Լրահոս
Հասարակական
19:10
21.02.22
273

Ներկայացվել է կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հիմնական առաջնահերթությունները և ռազմավարական ուղղությունները:  

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համատեղ ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:  

Վահրամ Դումանյանը նշել է, որ նախագիծը սահմանում է մինչև 2030 թվականը ոլորտի հիմնական առաջնահերթությունները: 

«Ռազմավարության հիմքում դրված է երկու կարևոր նպատակ. առաջին՝ յուրաքանչյուր ոք ունի որոշակի տաղանդ, որը պետք է բացահայտել և անձին տալ ինքնադրսևորվելու հնարավորություն: Եվ երկրորդ՝ բոլոր փուլերում կրթությունը պետք է լինի որակյալ և մրցունակ, հիմնված լինի ազգային արժեքների վրա, և այդ ամենը նպաստի մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և առաջընթացին»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հանրային քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ հնչած բոլոր արժեքավոր առաջարկները, ըստ անհրաժեշտության, կընդունվեն: