Լրահոս
Քաղաքական
15:36
20.04.22
503

«Նախագահը հումորով է վերաբերվում». Բագրատ Միկոյանը՝ Քոչարյանի՝ քաղաքական ասպարեզից հեռանալու լուրերի մասին

Img default alt hy

NEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից՝ «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածի առնչությամբ։ Հարցին պատասխանել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ 

«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի նախկին երեք նախագահները պատրաստվում են հեռանալ քաղաքականությունից։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշե՞լ է չզբաղվել քաղաքականությամբ:

Քաղաքական ասպարեզից իր ՝ հերթական «հեռանալու» մասին նախագահ Քոչարյանը տեղեկացել է Հրապարակ օրաթերթից: Այդ պերիոդիկ մտավարժանքներին նախագահը վերաբերվում է հումորով: