Լրահոս
Իրավական
17:08
30.10.25
107

Նաթան Սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման մասով ՔԿ-ն քրվարույթ չի հարուցի. 24News

Img default alt hy

Փաստաբան Արա Զոհրաբյանի ներկայացված 3 հաղորդումների վերաբերյալ կազմվել է վարույթ չնախաձեռնման արձանագրություն և ուղարկվել հսկող դատախազի հաստատմանը:

Նշենք, որ 24News-ի տեղեկություններով, հաղորդումներից մեկը վերաբերում է Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսազանգի ձայնագրության տարածմանը:

Ստացվում է, որ ՔԿ-ն ապօրինի գաղտնալսում իրականացնելու մասով որևիցե խնդիր չի տեսնում, իսկ արդեն բուն խոսակցության մասով քրեական վարույթ հարուցելու հիմքեր գտել է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տարածվել էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը, որի բովանդակության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ, իսկ անձնական խոսակցության ձայնագրության տարածման վերաբերյալ Դատախազությունում հաղորդում էր ստացվել Հայ Առաքելական եկեղեցու շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից: