Լրահոս
Քաղաքական
14:24
08.05.25
478

«Ի՞նչ անուն կտաք Փաշինյանի վարքագծին». պատգամավորը՝ դատախազին

Img default alt hy

ՀՀ ՔՕ-ով ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծն ԱԺ-ում՝ անհանդուրժողականությունը, սպառնալիքները պաշտոնատար անձանց՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ։

Այս մասին գլխավոր դատախազին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Աննա Վարդապետյանն արձագանքեց, որ գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում և քաղաքական գնահատականներ չի տալիս։

Ի պատասխան դատախազի, պատգամավորը նշեց. «Տիկին դատախազ, ես չթվարկեմ այն հոդվածները, որոնք կան ՔՕ-ում, բայց Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, դուք ՀՀ գլխավոր դատախազն եք։ Ասեմ, որ այդ համազգեստը Ձեզ շատ սազում է։ Ես Ձեզ կհորդորեի՝ դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետեւ նույն ՔՕ-ում կան հոդվածներ՝ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու մասին»: