Լրահոս
Հասարակական
12:52
08.05.25
442

Դասադուլ՝ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում․ ի՞նչ է կատարվում․ News.am

Img default alt hy

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից. նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

NEWS.am–ի թղթակցին աշակերտների ծնողները պատմել են, որ ստորագրահավաք են կազմակերպել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը չեղարկելու պահանջով։ Նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։