Լրահոս
Իրավական
19:30
15.05.25
170

Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։

Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035:

«Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։

Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, և դրա դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հանրության ակտիվ ներգրավվածությամբ, քանզի ձեր ակտիվ մասնակցությամբ ենք կառուցում արդար ու թափանցիկ հասարակություն»,-ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում: