Լրահոս
Աշխարհ
15:22
08.05.25
287

Վատիկանում կրկին նոր պապ ընտրել չի հաջողվել

Img default alt hy

Այսօր Վատիկանում ավարտվել է քվեարկության երկրորդ փուլը, որի արդյունքում, սակայն, նոր պապ ընտրել չի հաջողվել, հայտնում է ABC News-ը։

Սիքստինյան կապելլայից կրկին սև ծուխ է դուրս եկել։

Ընդմիջումից հետո՝ տեղական ժամանակով 16։00-ին մոտ, քվեարկությունը կվերսկսվի։

Հիշեցնենք՝ որ երեկ Վատիկանում Հռոմի պապի ընտրությանը մասնակցող կարդինալները երեկոյան սկսել էին քվեարկությունը:

Սիքստինյան կապելլայի հատուկ ծխնելույզից սև ծուխ էր բարձրացել, ինչը նշանակում էր, որ Հռոմի պապ չի ընտրվել։

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում, ապրիլի 21-ին: