Լրահոս
Հասարակական
15:00
08.05.25
161

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes ML»-ն ու «Kia Sorento»-ն. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Քանաքեռավան-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ա.-ի վարած «Mercedes ML» և Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Գ.-ի վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարաներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, 1 պտույտ շրջվել ու հայտնվել դաշտում: 

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը «Kia»-ի վարորդն է, ով Քանաքեռավանից դեպի Մրգաշեն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mercedes»-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել  քարերին ու հայտնվել դաշտում: