Լրահոս
2025-05-15
-
ՄիջազգայինՀութիները հայտնել են Բեն Գուրիոն օդանավակայանը 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ թիրախավորելու մասինԵմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ գերձայնային բալիստիկ հրթիռով թիրախավորել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Alquds Alarabi օրաթերթը։ «Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով միլիոնավոր սիոնիստների փախչել ապաստարաններ, և գրեթե մեկ ժամով կանգնեցրել է օդային երթևեկությունը օդանավակայանում», - հայտարարության մեջ նշել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիին՝ հավելելով, որ «այս հրթիռը երրորդն է 24 ժամից պակաս ժամանակահատվածում»։ Պաշտոնյայի խոսքով՝ «Եմենի զինված ուժերի գործողությունները նպատակ ունեն դադարեցնել Գազայի մեր եղբայրների դեմ ագրեսիան և դադարեցնել նրանց դեմ ցեղասպան հանցագործությունները»։ Նա կրկին ընդգծել է, որ «այս գործողությունները չեն դադարի մինչև Գազայի վրա ագրեսիան չդադարի և պաշարումը չվերացվի»։ Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ «ռազմաօդային ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը և որսացել այն»։ 12-րդ ալիքի հաղորդմամբ՝ Բեն Գուրիոն օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են օդային հարձակման ազդանշանների ակտիվացումից հետո։ Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը կրկին զգուշացրել է մարդկանց Եմենի երեք նավահանգիստները լքելու անհրաժեշտության մասին։ «Մենք կթիրախավորենք Եմենի Ռաս Իսա, Հոդեյդա և Սալիֆ նավահանգիստները, և մենք նախազգուշացրել ենք դրանց մոտակայքում գտնվողներին լքել նավահանգիստները մինչև հետագա ծանուցումը», - հայտարարել է բանակի խոսնակը։ 2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները սկսել էին թիրախավորել Իսրայելի տարածքը և խոչընդոտում էին նրանց հետ կապված նավերի նավարկությունը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել են հարձակումները։Ավելին14:0015.05.25 -
ՀասարակականՀորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։Ավելին13:4515.05.25 -
ՔաղաքականԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց. հորդորել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն«Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել եմ Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։Ավելին13:3015.05.25 -
ՄիջազգայինՏասնյակ զոհեր և վիրավորներ. Իսրայելը ռմբակոծել է Գազայի եվրոպական հիվանդանոցըՏասնյակ զոհեր և վիրավորներ. Իսրայելը ռմբակոծել է Գազայի եվրոպական հիվանդանոցըԱվելին13:1515.05.25 -
ՄիջազգայինՌուսաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև դեէսկալացիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունըՌուսաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև դեէսկալացիայի համաձայնագիրը և հույս ունի երկարաժամկետ կարգավորելու իրադրությունը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ողջունում ենք Նյու Դելիի և Իսլամաբադի միջև դեէսկալացիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը, հուսով ենք, որ իրավիճակի նոր կարգավորումը կլինի երկարաժամկետ և կայուն, մենք դա համարում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման ամենակարևոր պայմանը, և մենք ակնկալում ենք, որ ներգրավված կողմերը կշարունակեն զսպվածություն ցուցաբերել և թույլ չեն տա իրավիճակի նոր սրում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան։ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է եկել երկխոսության վերսկսման և Հնդկաստանի և Պակիստանի միջև փոխվստահության մակարդակի բարձրացման օգտին։ «Մենք երկու երկրներին էլ կոչ ենք անում լուծել իրենց միջև առկա տարաձայնությունները քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ հիմունքներով», - եզրափակել է Զախարովան։ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները կրկին լարվել են ապրիլի 22-ին հնդկական Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 25 հնդկացի և մեկ Նեպալի քաղաքացի։ Հնդկաստանը հայտարարել է, որ ապացույցներ ունի, որ Պակիստանի միջծառայական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակմանը: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է Հնդկաստանի մեղադրանքները, թե Իսլամական Հանրապետությունը կապ ունի Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ի պատասխան Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության՝ իրականացրել է Sindoor գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»։ Նախարարությունը հայտնել է, որ գործողության ընթացքում Պակիստանի ռազմական օբյեկտներ չեն թիրախավորվել: Իսլամական Հանրապետության իշխանությունները, իրենց հերթին, հայտնել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ քաղաքների վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, վիրավորվել՝ 57-ը: Պակիստանի ԱԳՆ-ն նշել է, որ երկրի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում համարժեք պատասխան տալու: Գործողության չորս օրից հետո Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են դադարեցնել բոլոր հրետակոծությունները և ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում մայիսի 10-ի ժամը 17:00-ից (Մոսկվայի ժամանակով 14:30-ից):Ավելին13:0715.05.25 -
