Լրահոս

2025-05-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։
    16:45
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտաշավանցի տղամարդու տանն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)
    Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Այս ամսին հայտնում են ՆԳՆ-ից: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
    16:30
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կրակոցներին զուգահեռ՝ բնակիչները մտահոգվում են, որ հանկարծ չարժանանան արցախահայերի ճակատագրին․ Խնածախի վարչական ղեկավար․ 168.am
    Սյունիքի մարզում ադրբեջանական կողմից հնչող շարունակական և հաճախ թիրախավորված կրակոցները մտահոգում են բնակիչներին։ 2 ամիս շարունակվող կրակոցները հիմնականում տեղի են ունենում գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ։ Կրակոցներին զուգահեռ՝ բնակիչները մտահոգվում են, որ հանկարծ չարժանանան արցախահայերի ճակատագրին՝ թշնամին իրենց գցի շրջափակման մեջ, ու մի օր ստիպված լքեն իրենց գյուղը։ Օրերս լրագրող Դավիթ Գալստյանը լուսանկար էր հրապարակել, թե ինչպես է Խնածախից մոտ 3 կմ հեռավորության վրա վերջին տարվա ընթացքում Ադրբեջանը «շինհրապարակ» բացել։ 168.am-ի հետ զրույցում Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասաց, որ գյուղի մոտակայքում նման բան չեն նկատել, եթե ավելի հեռու հատվածում լինի՝ պետք է Պաշտպանության նախարարությունն ասի, անձամբ նման բան չի կարող հրապարակել։ «Գյուղից իրենց վերահսկողության տակ անցած մեր տարածքներում տեղաշարժ կամ այլ երևույթ միանշանակ չի նկատվում։ Այս պահին ինչ որ տեսնում, դիտարկում ենք, իրենց որևէ դիրքում տարօրինակ տեղաշարժ չկա։ Բոլորիս համար էլ մտահոգիչ է, թե ինչու են գիշերները կրակում, բայց այս հարցին որևէ մեկս չենք կարող պատասխանել»,- նշեց Խնածախի ղեկավարը։ Խնածախի վարչական ղեկավարը հերքեց լուրերը, թե կրակոցների հետևանքով գյուղից բնակիչներ են հեռանում՝ ասելով, որ մինչև այս պահը գյուղից ընտանիք չի հեռացել։ «Այս պահի դրությամբ չկա մեկ ընտանիք, որ դուրս եկած լինի գյուղից»,- նշեց Սեյրան Միրզոյանը։ Նշենք, որ ավելի վաղ նա մեզ հետ զրույցում ասել էր, որ 2 ամիս է՝ ադրբեջանական կողմից կրակում են, եթե բնակիչները վախենային, ապա կհեռանային գյուղից, սակայն որևէ մարդ չի հեռացել։ Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։ Նշենք նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Սյունիքի մարզում, որի արդյունքում Խնածախի, Ներքին Հանդի ու այլ բնակավայրերի տարածքներ կրկին զավթվեցին ադրբեջանական Զու-ի կողմից։
    16:15
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում
    Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարտիրոսյան և Գ. Զոհրապի փողոցների խաչմերուկում 1 ամսից ավելի է՝ տիրում է գարշահություն ու հակասանիտարական վիճակ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեղտաջրերը հասնում ու անցնում են անգամ Երևանի քաղաքապետրանաի կողմից փողոցում կառուցված, հանրային տրանսպորտի բավականին հարմարավետ կանգառի մոտով, սակայն ուղևորները չեն կարողանում օգտվել այդ կանգառից՝ կեղտաջրի ու գարշահոտի պատճառով, իսկ հարևանությամբ էլ գործում է այն հիմնովին վերակառուցված դպրոցը , որը սեպտեմբերի 1-ին բացվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից. հիմա գարշահոտն ու կեղտաջրերը հասնում են մինչև այդ դպրոց:
    16:00
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳ նախարարը Փաշինյանի պատվիրակության կազմում մեկնել է Ալբանիա
    Հաջորդ ուղղությունը՝ Տիրանա. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
    15:50
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    47-ամյա տղամարդը տանը թմրանյութ էր պահում. նա ձերբակալվել է
    Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արթիկ քաղաքի 47-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արթիկցի տղամարդու տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 37 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
    15:45
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կայծակի հուժկու հարված՝ Գեղարքունիքի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
    «Ինձ ապշեցուցիչ կադր են ուղարկել։ Կայծակի հուժկու հարված Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում»։
    15:37
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություններ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցության մեկնարկին
    Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություններ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցության մեկնարկին
    15:30
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
    Մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի: Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան -Մոսկովյան- Աբովյան փողոցներ հետագծով: Ինչպես նաև Խանջյան- Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց:
    15:15
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անկարայում ընթանում է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը
    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մայիսի 15-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից։ Երկու նախագահների հանդիպումն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ մամուլի համար փակ ընդունելության ժամանակ տեղի է ունեցել Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը։ Զելենսկիի և Էրդողանի երկկողմ հանդիպումից հետո կկայանա նաև պատվիրակությունների միջև աշխատանքային հանդիպում։ Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները պետք է տեղի ունենան օրվա երկրորդ կեսին։ Ըստ BBC-ի՝ ուկրաինական պատվիրակության կազմը դեռ վերջնական չէ։ Զելենսկին, որպես պատվիրակության նախագահ, կարող է ցանկացած պաշտոնյայի ուղարկել Ստամբուլ։ Այժմ ուկրաինական պատվիրակության բոլոր անդամներն Անկարայում են՝ Էրդողանի հետ հանդիպմանը։ Թուրքիայում մայիսի 15-ին մի քանի իրադարձություն է տեղի ունենում։ Բացի Անկարակում անցկացվող հանդիպումից, Անթալիայում հանդիպում է կայացել ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Իսկ Ստամբուլում պետք է հանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու համար։
    15:15
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդ ո՞նց է լինում, որ բանակը թալանում են, ունենում ենք եռատոն, բանակը «չեք թալանում», եռատոն այլևս չունենք․ Սևակ Հակոբյան
    Yerevan.today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը գրել է․ «ՔՊ-ական մի կին, որ աշխատանքի է գնում Ազգային ժողովում, ասում է․ որպեսզի շարունակեինք եռատոն ունենալ, պետք է չթալանեիք բանակը։ Հիմա հարց-հանելուկ․ Էդ ո՞նց է լինում, որ բանակը թալանում են, ունենում ենք եռատոն, բանակը «չեք թալանում», եռատոն այլևս չունենք»։
    15:07
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. Հայկ Կոստանյան
    Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա, նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաստատեց, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցներ։ Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից, և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա»,- գրել է Հայկ Կոստանյանը։
    15:00
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լավրովը կոչ է արել Արևմուտքին վերադարձնել Ուկրաինան բնականոն վիճակի
    Արևմտյան կուրատորները պետք է պնդեն Կիևի վերադարձը բնականոն վիճակի և չեղյալ համարել օրենքները, որոնք հակասում են նրա սահմանադրությանը, միջազգային կոնվենցիաներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչո՞ւ Կիևի ռեժիմի արևմտյան կուրատորները հիմա խորհուրդ չեն տալիս կամ նույնիսկ չեն պնդում, որ նրանք (ուկրաինական իշխանությունները - խմբ.) հայտարարեն բոլոր այն օրենքների չեղարկման մասին, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային կոնվենցիաները և բուն Ուկրաինայի սահմանադրությունը»,- ասել է Լավրովը Դիվանագիտական ​​ակումբի նիստում։
    14:48
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ. Ռուբեն Մխիթարյան
    Գյումրու ավագանու «Հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը գրել է․ «Ներվաтряпка Ներվային է թե՛ Նիկոլը, թե՛ թիմը: Երեք պատճառ կա: 1․ Հասկանում են, որ ամեն ինչ շատ վատ է: 2․ Հասկանում են, որ Նիկոլի պատճառով է ամեն ինչ շատ վատ: 3․ Հասկանում են, որ երկրում մեծամասնությունն արդեն հասկանում են, որ Նիկոլի պատճառով է ամեն ինչ շատ վատ: Ու որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի ինչ-որ արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ, որ դա դառնա «նոր նորմալ»: Որ մարդիկ զզվեն ոչ թե քաղաքական այս կամ այն անձերից, այլ հենց բուն քաղաքականություն ասվածից ու չուզենան դրա հետ առնչություն ունենալ՝ ոչ փողոցում, ոչ ընտրատեղամասերում»:
    14:37
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին Ստամբուլ մեկնած ՌԴ պատվիրակությունն անվանել է «բուտաֆորիա»
    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսվող ռուս-ուկրաինական բանակցություններում ներկայացված ՌԴ պատվիրակության կազմը՝ նշելով, որ նրանք ձևական բնույթ են կրում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, Զելենսկին այս մասին ասել է Անկարա ժամանելուն պես։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Թուրքիա ուղարկված ռուսական պատվիրակության կազմը ցածր է, իսկ նրա մանդատը պարզ չէ։ «Ռուսական պատվիրակության մակարդակն ինձ պաշտոնապես հայտնի չէ, բայց դատելով այն ամենից, ինչ տեսնում ենք, դա ավելի շատ նման է բուտաֆորիայի, - ասել է Զելենսկին։ - Մենք պետք է հասկանանք, թե ինչ մակարդակի է ռուսական պատվիրակությունը, և ինչ մանդատ նրանք ունեն և արդյոք նրանք կարող են որևէ որոշում կայացնել»։ Զելենսկիին նաև հարց են ուղղել, թե ինչ ուղերձ ունի նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Ես այստեղ եմ։ Կարծում եմ՝ դա հստակ ուղերձ է», - պատասխանել է Ուկրաինայի նախագահը։ Թուրքիայում մայիսի 15-ին մի քանի իրադարձություն է տեղի ունենում։ Անթալիայում հանդիպում է ընթանում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով, որին ներկա է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Անկարայում նախատեսված է Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողայի հետ։ Իսկ Ստամբուլում պետք է հանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու համար։
    14:24
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի․ Ոսկան Սարգսյան
    Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Կառավարությունից հայտնում են, որ նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին, Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած առիթ օգտագործում է Հայատանից հեռու լինելու համար։
    14:17
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ստամբուլում մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունները
    Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Այն անցկացվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Հիշեցնենք, որ այն պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով 11։00-ին, սական քիչ ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ բանակցությունները հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կեսը։
    14:05
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հութիները հայտնել են Բեն Գուրիոն օդանավակայանը 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ թիրախավորելու մասին
    Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ գերձայնային բալիստիկ հրթիռով թիրախավորել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Alquds Alarabi օրաթերթը։ «Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով միլիոնավոր սիոնիստների փախչել ապաստարաններ, և գրեթե մեկ ժամով կանգնեցրել է օդային երթևեկությունը օդանավակայանում», - հայտարարության մեջ նշել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիին՝ հավելելով, որ «այս հրթիռը երրորդն է 24 ժամից պակաս ժամանակահատվածում»։ Պաշտոնյայի խոսքով՝ «Եմենի զինված ուժերի գործողությունները նպատակ ունեն դադարեցնել Գազայի մեր եղբայրների դեմ ագրեսիան և դադարեցնել նրանց դեմ ցեղասպան հանցագործությունները»։ Նա կրկին ընդգծել է, որ «այս գործողությունները չեն դադարի մինչև Գազայի վրա ագրեսիան չդադարի և պաշարումը չվերացվի»։ Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ «ռազմաօդային ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը և որսացել այն»։ 12-րդ ալիքի հաղորդմամբ՝ Բեն Գուրիոն օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են օդային հարձակման ազդանշանների ակտիվացումից հետո։ Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը կրկին զգուշացրել է մարդկանց Եմենի երեք նավահանգիստները լքելու անհրաժեշտության մասին։ «Մենք կթիրախավորենք Եմենի Ռաս Իսա, Հոդեյդա և Սալիֆ նավահանգիստները, և մենք նախազգուշացրել ենք դրանց մոտակայքում գտնվողներին լքել նավահանգիստները մինչև հետագա ծանուցումը», - հայտարարել է բանակի խոսնակը։ 2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները սկսել էին թիրախավորել Իսրայելի տարածքը և խոչընդոտում էին նրանց հետ կապված նավերի նավարկությունը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել են հարձակումները։
    14:00
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
    13:45
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց. հորդորել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն
    «Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել եմ Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։
    13:30
    15.05.25
    Ավելին