՝ հանցանք, որի բացահայտման գործը ստանձնեցին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների՝ հրապարակման ենթակա արդյունքները ներկայացնում է բացահայտման միջոցառումներին ներգրավված Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՄԴՈՒՀԴՊ բաժնի ծառայող Վարդան Մանուկյանը։ «Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախ պարզեցինք, որ ջրատարն ընկած կինը և նրա օտարերկրացի ընկերը Նոր Խարբերդի տներից մեկում ալկոհոլ են օգտագործել, ապա որոշել են միասին գնալ զվարճանքի վայր»,-մանրամասնում է Վարդան Մանուկյանը։ Զվարճանքի վայր հասնելու համար նրանք Արարատի մարզի Այնթապ գյուղում կանգնեցրել են պատահական ավտոմեքենա ու վարորդին խնդրել, որ իրենց տեղափոխի։ Երևանի քրեական ոստիկանները օպերատիվորեն պարզեցին ոչ միայն տվյալ ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը, այլև կատարվածի մի շարք հանգամանքներ։ Վարդան Մանուկյանը նշում է՝ «Նախ պարզեցինք, որ ջրատարն ընկած կինն ու նրա ընկերը նստել են արծաթագույն «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Ուսումնասիրություններ կատարեցինք Նոր Խարբերդում ու հարակից թաղամասերում բնակվող և արծաթագույն «Օպել» շահագործող անձանց շրջանում։ Մեր օպերատիվ տեսադաշտում հայտնվեց 26-ամյա երիտասարդ, որը դեպքի օրն իր արծաթագույն «Օպել»-ով եղբոր հետ այդ ճանապարհով գնալիս է եղել Նուբարաշեն»։ Քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված երիտասարդը բնակվում էր Նուբարաշենի Մասիս Ա թաղամասում։ Իրավապահների առաջնային խնդիրն էր հստակեցնել նրա և եղբոր գործողությունները՝ նրանց և ջրատարն ընկածների փոխհարաբերությունների բնույթը, ենթադրյալ հանցանքի շարժառիթը։ «Մեզ հաջողվեց պարզել, որ նուբարաշենցի եղբայրները և ջրատարն ընկած կինն ու նրա ընկերը միմյանց չեն ճանաչել։ Ավելին՝ առաջին անգամ միմյանց տեսել են, երբ ջրատարն ընկած կինն ու նրա ընկերը զվարճանքի վայր հասնելու նպատակով կանգնեցրել են երիտասարդների «Օպելը»։ Ճանապարհին նրանց միջև վեճ է ծագել, որն ուղեկցվել է քաշքշուկով»,- նշում է քրեական ոստիկանը։ Վեճի ընթացքում վարորդն ավտոմեքենան կայանել է Արցախի 5-րդ նրբանցքի հատվածում՝ ջրատարի հարևանությամբ։ Այնուհետև կինը, դեռևս չպարզված հանգամանքներում, ընկել է ջրատարը, իսկ նրա օտարերկրացի ընկերոջը հրել ու դիտավորյալ ջրատարն է գցել «Օպելի» վարորդը, ինչից հետո եղբայրները հեռացել են տարածքից։ Նույն օպերատիվությամբ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերեցին ու նախաքննական մարմին ներկայացրին 21 և 26 տարեկան եղբայրներին։ Նրանցից ավագին մեղադրանք է ներկայացվել։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Փրկարար ծառայության և Ոստիկանության ուժերը ձեռնարկում են որոնողական միջոցառումներ՝ ջրատարն ընկած տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    11:15
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ:
    11:00
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքնասպանության փորձ՝ կառավարության շենքի դիմաց. ArmLur
    Ինքնասպանության փորձ է տեղի ունեցել ՀՀ կառավարության շենքի դիմաց։
    10:56
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ. «Ժողովուրդ»
    Փաշինյանը, ում ձայնի տեմբրը սրացավ հենց ընդդիմադիրներից հարց ստանալու պահից, կրկին չհրաժարվեց իր վերջին տարիների ֆավորիտ մեթոդից՝ սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ փակել բանավեճը։ Նա, ըստ էության, վերստին գործեց «քաղաքական մեղադրողի» կարգավիճակում՝ անդրադառնալով ընդդիմադիրներին ոչ թե փաստարկներով, այլ «ԱԱԾ պադվալներով» սպառնալու հռետորաբանությամբ։
    10:45
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են․ «Հրապարակ»
    ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են, խմբակցության գրեթե բոլոր ակտիվիստ կանայք հավակնում են ՔՊ վարչության անդամ ընտրվելուն։ Սեպտեմբերին նշանակված կուսակցության համագումարում նաեւ նոր վարչություն է ընտրվելու: Եվ ՔՊ-ում որոշում է ընդունվել, որ ապագա վարչության կազմում ամեն երրորդը կին է լինելու։
    10:40
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավագանու անդամի կնոջ մեքենան այրելու գործով ձերբակալվել է մեկ անձ
    Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են»,-գրել է Սարգսյանը։
    10:35
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում տնակ է այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը
    Մայիսի 8-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Շիրակացու փողոցում այրվել է 200 քմ տնակից մոտ 110 քմ-ն՝ գույքով։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն:
    10:30
    08.05.25
    Ավելին