Լրահոս

2025-05-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հռիփսիմե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը, դռները, հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտորեն չեն մաքրվել և ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից, – չի սահմանվել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
    19:45
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվան և Կիևը մեղադրել են միմյանց․ կողմերը խախտել են հրադադարի ռեժիմը
    ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են մարտական գործողությունները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ արձանագրվել է «հրադադարի ռեժիմի խախտման 488 դեպք»։
    19:30
    08.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Աստված ջան, հրաշք լինի. 2 տարեկան Տիգրանի ոչ մի հետք չեն կարողանում գտնել
    Աստված ջան, հրաշք լինի. 2 տարեկան Տիգրանի ոչ մի հետք չեն կարողանում գտնել
    19:25
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոչ բոլոր սնկերն են ուտելի. առողջապահության նախարարության զգուշացումը
    Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով: Արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն): Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում. - Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ: - Չհավաքել սունկ ճանապարհների եզրերից: - Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել: - Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները, ըստ որոնց` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը: - Չուտել հում սունկ: - Երեխաների սննդում սունկ չներառել: - Խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ: - Սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր: - Թարմ սունկը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում: - Չզբաղվել ինքնաբուժմամբ: Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Առաջին նշանները կարող են ի հայտ գալ ուտելուց հետո 15 րոպեից մինչև 72 ժամի ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` - որովայնի կտրուկ ցավը, - սրտխառնոցը, անընդհատ փսխումները, - գլխապտույտը, գլխացավը, գիտակցության կորուստը, - առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, անհագ ծարավի զգացումը, - դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, - հալյուցինացիաները` առանց քնկոտության, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:
    19:15
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով
    ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1): Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում: Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 4 մլն 726 հազար դրամի չափով։
    19:00
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում նախօրեին ձերբակալված բժիշկը կալանավորվել է. ո՞վ է նա. News.am
    Գյումրիի բժշկական կենտրոններից մեկից նախօրեին ձերբակալված բժիշկը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
    18:55
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյանում. կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված շենքի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է արյուն, վթարված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա: Մինչ ոստիկաններն ու պարեկները սահմանազատում էին տարածքը, Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենայով վիրավորի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանում են հիվանդանոց և բակում հայտնաբերել են «սուբարու» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են արնանման հետքեր, առջևի աջակողմյան «շթի» հատվածն էլ վնասված և դիմապակին ճաքած: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Subaru»-ի վարորդը, որին դանակահարել են, նա էլ նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին: Այդ տեղեկությունը քրեական և համայնքային ոստիկանները պարզում են: Այս պահին մարզային քննչական վարչության պետ Հ. Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը և խմբի մի մասն էլ մեկնել է մյուս դեպքի վայր՝ հիվանդանոցի տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են վիրավորի ինքնությունը: Այդ պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորներից մեկը Աբովյանում հայտնի «Սալդատ» մականվամբ ինչ-որ անձնավորություն է, ով մշտապես քրեական պատմությունների կիզակետում է եղել ու դրական բնութագիր չունի:
    18:45
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Փաշինյանին ջախջախում են քաղաքացիներն ու իրավագետները, Ալեն Սիմոնյանը՝ արդարացնում
    Հայլուր 18։30 Փաշինյանին ջախջախում են քաղաքացիներն ու իրավագետները, Ալեն Սիմոնյանը՝ արդարացնում
    18:30
    08.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Արյունահեղություն՝ Գազայում. Իսրայելը հարվածել է սննդի կետին և մտադիր չէ կանգ առնել
    Արյունահեղություն՝ Գազայում. Իսրայելը հարվածել է սննդի կետին և մտադիր չէ կանգ առնել
    18:15
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, նոր լկտիություններ․ ընդդիմադիր պատգամավոր
    Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, նոր լկտիություններ: Այս մասին ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ գողությունների թիվը ահավոր մեծ մասշտաբների է հասել: «Իմ մեքենան 5 անգամ թալանել են, 3 անգամ հաղորդում եմ ներկայացրել հանացագործության մասին, 4-րդ անգամ ասի՝ «հո՞ մարդ չի տեսել», արդեն ամաչում եմ հաղորդում ներկայացնեմ: Իրավապահ համակարգից որևէ մեկը չի զանգում, ասի՝ «ձեր գործն այս փուլում է կամ այսինչ-այնինչ գործողություններն արել ենք և արդյունքի չենք հասել», ես եմ հետաքրքրվել, տեսախցիկների տեսագրություն հանել, գործի 99 տոկոսն արել, բայց արդյունք չկա»,- նշեց նա:
    18:00
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
    Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կլինի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
    17:45
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հաստատվել են բուհերի մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը
    ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2025-2026 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել 220 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 221 տեղ՝ ընդհանուր տեղերի 20.9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 94 տեղ՝ ընդհանուր տեղերի 8.9 %-ը (ընդամենը՝ 50,6%): 2025-2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ։ Պահուստային տեղերի քանակը 7-ն է, որոնք, ըստ անհրաժեշտության, կբաշխվեն ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին: Որոշմամբ մագիստրատուրայի 2025-2026 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով՝ ըստ ներքոնշյալ մասանագիտությունների. «Ֆիզիկա» մասնագիտության համար՝ «Տեսական ֆիզիկա», «Օպտիկա» և «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» «Աշխարհագրություն» մասնագիտության համար՝ «Ջրաօդերևութաբանություն» «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության համար՝ «Ցեղասպանագիտություն» «Զբոսաշրջություն» մասնագիտության համար՝ «Կրոնական զբոսաշրջություն» «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտության համար՝ «Միջազգային իրավունք» «Մետալուրգիա» մասնագիտության համար նույնանուն կրթական ծրագիրը «Գեոմատիկա» մասնագիտության համար՝ «Գեոդեզիա և կադաստր» «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության համար՝ «Ջերմագազամատակարարում և օդափոխություն», «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ», «Հոգեբանություն» մասնագիտության համար՝ «Գործնական հոգեբանություն» «Իրավագիտություն» մասնագիտության համար՝ «Քրեական իրավունք և դատավարություն», «Գործարարական իրավունք» «Քաղաքագիտություն» մասնագիտության համար՝ «Ազգային անվտանգություն», «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության համար՝ նույնանուն կրթական ծրագիրը «Կենսաբանություն» մասնագիտության համար՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն»
    17:30
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել
    Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
    17:18
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվել․ «Հրապարակ»
    Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը հերթական սկանդալի կիազակետում է հայտնվել: Բացի այն, որ Քոլոյանը օրենքի խախտումներով է ռադիոյի տնօրեն ընտրվել, ինչի արդյունքում շուրջ երկու դատական հայց է ներկայացվել ՀՀԽ-ի դեմ, պարզվում է՝ հիմա էլ Քոլոյանին նույն Հանրային հեռարձակող խորհուրդը ինչ-ինչ ֆինանսական չարաշահումների մեջ է մեղադրում, հայտնել է «Հրապարակ»-ը։
    17:15
    08.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Խուլիգանություն է եղել խորհրդարանում. Փաշինյանի աղմկոտ ճտիկը և գլխավոր դատախազի լռությունը
    Խուլիգանություն է եղել խորհրդարանում. Փաշինյանի աղմկոտ ճտիկը և գլխավոր դատախազի լռությունը
    17:00
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններում
    Մի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի հատկացրած միջոցներով: Կնորոգվեն նաև եկեղեցու շքամուտքերը, քիվերը և ուշ շրջանում իրականացված ոչ պատշաճ միջամտությունները: Մասնագետներն այցելել են նաև Նորատուս գյուղում գտնվող Յոթ աղբյուր ամրոց, նույնանուն գյուղատեղի, եկեղեցի և գերեզմանոց: Քննարկվել են տարածքում հնագիտական պեղումների հնարավորությունը և համապատասխան ծրագրի կազմման անհրաժեշտությունը: Մոնիթորինգային այցն իրականացրել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները:
    16:45
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    38-ամյա տղամարդու ավտոտնակում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է
    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ապրիլի 29-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղակերտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը տանը և կից օժանդակ շինություններում թմրամիջոց է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 38-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 38 գրամ զանգված: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Գեղակերտցի տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:
    16:30
    08.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ճիշտ կանի՝ Մեղրու հոգեբուժարան այցելի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի արձագանքը՝ Փաշինյանին
    Ճիշտ կանի՝ Մեղրու հոգեբուժարան այցելի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի արձագանքը՝ Փաշինյանին
    16:15
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը և Սի Ծինփինը փաստաթղթեր են ստորագրել․ ՌԴ նախագահը բովանդակալից և արդյունավետ է անվանել բանակցությունները
    ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը բովանդակալից և արդյունավետ է անվանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Կրեմլում կայացած բանակցությունները և նշել, որ երկու երկրների հարաբերությունները հասել են պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները բանակցությունների արդյունքներով ընդունել են համապարփակ գործընկերության հարաբերությունների և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման մասին հայտարարություն։ Պուտինը և Սի Ծինփինը նաև ընդունել են համատեղ հայտարարություն համաշխարհային ռազմավարական կայունության մասին։ Կրեմլում անցկացված բանակցությունների արդյունքում Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները նաև ստորագրել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։ Արարողությունը տեղի է ունեցել երկու նախագահների ներկայությամբ։ Չինաստանի ղեկավարը մայիսի 8-ին ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո մայիսի 9-ին կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
    16:00
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Հնդկաստան
    Մայիսի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
    15:51
    08.05.25
    Ավելին