Լրահոս
Աշխարհ
12:45
15.01.23
101

Նեպալում մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է առնվազն 45 մարմին

Img default alt hy

Նեպալում մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է առնվազն 40 դի։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ավիացիոն վարչակազմի ներկայացուցիչը։

BNO գործակալությունը, վկայակոչելով երկրի իշխանություններին, հայտնում է 30 զոհի մասին։

Նախկինում հաղորդվում էր 16 զոհի մասին։ Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 72 մարդ, այդ թվում՝ 10 օտարերկրյա քաղաքացիներ։ Վթարը տեղի է ունեցել Նեպալի արևմուտքում գտնվող Պոխարա քաղաքում։

Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սուդարշան Բարտոլայի խոսքով՝ «դեռ հայտնի չէ՝ կա՞ն արդյոք ինքնաթիռի կործանումից փրկվածներ»։ Նա մանրամասնել է, որ ֆրանս-իտալական ATR կոնցեռնի արտադրության ATR 72 մարդատար ինքնաթիռը տապալվել է գետնին։ Այն նախատեսված է մինչև 74 ուղևոր տեղափոխելու համար։