Լրահոս

2025-05-16
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․–ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․–ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի անդամները Մ․Ն․–ին ապօրինաբար զրկել են կյանքից և Վ․Ն․–ի առողջությանը պատճառել են թեթև վնաս։
    10:36
    16.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումները անխուսափելի են։
    10:20
    16.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ, այլեւ կառավարության կազմի փոփոխություններ:
    10:11
    16.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երեք դատավոր կմրցեն մեկ տեղի համար․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի քրեական պալատում դատավորի մեկ թափուր տեղ կա․ պետք է լինի 6 հոգի, այժմ 5-ն են՝ նախագահ Համլետ Ասատրյանը, Լիլիթ Թադեւոսյանը, Սերժիկ Ավետիսյանը, Հայկ Գրիգորյանը եւ Արթուր Պողոսյանը։ ԲԴԽ-ն պատրաստվում է դիմել ԱԺ՝ թեկնածու առաջարկելով։ Տեղեկացանք, որ 3 թեկնածու կա։
    10:05
    16.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 3-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ ազդակներ տվեց ներքին գործերի նախարարությանը, որ առաջիկայում վարորդների եւ վարորդական վկայականներ ձեռք բերողների կյանքը հեշտ չի լինելու, ավելին՝ նաեւ թանկ է լինելու։
    09:59
    16.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տիգրան Տեր-Մարգարյանը ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից լուր տարածվեց, թե հրաժարական է տվել Նոր Նորքի սկանդալային թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը․ ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, բայց չեն ստորագրել, քանի որ քաղաքապետն այս օրերին գտնվում է Լոնդոնում։
    09:56
    16.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Այս միջադեպը Փաշինյանը չի «մարսել» և հիմա պահանջել է անաղմուկ հեռանալ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստին հայտարարել է, թե այն հարցերի, աղմկահարույց պատմությունների վերաբերյալ, որոնց անընդհատ անդրադառնում է ընդդիմությունը, որոնց առնչությամբ բացատրություն է պահանջում, պետք է լուծում տրվի, ասելիք հավաքվի:
    09:53
    16.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սամվել Բաբայանը արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Արցախի նախագահի ընտրություններին ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել հայտնի կամանդույուշին։
    09:49
    16.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրшվոր
    Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
    09:45
    16.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    16.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Oրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:
    09:24
    16.05.25
    Ավելին
2025-05-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա
    Մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
    23:59
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական պատվիրակությունը վերադարձել է Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսություն
    Ռուսական պատվիրակության միկրոավտոբուսը Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսություն է ժամանել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ի սահմաններում գլխավոր հյուպատոսություն է ժամանել սպիտակ միկրոավտոբուս, իսկ մինչ այդ՝ դիվանագիտական ​​համարանիշներով մարդատար ավտոմեքենա։ 10-15 րոպե անց նույն միկրոավտոբուսը դուրս եկավ ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։
    23:55
    15.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Սեղան Ստամբուլում՝ առանց Պուտինի և Զելենսկիի. Մոսկվան ու Կիևը պատրաստ են խոսել
    Սեղան Ստամբուլում՝ առանց Պուտինի և Զելենսկիի. Մոսկվան ու Կիևը պատրաստ են խոսել
    23:45
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում
    Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում, գրել է Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ սահմանազատման գործընթացով Ադրբեջանին հանձնված տարածքների համար Կիրանց գյուղի քանի՞ հողամասի սեփականատիրոջ է պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվել, ընդհանուր որքա՞ն գումար է հատկացվել այդ սեփականատերերին, ներկայումս այդ գործընթացը՝ գումարների հատկացումը դադարեցվա՞ծ է։ Մարզպետարանից պատասխանել են․ «Հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ սահմանազատման գործընթացներն իրականացվում են փակ ընթացակարգով»,- գրել է Սարգսյանը:
    23:30
    15.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Խորհրդավոր լռություն՝ Նոր Նորքի թաղապետարանում. բլոգեր ծեծող թաղապետը հեռանո՞ւմ է
    Խորհրդավոր լռություն՝ Նոր Նորքի թաղապետարանում. բլոգեր ծեծող թաղապետը հեռանո՞ւմ է
    23:15
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովի պողոտայում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ
    Մայիսի 15-ին, ժամը 20։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։
    23:00
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պահանջում ենք ապահովել տիկին Աղեկյանի անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությունը
    Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն լրագրող Լիլիթ Աղեկյանի․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ Սույն հայտարարության նպատակն է անհապաղ ուշադրություն հրավիրել Հայաստանում գյումրեցի հետաքննող լրագրող տիկին Լիլիթ Աղեկյանի խորապես մտահոգիչ գործի վրա, Աղեկյանը վերջերս ենթարկվել է սպառնալիքների, բռնության և իր հիմնարար իրավունքների լուրջ խախտումների, որոնք մատնանշում են, որ դրանք վրեժ են իր մասնագիտական գործունեության համար։ Տիկին Աղեկյանն ակտիվորեն լուսաբանել է Շիրակի մարզի իշխանությունների հետ կապված մի շարք կոռուպցիոն գործեր, օգնել է բացահայտել այլ հանցագործություններ։ 2025 թվականի մայիսի 8-ին երեկոյան մեծ թվով ոստիկանական ուժեր ժամանել են Լիլիթ Աղեկյանի բնակարան, առանց պատշաճ հիմնավորման, արգելանքի տակ վերցնելու վերաբերյալ որոշման ներկայացման և բռնության գործադրմամբ, գիշերային հագուստով, անձնական հիգիենայի կանոնների խախտմամբ Լիլիթ Աղեկյանին տարել են ոստիկանություն։ Այս միջամտության ընթացքում խախտվել են նաև Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքները, ինչն ունեցել է լուրջ բացասական ազդեցություն նրա առողջության և հոգեկան վիճակի վրա, որի արդյունքում նրան ստիպված են եղել հոսպիտալացնել: Շուրջ երեսուն ժամ անընդմեջ ոստիկանները Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են մեկ վայրից մեկ այլ վայր (ոստիկանության «Կումայրիի» բաժին, ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտե, Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ, «Գյումրի» ԲԿ, դատարան, կրկին ՁՊՎ, հետո կրկին դատարան, հետո «Աբովյան» ՔԿՀ): Լիլիթ Աղեկյանի նկատմամբ անցկացվել է փակ դատական նիստ, առանց իր կողմից հրավիրված (նախընտրած) փաստաբանի: Դատարանը որոշել է նրան կալանավորել մեկ ամսով: ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի որոշումը Լիլիթ Աղեկյանին մեկ ամսով կալանավորելու վերաբերյալ լուրջ հարցեր է առաջացնում ընտրողական հետապնդման ու քաղաքական նկատառումներով և իրավունքի գերակայությունը կոպիտ խախտելու հարցում: Սա և նմանատիպ այլ գործընթացներ բացասաբար են անդրադառնում Գյումրի քաղաքի հեղինակության վրա՝ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները կատարելու և ներդրումային մթնոլորտը բարելավելու հարցում: Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատական ակտը ցույց է տալիս, որ Հայաստանը բաց է թողել կարևոր հնարավորություն՝ փոխելու ուղղությունը և լրջությունը ցույց տալու խոսքի ազատության ու մարդու իրավունքների առաջխաղացման գործում։ Լիլիթ Աղեկյանի դեպքն աղաղակում է, որ նա հակամարդկային համակարգի զոհ է, մի համակարգի, որը չի կարողացել պահպանել օրենքի գերակայությունը քաղաքական քմահաճույքների և պատվերի նկատմամբ: Մենք մտահոգված ենք լուրջ դատավարական խախտումների վերաբերյալ փաստագրված և հրապարակված ապացույցների առկայության պայմաններում` ՀՀ ՆԳՆ, ՀՀ դատախազության, ՀՀ ՄԻՊ և ՀՀ ԱԱԾ կրավորական կեցվածքներով: Մարդուն խոշտանգելը և նվաստացնելը խաթարում է հայ ազգի հեղինակությունը որպես ցեղասպանության դեմ պայքարին նվիրված ազգ։ Հայաստանը չի կարող լինել մրցունակ պետություն՝ առանց խթանելու անկախ դատական համակարգը, որը կապահովի բոլոր անձանց օրենքի առջև հավասարություն ապահովելը և արդարադատությունը կանխատեսելի ու արդարացի իրականացնելու սկզբունքները: Մենք դատապարտում ենք ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիայի դեմ պայքարող մարդկանց, այլակարծիք, խոսքի ազատությունից օգտվող քաղաքացիների հետապնդումը, մենք պահանջում ենք օրենքի և դատական անկախության նկատմամբ հարգանքի մթնոլորտի ստեղծում: Մենք մանրազնին հետևում ենք Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին: Մեր ուշադրության կենտրոնում է վերաքննիչ բողոքարկման գործընթացը ևս: Մենք պահանջում ենք. Ապահովել տիկին Աղեկյանի անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Երաշխավորել նրա ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը Հարգել փաստաբան ընտրելու Լիլիթ Աղեկյանի իրավունքը և ապահովել արդար ու հրապարակային դատական գործընթաց: Մեր այս պահանջն ուղղում ենք Հայաստանում գործող պետական պաշտոնյաներին և մեր միջազգային գործընկերներին, ովքեր կիսում են մեր դավանած արժեքները։ Գյումրու ավագանու խմբակցություններ` «Հայաստանի կոմունիստական» կուսակցություն «Մեր քաղաքը» դաշինք «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք «Իմ հզոր համայնք» կուսակցություն»։
    22:57
    15.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սպասվում են ավելի կեղտոտ հայհոյանքներ. ինչո՞ւ է ագրեսիվացել իշխանությունը
    Սպասվում են ավելի կեղտոտ հայհոյանքներ. ինչո՞ւ է ագրեսիվացել իշխանությունը
    22:45
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Աբովյանում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է
    Այսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 39-ամյա Ռոման Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի, 34-ամյա Սեյրան Առուշանյանի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի և 19-ամյա Գոռ Գրիգորյանի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է: Պարեկները պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, քանի որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մի մասն ասում էր, որ վիրավորներ կան, մյուս մասը նշում էր, որ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
    22:30
    15.05.25
    Ավելին