Լրահոս
Հասարակական
18:07
10.01.22
670

Netflix-ը ցուցադրել է պատմական Հայաստանի քարտեզը․ Թուրքիան բարկացել է

Netflix-ը, որ հայտնի է ֆիլմեր և սերիալներ արտադրելով, իր վերջին նախագծերից մեկում՝ WW2 in color: road to victory (Երկրորդ համաշխարհային պատերազմն իր գույներով. ուղի դեպի հաղթանակ) քարտեզից ցուցադրել է կադրեր, որոնցում Հայաստանի տարածքում ներառված է նաև Արևմտյան Հայաստանը։

Դա բարկացրել է թուրքերին։ Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների Turk Degs կենտրոնը գրել է.

«Մենք դատապարտում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս բոլոր փորձերը»։

Իսկ «Yeni Akit» թերթը Netflix-ի մասին ասել է, թե այն «թշնամաբար է տրամադրված թուրքերի նկատմամբ», քանի որ «Թուրքիայի Արևելյան Անատոլիայի շրջանը ցուցադրվել է որպես Հայաստան»։

«Սա շիզոֆրենիա է։ Նրանք փորձում են իրենց միտքը և հիվանդ խաղերը հարմարեցնել քարտեզին: Թող վերջ տան այս հակաթուրքական ընկերության հեռարձակումներին Թուրքիայում»,- գրել է թերթը։

Թուրքիայում աղմուկ հանած սերիալի էպիզոդը Ստալինգրադի ճակատամարտի մասին է, որում Armenia անունը դուրս է գալիս ժամանակակից Հայաստանի տարածքից՝ անցնելով դեպի Կարս և Արևմտյան Հայաստանի այլ մարզեր։