Լրահոս
2025-05-15
-
ԻրավականԿոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործումՀայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, և դրա դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հանրության ակտիվ ներգրավվածությամբ, քանզի ձեր ակտիվ մասնակցությամբ ենք կառուցում արդար ու թափանցիկ հասարակություն»,-ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում:Ավելին19:3015.05.25 -
Կրթություն և գիտությունԵս ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին աշխատանքի էր գնացել․ Oragir.NewsԱրմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները երկու օր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում պատմության ուսուցչուհու դեմ։Ավելին19:2015.05.25 -
ՔաղաքականՍրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների ընթացքըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նախարարը ներկայացրել է նաև Սահմանադրական բարեփոխումների ընթացքը՝ շեշտելով, որ նոր սահմանադրության տեքստն ակնկալվում է ունենալ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Արդարադատության նախարարության կողմից մշակվող նոր ճանապարհային քարտեզին: Կարևորվել են նաև իրավահավասարության ապահովման ոլորտում ձեռնարկվող քայլերը: ՀՀ-ում Հունաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել երկկողմ համագործակցությունը։Ավելին19:1515.05.25 -
ԻրավականՈղջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց. «Լելե Թեփե»-ի գործով պաշտպանների հայտարարությունը«Լելե Թեփե»-ի գործով պաշտպանները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Սույն թվականի մայիսի 14-ին ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրվել է հրապարակում՝ «44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան» վերտառությամբ: Այս հրապարակումը ՀՀ դատախազության և Հանրային հեռուստաընկերության համատեղ «օպերացիայի» 2-րդ հատվածն է, քանի որ դրանից մեկ օր առաջ՝ մայիսի 13-ին, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման ընթացքում ներկայացվել և նույն օրը «YouTube» կայքէջում տեղադրվել է «Ինչու է ձախողվել «Լելե թեփե» կոչվող օպերացիան. Սեյրան Օհանյանի գնդապետ որդու գործը դատարանում է» վերտառությամբ հեռուստառեպորտաժը: Այդ հաղորդագրությունն ու տեսանյութն առաջին հայացքից կարող են այն տպավորությունը ստեղծել, որ կրում են տեղեկատվական բնույթ և նպատակ ունեն հանրությանը տեղեկություններ տրամադրել «44-օրյա պատերազմին» առնչվող քրեական գործի վերաբերյալ, սակայն հատկապես տեսանյութում քրեական գործի հանգամանքների միակողմանի ու անհիմն ներկայացումը, ինչպես նաև՝ դրանում օգտագործվող ձևակերպումներն ու լուսանկարները բավարար հիմք են տալիս հետևություններ անելու, որ բարոյականության, բանականության ու հայրենիքի հետ բոլոր կապերը խզած լրատվականն այդ տեսանյութի միջոցով իրականում նպատակ է հետապնդում վարկաբեկելու հայ զինվորականի կերպարը, հայ զինվորականին ներկայացնելու որպես դասալիք ու վախկոտ: Դրան զուգահեռ լրատվականը քաղաքականացնում է քրեական գործը, քանի որ տեսանյութում անընդհատ օգտագործվում է Արցախի հերոս, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի անունն ու լուսանկարը, թեև այդ անձը վերոհիշյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չի ունեցել ու որևէ կարգավիճակով քրեական վարույթին ներգրավված չի եղել: Կարծում ենք, որ լրատվականի նման վարքագիծն իրականում հետապնդում է այլ հեռահար նպատակ, այն է՝ բացասական կերպարի ներքո ներկայացնելու քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց, նրանց վերաբերյալ ձևավորել «հաստատված մեղավորի» հասարակական կարծիք և այդ կերպ ճնշում գործադրել դատարանի վրա: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ դատախազության կողմից տարածված հաղորդագրությունում և տեսանյութում ներկայացված մեղադրանքն անհիմն է, իրականության հետ որևէ առնչություն չունի, քանի որ ինչպես զորամասը, այնպես էլ դրա ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց, ընդհակառակը՝ մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջներն առկա հնարավորության պայմաններում զորամասն իր ունեցած ուժերի չափով կատարել է, իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից։ Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին չհավատալ կեղծ տեղեկություններին և ուշադիր հետևել դատական պրոցեսին, որտեղ ներկայացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 5-ից 8-ը Լելե Թեփե տեղանքում տեղի ունեցած իրադարձությունների եղելությունը»,-ասված է հայտարարության մեջ:Ավելին19:0015.05.25 -
ԻրավականՄխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԱրարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում»,- հաստատեց Կիմա Ավդալյանը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։ Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։Ավելին18:5215.05.25 -
ՄիջազգայինՄեր խնդիրն է հասնել երկարաժամկետ խաղաղության՝ վերացնելով հակամարտության բուն պատճառները. Մեդինսկի«Մենք այդ բանակցությունները տեսնում ենք որպես Ստամբուլում խաղաղ գործընթացի շարունակություն, մեր պատվիրակությունը արժանացել է նախագահի հավանությանը և ունի բանակցություններ վարելու լիակատար լիազորություն։ Մեր խնդիրն է հասնել երկարաժամկետ խաղաղության՝ վերացնելով հակամարտության բուն պատճառները»,-այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ստամբուլում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։Ավելին18:4815.05.25 -
ՍփյուռքՓարիզում բացվել է մտավորական և բանաստեղծ Արշակ Չոպանյանին նվիրված հուշատախտակՓարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում մայիսի 14-ին բացվել է հուշատախտակ՝ նվիրված հայ մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոպանյանի հիշատակին։Ավելին18:4515.05.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ցայտնոտի մեջ՝ կատաղի հայհոյանքներ. ինչո՞ւ է վատացել Փաշինյանի թիմըՀայլուր 18։30 Ցայտնոտի մեջ՝ կատաղի հայհոյանքներ. ինչո՞ւ է վատացել Փաշինյանի թիմըԱվելին18:3015.05.25 -
ՔաղաքականՔաղաքապետարանն ուզում է թույլ տալ Թումանյան փողոցում պատմական շենքի քանդումը և 12-հարկանի շենքի կառուցումը. ԶարոկյանՔաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ Թումանյան փողոցում գտնվող պատմական շենքի քանդումը և փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը: «Երևանի քաղաքապետարանը, առանց որևէ քննարկման (չզեկուցվող) այս երեքշաբթի օրվա ավագանու նիստին, ուզում է թույլտվություն տալ Թումանյան փողոցում գտնվող այս գեղեցիկ, 4-հարկանի պատմական շենքի քանդումը և փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը, որը նախագծել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով հայտնի է նախորդ կոռումպացված ռեժիմի հետ համագործակցությամբ՝ ոչնչացնելով Երևանի հին ճարտարապետությունը»,-գրել է նա:Ավելին18:2315.05.25 -
ՔաղաքականԷջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական կտաԱրդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու ձեռքբերումներով։ Անցած յոթ տարիները կարող եմ բնութագրել որպես կյանքիս ամենակարևոր շրջան, որը մեծապես կերտեց ինձ որպես անհատ, քաղաքացի ու ղեկավար, մի շրջան, երբ ինչպես գտա, այնպես էլ կորցրեցի շատ բան։ Նվաճումների մասին՝ որպես համայնքի ղեկավար, անհամեստ եմ համարում նշել, քանի որ կարծում եմ, որ ղեկավարի մասին պետք է խոսի գործը։ Այս յոթ տարիների ընթացքում մեր համայնքը վերափոխվեց բոլորիս աչքի առաջ, կատարվեց հսկայական աշխատանք, որը տեսնելու համար հերիք է պարզապես մտովի տեղափոխվել նախահեղափոխական Էջմիածին։Ավելին18:1515.05.25 -
ՄիջազգայինՊուտինը չի պլանավորում առաջիկա օրերին այցելել Ստամբուլ․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում առաջիկա օրերին այցելել Ստամբուլ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Նման ծրագրեր այս պահին չկան։ Ստամբուլում է գտնվում ռուսական պատվիրակություն, ռուս բանակցողների պատվիրակություն, որը սպասում է ուկրաինական կողմին, որն, իր հերթին, դեռևս այնտեղ չէ, - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ - Մենք չգիտենք, թե ինչպես կընթանան բանակցությունները։ Մեր պատվիրակությունը սպասում է ուկրաինացիներին, և նրանք դեռ չեն եկել։ Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես կընթանան բանակցությունները, և, անկասկած, բոլորը պատրաստ կլինեն գործադրել բոլոր ջանքերը՝ դրանց արդյունավետ լինելու համար»։ Պեսկովը նաև ասել է, որ հստակ չեն Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մեկնարկի ժամկետը, ինչպես նաև Կիևի պատվիրակության կազմը։ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների պատվիրակության կազմը նշանակվել էր մեկ օր առաջ։ Ինչպես 2022 թվականին, պատվիրակության ղեկավար է նշանակվել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։Ավելին18:0015.05.25 -
ՀասարակականՎախեցա՞ծ է իշխանությունը. երիտասարդ ակտիվիստ աղջիկներին ճնշելու փորձՎախեցա՞ծ է իշխանությունը. երիտասարդ ակտիվիստ աղջիկներին ճնշելու փորձԱվելին17:4515.05.25 -
ԻրավականՌուբինյանց փողոցում գտնվող կացարանից գողություն կատարած 26-ամյա օտարերկրացին հայտնաբերվել էԱպրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Ռուբինյանց փողոցում գտնվող կացարանից գողացել են մի օտարերկրացու բջջային հեռախոս։ Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ օտարերկրացի 26-ամյա երիտասարդ: Մայիսի 13-ին` ժամը 17.20-ին, մայրաքաղաքի Միրաքյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է վարչություն: Օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային երեք հեռախոս, որոնցից մեկը տուժողինն էր։ 26-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին17:3015.05.25 -
ՀասարակականԿաթողիկոսը Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորի հետ քննարկել է տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցերըՄայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության և հայ ժողորդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերի համար: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով է անդրադարձել տիար Ֆոնտոբելի նախաձեռնած և Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևին՝ ի նպաստ բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության և իրենց պատմական հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման։ Իր հերթին Էրիխ Ֆոնտոբելը Հայոց Հայրապետին ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը, ինչպես նաև դրա նպատակներն ու հետագա գործողությունների տեսլականը՝ ընդգծելով, որ արցախահայերի վերադարձը միջազգային իրավունքի արդար պահանջ է և հարցը պետք է հետևողականորեն բարձրաձայնել ու ներկայացնել միջազգային համապատասխան ատյաններում։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Շվեյցարիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հաստատման և երկրի առաջընթացի կերտման գործում։Ավելին17:1515.05.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքական Քոնյայում, զգացել են նաև Անկարայում, որտեղ գտնվում է Ուկրաինական պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի փրկարար ծառայությունը։Ավելին17:0415.05.25 -