Միջազգային«Նրան չի կարելի հրամայել»․ լրագրողն անսպասելի հայտարարություն է արել Պուտինի մասինՆախագահ Վլադիմիր Պուտինը որևէ մեկից հրաման չի ընդունում, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է իռլանդացի լրագրող Չեյ Բոուսը։ «Ռուսաստանի նախագահին չի կարելի հրամայել հանդիպել բրիտանացիների և Բրյուսելի համար աշխատող դերասանների հետ ։ Նրան չի կարելի հրամայել որևէ տեղ գնա», - գրել է նա։ Բոուսն իր հրապարակմանը կցել է բրիտանական Express հրատարակության հոդվածը, որը հայտնում է Ստամբուլում բանակցությունների մասնակիցների շրջանում Վլադիմիր Պուտինի բացակայության մասին։ Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների համար, որոնք կսկսվեն կեսօրին, RIA Novosti-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։ Չորեքշաբթի երեկոյան նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Պատվիրակությունը կգլխավորի պետության ղեկավարի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրանում ներառված էին նաև արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։Ավելին13:0015.05.25 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական բանակցությունները թուրքական կողմի նախաձեռնությամբ հետաձգվել են․ ԶախարովաԱվելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում այսօր կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները։ Այն կսկվեն Երևանի ժամանակով 11:00-ին։Ավելին12:5115.05.25 -
Իրավական21 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 13 պատահարԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման, 2-ական դեպք՝ շորթման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և ինքնիրավչության։ Բացահայտվել են նաև մարդու առևանգման, ավազակության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու, վարժական հավաքներից խուսափելու, ազատությունից ապօրինի զրկելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ինքնավնասման, փաստաթղթի կեղծիքի և այլ դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ խարդախության՝ 3 դեպք, շորթման, համակարգչային հանցագործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ ՃՏՊ վիճակագրություն Անցած 1 օրում գրանցված 13 ավտովթարի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին12:4515.05.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Նոր Նորքի թաղապետը հրաժարակա՞ն տվեց. քաղաքապետարանը խորհրդավոր լռում էՀայլուր 12։30 Նոր Նորքի թաղապետը հրաժարակա՞ն տվեց. քաղաքապետարանը խորհրդավոր լռում էԱվելին12:3015.05.25 -
ՀասարակականԿատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ՝ ազատվելով Սուրբ Խոր Վիրապ վանքի վանահոր պարտականություններից։Ավելին12:1515.05.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ:Ավելին12:0015.05.25 -
ԻրավականԿաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ․ նրանց թվում է Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։Ավելին11:5515.05.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 15.05.2025Մամուլի տեսություն 15.05.2025Ավելին11:4815.05.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներԱպրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ տաղամարդը քաղաքացուն սպառնում է և հնարավոր է նաև, որ ծեծի կենթարկի նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 60-ամյա Գայանե Ա․-ն հայտնել է, որ իրեն ոչ ոք չի սպառնացել, չի հարվածել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 47-ամյա Արման Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Մաշտոցի 29 հասցեում գործող նոտարական գրասենյակում պահանջել է իր տան վկայականները, սակայն իրեն տրամադրել են կեղծված վկայականներ: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գայանե Ա․-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նոտար է։Ավելին11:4515.05.25 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան տուժածներՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։Ավելին11:3015.05.25 -
ՀայաստանՊահանջում ենք վերականգնել անձի խախտված իրավունքները․ հայտարարությունՀասարակական մի շարք կազմակերպություններ, քաղաքացիներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Լիլիթ Աղեկյանի ձերբակալման և ենթադրյալ խոշտանգման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Սույնով մենք՝ ներքոստորագրյալներս, մեր խորագույն մտահոգությունն ենք հայտնում բլոգեր Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կիրառած գործողությունների, վատ և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ, որը տեղի է ունեցել 2025 թ. մայիսի 8–ին և շարունակվել հետագա մի քանի օրերի ընթացքում: Ըստ բազմաթիվ բաց աղբյուրների և անձնական վկայությունների, դեպքերի այս շղթան բացահայտում է մարդու հիմնարար իրավունքների խախտումների մի շարք դրվագներ։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Լիլիթ Աղեկյանը գտնվել է մի շարք պետական մարմիններում, այդ թվում՝ դատարանում, գիշերազգեստով և հողաթափերով, հիգիենիկ ու առողջապահական նվազագույն պայմանների բացակայությամբ, այդ թվում՝ կանանց բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում գտնվելու պայմաններում։ Պետական մարմինների վերահսկողության ներքո գտնվող անձը հանդիսանում է իրավական պաշտպանության հատուկ սուբյեկտ՝ ըստ ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի և այլ պարտավորեցնող միջազգային ակտերի։ Հաշվի առնելով վերոնշյալը, մենք պահանջում ենք՝ Անհապաղ իրականացնել անկախ, հրապարակային, բազմակողմանի և արդյունավետ քրեական վարույթ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կիրառված գործողությունների, նրա նկատմամբ դրսևորված խոշտանգման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման հնարավոր այլ դեպքերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Քննության առարկա դարձնել ոստիկան Կարեն Գևորգյանի գործողությունները, հատկապես՝ Լիլիթ Աղեկյանի զննման գործընթացում նրա մասնակցության փաստը և գործառույթների խախտման հանգամանքները։ Քրեական վարույթի շրջանակներում ապահովել և երաշխավորել Լիլիթ Աղեկյանի ընթացակարգային իրավունքները, այդ թվում՝ իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի արդյունավետ իրացումը։ Անհապաղ քննության առնել Լիլիթ Աղեկյանի բերման ենթարկման և պահման վերաբերյալ բոլոր տեսաձայնագրությունները, որոնք առկա են հատուկ վերահսկողության տակ գտնվող շենքերում՝ ի դեմս «Կումայրիի» բաժնի, «Մուշի» ՁՊՎ-ի և դատարանի։ Տեղեկացնել հանրությանը խախտումները կանխելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու մասին։ Այս դեպքի հանգամանքները միայն մեկ անձի անձնական փորձի արտացոլում չեն, այլ համակարգային խախտումներ են՝ պայմանավորված ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայությամբ և անգործությամբ։ Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ բռնությունները շարունակվում են տոտալ անպատժելիության պայմաններում՝ իր հերթին նպաստելով բռնությունների նոր դեպքերի կրկնության։ Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում պատասխանատու մարմիններին անհապաղ դադարեցնել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների շարունակական շղթան։ Պահանջում ենք իրականացնել օրենքով ստանձնված բոլոր գործառույթները՝ վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու պատշաճ գնահատական տալու կատարվածին։ Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի Լալա Ասլիկյան, ՀՀ քաղաքացի Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ Զարուհի Հովհաննիսյան, ՀՀ քաղաքացի Երևանի մամուլի ակումբ Ինֆորմացիայի ազատության կենտրոն Էկոլուր տեղեկատվական ՀԿ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Հանրային լրագրության ակումբ ՀԿ Սոնա Աղեկյան, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սուսաննա Մելիքյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ «Միասին» շարժման կանանց խորհուրդ Արմինե Ադիբեկյան, ՀՀ քաղաքացի Զարուհի Համբարձումյան, ՀՀ քաղաքացիԱվելին11:2315.05.25 -
ԻրավականԳլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու համար մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին:Ավելին11:1515.05.25 -
Մամուլի տեսությունՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար․ «Փաստ»Թեմային անդրադառնալով և կառավարության իր աղբյուրին հղում տալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չէին արցախցիների անսպասելի բողոքի ակցիաներին. «ՀՀ վարչապետը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են հնարավոր քայլերը՝ արցախցի փախստականների դժգոհությունը մեղմելու համար։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցի լուծումը պետք է սկսել ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության իրավական և փաստացի փակման գործընթացից, քանի որ այն անմիջական սպառնալիք է ներկայացնում պետության գոյությանը։ Ներկաներն աջակցել են Փաշինյանի առաջարկին, ինչպես նաև կիսվել են իրենց մտքերով այդ խնդրի շուրջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկաները զարմացած էին, քանի որ այդ հարցի քննարկմանն ակտիվ մասնակցում էր նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նմանատիպ խորհրդակցությունների ընթացքում նա հիմնականում լռում է և համաձայնում է մեծամասնության կարծիքի հետ։Ավելին11:1015.05.25 -
ՔաղաքականԿտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին«Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,- այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Ավելին11:0515.05.25 -
ՀասարակականԷս պահին գույքագրում ենք վնասների չափը․ կարկուտը սրբել-տարել է Ճոճկանի այգիները, պտղատու ծառերն ու ջերմոցային տնտեսությունները. MediaHubԼոռու մարզի Ճոճկան համայնքում անցած տարվա մայիսին տեղացած հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղից դեռ ուշքի չեն եկել։ Գրեթե ամեն ինչ մեկ օրում կորցրած գյուղացիներն այս տարի կանգնեցին նոր աղետի առաջ. երեկ տեղացած կարկուտը սրբել-տարել է ամեն ինչ։ «Կարելի է ասել՝ բերքը 100%-ով վնասվել է։ Թե՛ բանջարաբոստանային մշակաբույսերի այգիներն ու պտղատու ծառերը և թե՛ ջերմոցային տնտեսություններն ամբողջովին վնասվել են»,- MediaHub-ին փոխանցեց ճոճկանի վարչական ղեկավար Արա Սիրադեղյանը։ Համայնքում կան հակակարկտային կայաններ, սակայն, Սիրադեղյանի հավաստմամբ՝ դրանց գործարկումն անգամ չի օգնել, որպեսզի փրկեն գյուղացու բերքը։ Կառավարության կողմից փոխհատուցման մասով առայժմ արձագանք չկա։ «Էս պահին գույքագրում ենք վնասների չափը, տեսնենք ինչ կլինի։ Անցած տարի ջրհեղեղը մեր ունեցածը քշեց- տարավ, էս տարի՝ կարկուտը։ Ոչ մի բան չի մնացել, բոլոր այգիներում ու հողամասերում բերքի կորուստ ունենք»,-նշեց նա` մեջբերելով ժողովրդական հայտնի խոսքը՝ «կարկուտը ծեծած տեղը ծեծեց»։ Սիրադեղյանը նաև նշեց, որ ուժեղ ու խոշորահատիկ կարկուտ է տեղացել նաև հարևան Շնողում, ինչպես նաև Տավուշի մարզում։Ավելին11:0015.05.25