Լրահոս
Հասարակական
12:45
08.05.25
267

Հերացու փողոցում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և «Chevrolet»-ը

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 62-ամյա Մելիք Մ.-ի վարած «Nissan» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Բախման հետևաքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելիս է եղել: