Լրահոս
Կրթություն և գիտություն
19:20
15.05.25
1 261

Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին աշխատանքի էր գնացել․ Oragir.News

Img default alt hy

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները երկու օր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում պատմության ուսուցչուհու դեմ։

Նրանց և դպրոցի անձնակազմի պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում։

Oragir.News-ն այսօր այցելեց Մերձավանի միջնակարգ դպրոց, զրուցեց պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանի հետ։

Մանկավարժի խոսքով՝ նրան այսօր դպրոցում շատ լավ են ընդունել։

«Երեխաները ինձնից ինքնակամ ներողություն խնդրեցին։ Ես ներել եմ նրանց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց պատմության ուսուցչուհին։

Նրա խոսքով՝ այս պատմությունը եղել է ուղղորդված։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր՝ մայիսի 15-ին, այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։