Լրահոս

2025-05-08
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են․ «Հրապարակ»
    ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են, խմբակցության գրեթե բոլոր ակտիվիստ կանայք հավակնում են ՔՊ վարչության անդամ ընտրվելուն։ Սեպտեմբերին նշանակված կուսակցության համագումարում նաեւ նոր վարչություն է ընտրվելու: Եվ ՔՊ-ում որոշում է ընդունվել, որ ապագա վարչության կազմում ամեն երրորդը կին է լինելու։
    10:40
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավագանու անդամի կնոջ մեքենան այրելու գործով ձերբակալվել է մեկ անձ
    Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են»,-գրել է Սարգսյանը։
    10:35
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում տնակ է այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը
    Մայիսի 8-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Շիրակացու փողոցում այրվել է 200 քմ տնակից մոտ 110 քմ-ն՝ գույքով։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն:
    10:30
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։ Այս մասին տեղեկազնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրենի և 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամը: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
    10:15
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք. 7 տարվա հետևանքները. «Փաստ»
    Ուղիղ 7 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից, ինչպես ընդունված է ասել՝ փողոցի ճնշման տակ, խորհրդարանում ընտրվեց ՀՀ վարչապետ: Դնենք մի կողմ հնարավոր բոլոր հույզերը և զուտ «չոր» նշումներով փորձենք ամփոփել, թե ի՞նչ ունեինք 7 տարի առաջ, երբ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը, և հիմա՝ 7 տարի անց, ի՞նչ ունենք (երևի, ավելի շուտ՝ չունենք): Կանխավ նշենք, որ չենք հավակնում համընդգրկուն ամփոփման, այնպես որ, յուրաքանչյուրն իր «զանգակատնից» նայելով՝ կարող է ինքնուրույն նաև լրացնել:
    10:08
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    10:00
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը «քննություն» է նշանակել․ ՔՊ-ում լուրջ փոփոխություններ են սպասվում․ «Ժողովուրդ»
    Այսինքն, Նիկոլ Փաշինյանը «քննություն» է նշանակել ՔՊ-ականների համար. ով կանցնի այդ քննությունը՝ նա էլ Փաշինյանի հետ կմասնակցի 2026 թվականի ԱԺ խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ ցանկ ունի, թե ովքեր չպետք է այլեւս իր հետ ճանապարհ անցնեն: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ դրանց մեջ են հիմնականում ԱԺ-ի ներկայիս ՔՊ-ական պատգամավորները:
    09:52
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հակակոռուպցիոն կոմիտեն «ռեյդի» է դուրս եկել․ «Հրապարակ»
    Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել։ Օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Մայիսի 2-ին ձերբակալել էին 2 անձի, որոնցից մեկը ՊԵԿ տեսուչ էր։ Նույն օրը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Արտաշատի ՄՌՈՒ-ի աշխատակից, ավելի վաղ՝ դատարան էին ներխուժել եւ բերման ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա ԲԴԽ-ից թույլտվություն ստանալուց հետո կաշառքի մեղադրանքով նրան կալանավորեցին։
    09:48
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանական իշխանությունը չի կարողանում «Վեոլիա ջուր» ընկերության «սանձերը քաշել»․ «Փաստ»
    Բացի նրանից, որ այս կառույցն այդպես էլ չի ցանկանում (թեկուզ՝ չի կարողանում) կանխել ջրի ահռելի կորուստները, բացի նրանից, որ ջրահեռացման համակարգին տիրություն չի անում, այն չի թարմացնում, ինչի հետևանքով, օրինակ՝ Երևանում ամեն անձրևից հետո ջրհեղեղներ են, «Վեոլիա ջուրը» սովորություն է դարձրել գարնան վերջից՝ գրեթե ողջ ամառ ու մի բան էլ ավելի, գիշերներն անջատել ջուրը: Արդյունքում Երևանի մեծ մասի բնակիչները կեսգիշերից մինչև վաղ առավոտյան ժամը 6-7-ը մնում են անջուր։
    09:45
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երևանի ավագանու ՔՊ-ական անդամը` Պատահանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հավակնորդ. «Ժողովուրդ»
    Նշենք, որ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին ազատել էն, քանի որ վերջինս շատ հրավիրատոմսեր է տվել՝ դրանք վաճառելու փոխարեն։
    09:42
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Փարիզում մեքենան մխրճվել է ֆուտբոլային երկրպագուների խմբի մեջ․ տուժածներից 2-ի վիճակը ծանր է
    Փարիզում մեքենան մխրճվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի մեջ, ովքեր նշում էին թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։
    09:40
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում. «Հրապարակ»
    ՔՊ-ում իրար ոտքի տակ փորելու, իրար դեմ գործ տալու ժամանակներ են։ Առաջիկա համապետական ընտրությունները որքան մոտենում են, այնքան ներիշխանական գզվռտոցը թափ է հավաքում։ Պատգամավորներից մեկը մեզ պատմեց, որ բոլորը բոլորի դեմ «դոսյեներ» են հավաքում ու զեկուցում «շեֆին»:
    09:38
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». «Ժողովուրդ»
    Չնայած այն հանգամանքին, որ Արցախի քաղաքական թիմը թեկնածուների է առաջադրում եւ փնտրում, այնուամենայնիվ, ներկայիս նախագահ Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը»։
    09:34
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դա անհարգալից վերաբերմունք է նաև Պուտինի նկատմամբ․ այս հանգամանքը չի կարող հետևանքներ չունենալ. Վարդան Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ըստ ՌԴ նախագահի օգնականի տարածած տեղեկատվության՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Սա, կարծում եմ՝ վերջին մոտ կես տարվա ընթացքում տարբեր միջադեպերով կանոնավորապես վատթարացող ռուս-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, որի հանգուցալուծումն առայժմ տեսանելի չէ։ Մոսկվա նախապես ծրագրված այցից հրաժարվելը, սակայն, ըստ էության, նաև անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն Ռուսասատանի, այլ նաև անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, որը մայիսի 9-ի միջոցառումների գլխավոր հյուրընկալն է։ Այս հանգամանքը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի բարբարոսական ռեժիմի համար, որը երևակայելով, թե Արցախի խնդիրն, իբր, վերջնականապես լուծված է, իսկ իր իշխանությունը՝ հարատև, օրըստօրե էլ ավելի հանդուգն ու լկտի է դառնում»։
    00:14
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քիչ առաջ Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց. Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ադրբեջանը մի ամիս է` սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին` գիշերային ժամերին որոշակի պարբերականությամբ կրակահերթեր արձակելով և հոգեբանական, նյութական ու այլ վնասներ պատճառելով: Քիչ առաջ էլ, ավանդույթի ուժով, Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց: ԱԺ-ում առյուծ կտրողներն ու ԱԱԾ պադվալով շանտաժ անողները այս ամենն, իհարկե, կանտեսեն, որովհետև Ադրբեջանի հետ հարաբերություններում ծուռվզի, կռացածի ու հպատակվածի կարգավիճակ ունեն: Իսկ «դեբոշներն» ու կլոունադան բացառապես ներքին լսարանի ու սեփական ժողովրդի դեմ է»:
    00:00
    08.05.25
    Ավելին
2025-05-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա պետական կառավարման տոտալ ձախողում է․ կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև․ Կոչուբաև
    Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին գրել է․ «Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև կամ պետական կառավարման տոտալ տապալումը՝ սպառնալիքների լեզվով Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ընդդիմադիր պատգամավորների հասցեին ոչ միայն զարմացրեցին, այլ նաև պարզ ցույց տվեցին՝ Հայաստանում կառավարման համակարգն այլևս չի գործում իր էությամբ: Երբ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս ընդդիմադիր ֆրակցիայի անդամներին բացահայտ սպառնալ մեկուսարանով միայն կոռուպցիայի խնդիրների բարձրաձայնման համար, սա այլևս քաղաքական բանավեճ չէ։ Սա շեղում է ժողովրդավարական սկզբունքներից և վերածվում իշխանական լկտի ցինիզմի։ Եվ այստեղ ամեն ինչից վեր է մեկ բան՝ կնոջ հանդեպ բացարձակ անհարգալից ու լկտի պահվածքը, որը ոչ մի կերպ չի կարող արդարացվել ոչ էմոցիոնալ, ոչ քաղաքական համատեքստում։ Այս միջադեպը ցույց է տալիս, որ մեր երկրում իշխանությունը չի հարգում ոչ ընդդիմադիրի ձայնը, ոչ կանանց արժանապատվությունը, ոչ էլ ժողովրդավարական հիմնական նորմերը։ Սա պետական կառավարման տոտալ ձախողում է։ Ժամանակն է սթափվել և հիշեցնել, որ իշխանության ուժը չափվում է ընդդիմության հանդեպ հանդուրժողականությամբ, ոչ թե սպառնալիքներով: Ալեքսանդր Կոչուբաև 07.05.2025 թվական»։
    23:53
    07.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Զելենսկին հայտարարել է՝ Կիևը պատասխանատու չէ Մոսկվայում շքերթի հյուրերի համար. թեժ մարտեր՝ ճակատում
    Զելենսկին հայտարարել է՝ Կիևը պատասխանատու չէ Մոսկվայում շքերթի հյուրերի համար. թեժ մարտեր՝ ճակատում
    23:45
    07.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Խորտակվող Երևանին փրկության ծրագիր է առաջարկում մասնագետը. Ավինյանը խոստովանում է՝ անզոր է
    Խորտակվող Երևանին փրկության ծրագիր է առաջարկում մասնագետը. Ավինյանը խոստովանում է՝ անզոր է
    23:30
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
    Երեկ՝ մայիսի 6-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, «գլխի վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է ընդունվել «գանգի հիմքի կոտրվածք հարցականով, ողերի կոտրվածք ողնուղեղի վնասումով, գլխի գագաթային շրջանի պատռած վերք, գանգի վնասվածք» ախտորոշմամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա ռեանիմոբիլով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ժամանակ ճանապարհին՝ Փամբակի վարչական տարածքում, ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների, քրեական և համայնքային ոստիկաններն ու Թումանյանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Հաղպատ բնակավայրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում, մթության պատճառով, Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Ալեքսանդր Շ․-ն իր անզգուշության հետևանքով սայթաքել, վայր է ընկել և հայտնվել մոտ 30 մետր խորությամբ ձորակում՝ ստանալով մարմնական վնասվածքներ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    23:15
    07.05.25
    Ավելին