Լրահոս
2025-05-08
-
ՔաղաքականԺաննա Անդրեասյանը կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Այս մասին տեղեկանում ենք e-gov.am–ում հրապարակված՝ վարչապետի որոշումներից: Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը:Ավելին22:3008.05.25 -
ՀասարակականԲախվել են մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու «BMW»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, բեռնատարն էլ՝ կողաշրջվելԱյսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը:Ավելին22:1508.05.25 -
ՔաղաքականՌազմական հանցագործ քանի՞ ադրբեջանցու է ճանաչում տիկին դատախազը. Աննա Վարդապետյանը չի հասցնումՌազմական հանցագործ քանի՞ ադրբեջանցու է ճանաչում տիկին դատախազը. Աննա Վարդապետյանը չի հասցնումԱվելին22:0008.05.25 -
ՄիջազգայինՊայթյուններ են որոտացել ՀնդկաստանումՀնդկական Քաշմիրի Ջամմու քաղաքում մայիսի 8–ի ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել։ Հնդկաստանի ռազմական աղբյուրները կասկածում են, որ դա պակիստանյան անօդաչու թռչող սարքի հարձակում է, հայտնում է Reuters–ը: Լրատվամիջոցի լրագրողը հայտնել է, որ քաղաքում կարմիր լույսեր և արկեր են երևացել։ Հնդիկ պաշտոնյան, որ խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է , որ հարձակման են ենթարկվել Ջամմուի մի քանի հատվածներ և Ախնուր, Սամբա և Կաթհուա քաղաքները:Ավելին21:4508.05.25 -
ՔաղաքականԽփնված ա դառնում դա լրիվ. Փաշինյանի խիստ վտանգավոր հարձակումը՝ պետության և ժողովրդավարության վրաԽփնված ա դառնում դա լրիվ. Փաշինյանի խիստ վտանգավոր հարձակումը՝ պետության և ժողովրդավարության վրաԱվելին21:3008.05.25 -
ԱշխարհՈ՞վ է Հռոմի նոր պապըՀիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում ապրիլի 21-ին:Ավելին21:1908.05.25 -
ՔաղաքականՖաշիզմի դեմ պայքարը ոչ միայն չի ավարտվել, այլև նոր մարմնավորում է ստացել. հայտարարությունԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․ «Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական ոգու տոկունության և հանուն արդարության ու ազատության մղված պայքարի պսակի գոհարներից: 80 տարի առաջ նաև հայ ազգի զավակների արյամբ է կերտվել Հայրենական մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը, որն ապահովել է հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի փրկված պատառիկում: 33 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ ու Արցախի Պաշտպանության բանակի ստեղծմամբ հայի ազատատենչ կամքն է ձևավորել հանուն արդարության ու անկախության իր պայքարի ուխտը: Այդ հաղթանակներում հայ ժողովրդի հազարավոր զավակներ իրենց անմահ անունն են դաջել հերոսների փառքի մատյաններում: Հավերժ փա՛ռք նրանց: Ցավոք, այսօր փորձ է արվում, խեղաթյուրելով պատմությունը, նսեմացնել այս տոների կարևոր խորհուրդը, և ջնջել այն մեր ժողովրդի հիշողությունից` դրանով իսկ անելանելիություն, կամազրկություն ու պարտվողականություն ներարկելով հանրային տրամադրություններում և մտածելակերպում: Հանուն սին խոստումների և պատրանքային ու կեղծ «խաղաղության օրակարգի» ազգակործան ծրագրերը սպասարկող ներկա կառավարիչների ջանքերը չեն կարող մոռացության տալ մեր հերոսներին և մեր հաղթանակները: Մենք իրավատե՛ր ենք մեր հաղթանակների: Մեզ ֆաշիզմից պաշտպանած և Շուշին ազատագրած հայորդիները արժանի՛ են հավերժական մեծարանքի ու փառաբանման: Մեր պատմության հերոսական էջերի վառ հիշատակումը ի չիք է դարձնելու հայ ազգին ծնկի բերելու թշնամական ցանկացած ծրագիր: Հակառակ նոր ժամանակների զավթիչների՝ հայկական հետքը ոչնչացնելու քաղաքականության, հայոց բերդաքաղաքը պատմության մեջ և մեր հիշողություններում մնալու է որպես Արցախի մշակութային ու հոգևոր կենտրոն, իսկ 1992թ. մայիսի 9-ից՝ նաև ռազմական արվեստի, հայկական ոգու և արիության փայլուն օրինակ: Դժբախտաբար, ֆաշիզմի դեմ պայքարը ոչ միայն չի ավարտվել, այլև նոր մարմնավորում է ստացել՝ հակահայկականության և հայատյացության տեսքով: Սակայն հանուն իրական խաղաղության, ազատության ու անկախության, սեփական հայրենիքում արարելու և ապագան կերտելու հաստատակամությամբ տոգորված հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին ու հավատարիմ անցյալի հաղթանակներին: Շնորհավո˜ր Եռատոնդ, հա՛յ ժողովուրդ»:Ավելին21:1508.05.25 -
ՔաղաքականՎիզն է կտրո՞ւմ, թե՞ համբերության բաժակն է լցվել. նրանք թքում են և «համբալ» են ասումՎիզն է կտրո՞ւմ, թե՞ համբերության բաժակն է լցվել. նրանք թքում են և «համբալ» են ասումԱվելին21:0208.05.25 -
ՔաղաքականՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՄոսկվաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:Ավելին20:5108.05.25 -
ՔաղաքականԲլոգերին ծեծելուց առաջ Նորքի թաղապետը գո՞րծ է առաջարկել նրան. Չախոյանը խախտում է 8-օրյա լռությունըԲլոգերին ծեծելուց առաջ Նորքի թաղապետը գո՞րծ է առաջարկել նրան. Չախոյանը խախտում է 8-օրյա լռությունըԱվելին20:4508.05.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Հռոմի պապն ընտրվեց. սպիտակ ծուխ է դուրս եկել Սիքստինյան մատուռիցՀայլուր 20։30 Հռոմի պապն ընտրվեց. սպիտակ ծուխ է դուրս եկել Սիքստինյան մատուռիցԱվելին20:3008.05.25 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍՆ-ն Պուշկինի անվան դպրոցի ծնողներին և ուսուցիչներին կոչ է անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից․ FactorՀիշեցնենք՝ ծնողներն ու աշակերտները դեմ են դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի՝ աշխատանքից հեռացմանը: «Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինը, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողաքարկել է դրա արդյունքները։Ավելին20:2608.05.25 -
ՔաղաքականՍրբուհի Գալյանը կմեկնի ՍինգապուրՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մայիսի 26-30-ը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն: Գալյանը կմասնակցելի «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը:Ավելին20:1508.05.25 -
ԱշխարհՀռոմի պապը ընտրվեցՔիչ առաջ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ դուրս եկավ։ Դա նշանակում է, որ կարդինալները ընտրել են նոր Հռոմի պապ։ Նոր Պապի անունը կհայտարարվի մոտակա ժամերին։Ավելին20:1008.05.25 -
ՀասարակականՎանաձոր-Ալավերդի ճանապարհին ընթացքի մեջ գտնվող բեռնատարում հրդեհ է բռնկվելՄայիսի 8-ին, ժամը 16:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել է բեռնատարի խցիկը։Ավելին20:0008.05.25 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հռիփսիմե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը, դռները, հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտորեն չեն մաքրվել և ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից, – չի սահմանվել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։Ավելին19:4508.05.25 -
ՄիջազգայինՄոսկվան և Կիևը մեղադրել են միմյանց․ կողմերը խախտել են հրադադարի ռեժիմըՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են մարտական գործողությունները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ արձանագրվել է «հրադադարի ռեժիմի խախտման 488 դեպք»։Ավելին19:3008.05.25 -
ՀասարակականԱստված ջան, հրաշք լինի. 2 տարեկան Տիգրանի ոչ մի հետք չեն կարողանում գտնելԱստված ջան, հրաշք լինի. 2 տարեկան Տիգրանի ոչ մի հետք չեն կարողանում գտնելԱվելին19:2508.05.25 -
ՀասարակականՈչ բոլոր սնկերն են ուտելի. առողջապահության նախարարության զգուշացումըՍնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով: Արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն): Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում. - Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ: - Չհավաքել սունկ ճանապարհների եզրերից: - Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել: - Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները, ըստ որոնց` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը: - Չուտել հում սունկ: - Երեխաների սննդում սունկ չներառել: - Խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ: - Սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր: - Թարմ սունկը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում: - Չզբաղվել ինքնաբուժմամբ: Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Առաջին նշանները կարող են ի հայտ գալ ուտելուց հետո 15 րոպեից մինչև 72 ժամի ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` - որովայնի կտրուկ ցավը, - սրտխառնոցը, անընդհատ փսխումները, - գլխապտույտը, գլխացավը, գիտակցության կորուստը, - առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, անհագ ծարավի զգացումը, - դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, - հալյուցինացիաները` առանց քնկոտության, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:Ավելին19:1508.05.25 -
ԻրավականԵրևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափովՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1): Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում: Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 4 մլն 726 հազար դրամի չափով։Ավելին19:0008.05.25