Լրահոս
Հասարակական
15:58
10.02.22
137

Նախարարը մարտին կմեկնի Նյու-Յորք

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2022 թվականի մարտի 13-17-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Նախարարը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին։

Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ավիատոմսի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։

Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը եռօրյա ժամկետում հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: