Լրահոս

2025-05-15
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պահանջում ենք ապահովել տիկին Աղեկյանի անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությունը
    Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն լրագրող Լիլիթ Աղեկյանի․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ Սույն հայտարարության նպատակն է անհապաղ ուշադրություն հրավիրել Հայաստանում գյումրեցի հետաքննող լրագրող տիկին Լիլիթ Աղեկյանի խորապես մտահոգիչ գործի վրա, Աղեկյանը վերջերս ենթարկվել է սպառնալիքների, բռնության և իր հիմնարար իրավունքների լուրջ խախտումների, որոնք մատնանշում են, որ դրանք վրեժ են իր մասնագիտական գործունեության համար։ Տիկին Աղեկյանն ակտիվորեն լուսաբանել է Շիրակի մարզի իշխանությունների հետ կապված մի շարք կոռուպցիոն գործեր, օգնել է բացահայտել այլ հանցագործություններ։ 2025 թվականի մայիսի 8-ին երեկոյան մեծ թվով ոստիկանական ուժեր ժամանել են Լիլիթ Աղեկյանի բնակարան, առանց պատշաճ հիմնավորման, արգելանքի տակ վերցնելու վերաբերյալ որոշման ներկայացման և բռնության գործադրմամբ, գիշերային հագուստով, անձնական հիգիենայի կանոնների խախտմամբ Լիլիթ Աղեկյանին տարել են ոստիկանություն։ Այս միջամտության ընթացքում խախտվել են նաև Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքները, ինչն ունեցել է լուրջ բացասական ազդեցություն նրա առողջության և հոգեկան վիճակի վրա, որի արդյունքում նրան ստիպված են եղել հոսպիտալացնել: Շուրջ երեսուն ժամ անընդմեջ ոստիկանները Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են մեկ վայրից մեկ այլ վայր (ոստիկանության «Կումայրիի» բաժին, ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտե, Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ, «Գյումրի» ԲԿ, դատարան, կրկին ՁՊՎ, հետո կրկին դատարան, հետո «Աբովյան» ՔԿՀ): Լիլիթ Աղեկյանի նկատմամբ անցկացվել է փակ դատական նիստ, առանց իր կողմից հրավիրված (նախընտրած) փաստաբանի: Դատարանը որոշել է նրան կալանավորել մեկ ամսով: ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի որոշումը Լիլիթ Աղեկյանին մեկ ամսով կալանավորելու վերաբերյալ լուրջ հարցեր է առաջացնում ընտրողական հետապնդման ու քաղաքական նկատառումներով և իրավունքի գերակայությունը կոպիտ խախտելու հարցում: Սա և նմանատիպ այլ գործընթացներ բացասաբար են անդրադառնում Գյումրի քաղաքի հեղինակության վրա՝ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները կատարելու և ներդրումային մթնոլորտը բարելավելու հարցում: Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատական ակտը ցույց է տալիս, որ Հայաստանը բաց է թողել կարևոր հնարավորություն՝ փոխելու ուղղությունը և լրջությունը ցույց տալու խոսքի ազատության ու մարդու իրավունքների առաջխաղացման գործում։ Լիլիթ Աղեկյանի դեպքն աղաղակում է, որ նա հակամարդկային համակարգի զոհ է, մի համակարգի, որը չի կարողացել պահպանել օրենքի գերակայությունը քաղաքական քմահաճույքների և պատվերի նկատմամբ: Մենք մտահոգված ենք լուրջ դատավարական խախտումների վերաբերյալ փաստագրված և հրապարակված ապացույցների առկայության պայմաններում` ՀՀ ՆԳՆ, ՀՀ դատախազության, ՀՀ ՄԻՊ և ՀՀ ԱԱԾ կրավորական կեցվածքներով: Մարդուն խոշտանգելը և նվաստացնելը խաթարում է հայ ազգի հեղինակությունը որպես ցեղասպանության դեմ պայքարին նվիրված ազգ։ Հայաստանը չի կարող լինել մրցունակ պետություն՝ առանց խթանելու անկախ դատական համակարգը, որը կապահովի բոլոր անձանց օրենքի առջև հավասարություն ապահովելը և արդարադատությունը կանխատեսելի ու արդարացի իրականացնելու սկզբունքները: Մենք դատապարտում ենք ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիայի դեմ պայքարող մարդկանց, այլակարծիք, խոսքի ազատությունից օգտվող քաղաքացիների հետապնդումը, մենք պահանջում ենք օրենքի և դատական անկախության նկատմամբ հարգանքի մթնոլորտի ստեղծում: Մենք մանրազնին հետևում ենք Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին: Մեր ուշադրության կենտրոնում է վերաքննիչ բողոքարկման գործընթացը ևս: Մենք պահանջում ենք. Ապահովել տիկին Աղեկյանի անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Երաշխավորել նրա ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը Հարգել փաստաբան ընտրելու Լիլիթ Աղեկյանի իրավունքը և ապահովել արդար ու հրապարակային դատական գործընթաց: Մեր այս պահանջն ուղղում ենք Հայաստանում գործող պետական պաշտոնյաներին և մեր միջազգային գործընկերներին, ովքեր կիսում են մեր դավանած արժեքները։ Գյումրու ավագանու խմբակցություններ` «Հայաստանի կոմունիստական» կուսակցություն «Մեր քաղաքը» դաշինք «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք «Իմ հզոր համայնք» կուսակցություն»։
    22:57
    15.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սպասվում են ավելի կեղտոտ հայհոյանքներ. ինչո՞ւ է ագրեսիվացել իշխանությունը
    Սպասվում են ավելի կեղտոտ հայհոյանքներ. ինչո՞ւ է ագրեսիվացել իշխանությունը
    22:45
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Աբովյանում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է
    Այսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 39-ամյա Ռոման Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի, 34-ամյա Սեյրան Առուշանյանի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի և 19-ամյա Գոռ Գրիգորյանի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է: Պարեկները պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, քանի որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մի մասն ասում էր, որ վիրավորներ կան, մյուս մասը նշում էր, որ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
    22:30
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան. «Հետք»
    Խաշթառակ գյուղում մանկահասակ երեխաների նկատմամբ մոր և պապի կողմից բռնության գործադրման վերաբերյալ քրեական գործը 2023թ․ ապրիլից քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք՝ 2020թ․ օգոստոսին դաժան ծեծի հետևանքով Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխվեցին 1-9 տարեկան 7 երեխաներ։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց պապը՝ Խաշթառակի բնակիչ Սամվել Հակոբջանյանը և նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։ Այս մասին գրում է «Հետքը»։ Ս․ Հակոբջանյանի որդու՝ Անուշավանի 6 և 4 տարեկան որդիներին տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, դստեր՝ Մ․ Հակոբջանյանի 5 անչահաս երեխաներին տեղափոխեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վեցամյա Սերգեյ Հակոբջանյանը, այդպես էլ գիտակցության չգալով, օգոստոսի 25-ին մահացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (ԲԿ)։ Սամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020թ․-ի օգոստոսի 16-ին, իր հանգիստը խանգարելու պատճառով ձեռքով հարվածել էր անչափահաս թոռան՝ վեցամյա Սերգեյ Հակոբջանյանի դեմքին։ Վերջինս վայր էր ընկել ննջասենյակի հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, որն էլ անզգուշությամբ առաջացրել էր Սերգեյ Հակոբջանյանի մահը։ 2020թ․ օգոստոսի 25-ին, ստացած մարմնական վնասվածքներից անգիտակից վիճակում, երեխան տեղափոխվել էր Երևան և մահացել «Սուրբ Աստվածավայր» ԲԿ-ում: Բացի այդ, Սամվել Հակոբջանյանը նույն օրը երեկոյան Խաշթառակի իր տան բակում, իր վրա անվադող նետելու համար փայտով մի քանի անգամ հարվածել էր դստեր անչափահաս որդու՝ 2016թ․-ին ծնված Նաիրի Ղալումյանի մարմնի տարբեր մասերին, ապա վեր բարձրացրել նրան և գցել հատակին՝ երեխայի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։ Հետաքրքրականն այն է, որ մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգական դեպքի քննությունը, չնայած հանրային լայն հնչեղությանը, իրավապահ մարմինները չէին շտապում ավարտել։ Չի շտապում նաև դատարանը։ 7 քննիչի ձեռքով անցած նախաքննությունն ավարտվեց երկուսուկես տարում։ 2023թ․-ի մարտին քրեական գործն ուղարկվեց դատարան և դատավոր Սամվել Մարդանյանին մակագրվելուց մեկ շաբաթ հետո դատական նիստ նշանակվեց։ Ենթադրվում էր, որ դատաքննությունն արագ տեղի կունենա, քանի որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են բազմաթիվ՝ դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ։ Դատարանում նոր փորձաքննություններ նշանակելու հարց չի ծագել։
    22:15
    15.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ի՞նչ կապ ունի ֆաշիզմը և Արցախի հայաթափումը. ՔՊ-ն չի հասկանում և մերժում է «Պատիվ ունեմ»-ի նախագիծը
    Ի՞նչ կապ ունի ֆաշիզմը և Արցախի հայաթափումը. ՔՊ-ն չի հասկանում և մերժում է «Պատիվ ունեմ»-ի նախագիծը
    22:07
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի Խան Յունիս քաղաքում գիշերվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 54 մարդ է զոհվել
    Գիշերը մի քանի ավիահարվածներ են հասցվել Գազայի հարավային Խան Յունիս քաղաքին՝ խլելով ավելի քան 50 մարդու կյանք:
    22:00
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին ավարտել իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա
    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավարտել է իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա:
    21:56
    15.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Աշակերտներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել. նարկո-սկանդալ՝ Մխչյանի դպրոցում
    Աշակերտներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել. նարկո-սկանդալ՝ Մխչյանի դպրոցում
    21:45
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ սպանվածի մայրը մանրամասներ է պատմել․ Armlur
    Ապրիլի 23-ի Էջմիածին քաղաքում դաժանաբար ծեծի արդյունքում մահացավ 22-ամյա Պարգև Հակոբյանը: Վերջինիս մայրը Աիդա Գրիգորյանը անուն է տալիս՝ ով կամ ովքեր իր որդուն հասցրեցին մահվան, ինչ «բեզպրիդել» է Էջմիածին քաղաքում, ինչ են իրավապահները ասել իր ընտանիքի անդամներին, ուր են իր որդուն դաժանաբար ծեծողները։ Սպանված Պարգև Հակոբյանի 5-ամյա եղբայրը ամեն օր նայում է երկնքին ու խնդրում է եղբորը տուն գա: Մանրամասները՝ Armlur-ի տեսանյութում․
    21:30
    15.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուղտեր, ձիեր և տրիլիոն դոլար. Թրամփի «քարավանը» հեռանում է Քաթարից՝ հարուստ ավարով
    Ուղտեր, ձիեր և տրիլիոն դոլար. Թրամփի «քարավանը» հեռանում է Քաթարից՝ հարուստ ավարով
    21:15
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Զեղչ պարոն Զելենսկու համար»․ Ուկրաինայի նախագահին ծաղրել են
    Լրագրող Չեյ Բոուզը X սոցիալական ցանցում հեգնանքով մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու ոչ պաշտոնական տեսքը Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Ստամբուլում դերձակները մեսիջ են ուղարկում ուկրաինացիներին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է նա։ Ստորև լրագրողը կցել է գործնական կոստյումների նկար և ցուցանակ, որի վրա գրված է. «Զեղչ պարոն Զելենսկու համար»։ Ավելի վաղ Զելենսկին ժամանել էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Միաժամանակ Կիևի ռեժիմի ղեկավարը հագել էր իր ավանդական սև վերնաշապիկը և նույն տաբատը։ Զելենսկին բազմիցս անտեսել է էթիկետը արևմտյան առաջնորդների հետ իր շփումներում։ Մասնավորապես, նախորդ անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը նա գործնական կոստյումով չէր եկել, ինչը ծաղրի առարկա էր դարձել ամերիկացի առաջնորդի կողմից։ Փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացել է Թրամփի և Զելենսկու հանդիպումը, որի համաձայն՝ Թրամփը Զելենսկիին «դուրս է շպրտել» կոնֆլիկտից հետո, որի ընթացքում Սպիտակ տան տերը անհարգալից վերաբերմունք է զգացել։ Ի թիվս այլ հարցերի, հանդիպմանը Զելենսկիին հարցրել են, թե երբ է նա կոստյում հագնելու, ինչին նա պատասխանել է, որ իբր այն կհագնի «երբ հակամարտությունը ավարտվի»։ Լրագրողներից մեկը նշել է, որ «որոշ ամերիկացիներ դժգոհ են, որ Զելենսկին չի հարգում պաշտոնական ոճը»։
    21:00
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի 2024թ. բյուջեով ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյան
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը գրել է․ «Ձեր մեքենան ջարդվե՞լ է Երեւանի ճանապարհներին, փոսերի մեջ հանդիպում եք բազկաթոռ եւ լվացքի մեքենա՞։ Հոգ չէ. Երեւանի 2024թ. բյուջեով ասֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ։ «Ասֆալտապետական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայություն»։
    20:45
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Խայտառակություն դպրոցում. երեխաներին թմրամիջոց են տվել Մխչյանում
    Հայլուր 20։30 Խայտառակություն դպրոցում. երեխաներին թմրամիջոց են տվել Մխչյանում
    20:30
    15.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Wi-Fi չկար, չեն կրակել. ձվաչափ կարկուտի ու թափված խակ բերքի առաջ բողոքում են գյուղացիները
    Wi-Fi չկար, չեն կրակել. ձվաչափ կարկուտի ու թափված խակ բերքի առաջ բողոքում են գյուղացիները
    20:15
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ԱԳՆ-ն ուկրաինական ԶԼՄ-ներին մեղադրում է Չինաստանի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ
    Ուկրաինական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են տարածում 30-օրյա հրադադարի ծրագրին Չինաստանի աջակցության մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Մի շարք Telegram ալիքներ միտումնավոր կեղծ տեղեկատվություն են տարածում այն ​​մասին, որ Չինաստանի ԱԳՆ-ն իբր «աջակցում է Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա զինադադարին»։ Այս կեղծը տեղեկատվական դաշտ է նետել ուկրաինական «Ուկրինֆորմ» քարոզչական ռեսուրսը, որը չի կարողացել ավելի լավ բան մտածել, քան Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանի խոսքերը բացահայտ խեղաթյուրելը, ով մայիսի 12-ի ճեպազրույցի ժամանակ հնչեցրել է չինական կողմի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ Telegram-ի ալիքում։ Ինչպես նշել են գերատեսչությունում, ուկրաինացի ապատեղեկատուների հիմնական մեթոդներն են խաբեությունը և լսարանի մեջ մտացածին իրականության ձևավորումը։ Միաժամանակ, նախարարությունը հավելել է, որ նման տեղեկատվական և հոգեբանական գործողություններ են իրականացվում արևմտյան կուրատորների մասնակցությամբ։ «Մենք կոչ ենք անում ԶԼՄ-ների մասնակիցներին և օգտատերերին պատասխանատվությամբ վերաբերվել տեղեկատվությանը, վստահել միայն պաշտոնական ռեսուրսներին և միշտ ստուգել սկզբնաղբյուրը: Ինչ վերաբերում է այս արտահոսքին, ապա կարող ենք միայն փաստել. «դավաճանությունը» որպես «հաղթանակ» որակելու ևս մեկ փորձ կրկին ձախողվել է»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը երկուշաբթի ասել է, որ Պեկինը ողջունում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերը և հույս ունի, որ բոլոր շահագրգիռ կողմերը կշարունակեն երկխոսությունն ու բանակցությունները՝ ճգնաժամը կարգավորելու համար արդար, տևական, պարտավորեցնող և փոխընդունելի խաղաղ համաձայնագրի հասնելու համար։
    20:00
    15.05.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանում խուճապ կա՞. Հայաստանին մատակարարվող հնդկական զենքը պատերազմական քննությունը հանձնեց
    Ադրբեջանում խուճապ կա՞. Հայաստանին մատակարարվող հնդկական զենքը պատերազմական քննությունը հանձնեց
    19:45
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում
    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, և դրա դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հանրության ակտիվ ներգրավվածությամբ, քանզի ձեր ակտիվ մասնակցությամբ ենք կառուցում արդար ու թափանցիկ հասարակություն»,-ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում:
    19:30
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին աշխատանքի էր գնացել․ Oragir.News
    Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները երկու օր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում պատմության ուսուցչուհու դեմ։
    19:20
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների ընթացքը
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նախարարը ներկայացրել է նաև Սահմանադրական բարեփոխումների ընթացքը՝ շեշտելով, որ նոր սահմանադրության տեքստն ակնկալվում է ունենալ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Արդարադատության նախարարության կողմից մշակվող նոր ճանապարհային քարտեզին: Կարևորվել են նաև իրավահավասարության ապահովման ոլորտում ձեռնարկվող քայլերը: ՀՀ-ում Հունաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել երկկողմ համագործակցությունը։
    19:15
    15.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց. «Լելե Թեփե»-ի գործով պաշտպանների հայտարարությունը
    «Լելե Թեփե»-ի գործով պաշտպանները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Սույն թվականի մայիսի 14-ին ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրվել է հրապարակում՝ «44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան» վերտառությամբ: Այս հրապարակումը ՀՀ դատախազության և Հանրային հեռուստաընկերության համատեղ «օպերացիայի» 2-րդ հատվածն է, քանի որ դրանից մեկ օր առաջ՝ մայիսի 13-ին, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման ընթացքում ներկայացվել և նույն օրը «YouTube» կայքէջում տեղադրվել է «Ինչու է ձախողվել «Լելե թեփե» կոչվող օպերացիան. Սեյրան Օհանյանի գնդապետ որդու գործը դատարանում է» վերտառությամբ հեռուստառեպորտաժը: Այդ հաղորդագրությունն ու տեսանյութն առաջին հայացքից կարող են այն տպավորությունը ստեղծել, որ կրում են տեղեկատվական բնույթ և նպատակ ունեն հանրությանը տեղեկություններ տրամադրել «44-օրյա պատերազմին» առնչվող քրեական գործի վերաբերյալ, սակայն հատկապես տեսանյութում քրեական գործի հանգամանքների միակողմանի ու անհիմն ներկայացումը, ինչպես նաև՝ դրանում օգտագործվող ձևակերպումներն ու լուսանկարները բավարար հիմք են տալիս հետևություններ անելու, որ բարոյականության, բանականության ու հայրենիքի հետ բոլոր կապերը խզած լրատվականն այդ տեսանյութի միջոցով իրականում նպատակ է հետապնդում վարկաբեկելու հայ զինվորականի կերպարը, հայ զինվորականին ներկայացնելու որպես դասալիք ու վախկոտ: Դրան զուգահեռ լրատվականը քաղաքականացնում է քրեական գործը, քանի որ տեսանյութում անընդհատ օգտագործվում է Արցախի հերոս, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի անունն ու լուսանկարը, թեև այդ անձը վերոհիշյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չի ունեցել ու որևէ կարգավիճակով քրեական վարույթին ներգրավված չի եղել: Կարծում ենք, որ լրատվականի նման վարքագիծն իրականում հետապնդում է այլ հեռահար նպատակ, այն է՝ բացասական կերպարի ներքո ներկայացնելու քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց, նրանց վերաբերյալ ձևավորել «հաստատված մեղավորի» հասարակական կարծիք և այդ կերպ ճնշում գործադրել դատարանի վրա: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ դատախազության կողմից տարածված հաղորդագրությունում և տեսանյութում ներկայացված մեղադրանքն անհիմն է, իրականության հետ որևէ առնչություն չունի, քանի որ ինչպես զորամասը, այնպես էլ դրա ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց, ընդհակառակը՝ մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջներն առկա հնարավորության պայմաններում զորամասն իր ունեցած ուժերի չափով կատարել է, իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից։ Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին չհավատալ կեղծ տեղեկություններին և ուշադիր հետևել դատական պրոցեսին, որտեղ ներկայացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 5-ից 8-ը Լելե Թեփե տեղանքում տեղի ունեցած իրադարձությունների եղելությունը»,-ասված է հայտարարության մեջ:
    19:00
    15.05.25
    Ավելին