ԱշխարհՈւրուգվայը վերջին հրաժեշտն է տալիս «աշխարհի ամենաաղքատ նախագահին»Ուրուգվայը վերջին հրաժեշտն է տալիս «աշխարհի ամենաաղքատ նախագահին»Ավելին17:0015.05.25 -
ՄիջազգայինԱրևմտյան երկրները չեն ցանկանում խաղաղություն Ուկրաինայում․ ԼավրովՎկայությունները ցույց են տալիս Ուկրաինայում խաղաղության եվրոպական մայրաքաղաքների դժկամությունը և, ըստ ռուսական տվյալների, նրանց կողմից Ռուսաստանի դեմ Եվրոպայի «մոբիլիզացումը» շարունակելու անհրաժեշտության քննարկումը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ ոչ Բեռլինը, ոչ Փարիզը, ոչ Բրյուսելը, և հատկապես Լոնդոնը ընդհանրապես ոչ մի խաղաղություն չեն ցանկանում Ուկրաինայում։ Նրանք որոշում են, որ քանի որ ԱՄՆ-ը հեռանում է ակտիվ աջակցությունից, որն, ի դեպ, կպրոյեկտվի նաև ՆԱՏՕ-ի վրա, ուրեմն Եվրոպան պետք է մտածի իր մասին։ Այս իրավիճակում, մեր տեղեկություններով, նրանք շարունակում են ուղիղ զրույցներ ունենալ միմյանց հետ՝ մենք չենք կարող դադարեցնել Եվրոպայի մոբիլիզացումը Ռուսաստանի դեմ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Դիվանագիտական ակումբի նիստում։Ավելին16:5615.05.25 -
ՀասարակականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։Ավելին16:4515.05.25 -
ԻրավականԱրտաշավանցի տղամարդու տանն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Այս ամսին հայտնում են ՆԳՆ-ից: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Ավելին16:3015.05.25 -
ՔաղաքականԿրակոցներին զուգահեռ՝ բնակիչները մտահոգվում են, որ հանկարծ չարժանանան արցախահայերի ճակատագրին․ Խնածախի վարչական ղեկավար․ 168.amՍյունիքի մարզում ադրբեջանական կողմից հնչող շարունակական և հաճախ թիրախավորված կրակոցները մտահոգում են բնակիչներին։ 2 ամիս շարունակվող կրակոցները հիմնականում տեղի են ունենում գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ։ Կրակոցներին զուգահեռ՝ բնակիչները մտահոգվում են, որ հանկարծ չարժանանան արցախահայերի ճակատագրին՝ թշնամին իրենց գցի շրջափակման մեջ, ու մի օր ստիպված լքեն իրենց գյուղը։ Օրերս լրագրող Դավիթ Գալստյանը լուսանկար էր հրապարակել, թե ինչպես է Խնածախից մոտ 3 կմ հեռավորության վրա վերջին տարվա ընթացքում Ադրբեջանը «շինհրապարակ» բացել։ 168.am-ի հետ զրույցում Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասաց, որ գյուղի մոտակայքում նման բան չեն նկատել, եթե ավելի հեռու հատվածում լինի՝ պետք է Պաշտպանության նախարարությունն ասի, անձամբ նման բան չի կարող հրապարակել։ «Գյուղից իրենց վերահսկողության տակ անցած մեր տարածքներում տեղաշարժ կամ այլ երևույթ միանշանակ չի նկատվում։ Այս պահին ինչ որ տեսնում, դիտարկում ենք, իրենց որևէ դիրքում տարօրինակ տեղաշարժ չկա։ Բոլորիս համար էլ մտահոգիչ է, թե ինչու են գիշերները կրակում, բայց այս հարցին որևէ մեկս չենք կարող պատասխանել»,- նշեց Խնածախի ղեկավարը։ Խնածախի վարչական ղեկավարը հերքեց լուրերը, թե կրակոցների հետևանքով գյուղից բնակիչներ են հեռանում՝ ասելով, որ մինչև այս պահը գյուղից ընտանիք չի հեռացել։ «Այս պահի դրությամբ չկա մեկ ընտանիք, որ դուրս եկած լինի գյուղից»,- նշեց Սեյրան Միրզոյանը։ Նշենք, որ ավելի վաղ նա մեզ հետ զրույցում ասել էր, որ 2 ամիս է՝ ադրբեջանական կողմից կրակում են, եթե բնակիչները վախենային, ապա կհեռանային գյուղից, սակայն որևէ մարդ չի հեռացել։ Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։ Նշենք նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Սյունիքի մարզում, որի արդյունքում Խնածախի, Ներքին Հանդի ու այլ բնակավայրերի տարածքներ կրկին զավթվեցին ադրբեջանական Զու-ի կողմից։Ավելին16:1515.05.25