Լրահոս
Աշխարհ
14:30
22.11.22
103

NASA-ում հայտարարել են դեպի Լուսին Orion տիեզերանավի հաջող թռիչքի մասին

Img default alt hy

Orion տիեզերանավի թռիչքը, որն արձակվել Է դեպի Լուսին լուսնային ծրագրի առաջին փուլում, անցնում Է առանց պատահարների և պլանին համապատասխան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Orion-ն, ընդհանուր առմամբ, ցույց Է տալիս լավ արդյունքներ: Շարժիչի կայանքն աշխատում Է պարզապես գերազանց:

Արեգակնային վահանակներն արտադրում են սպասվածից ավելի շատ ԷլեկտրաԷներգիա, իսկ տիեզերանավի կողմից ծախսվում Է ավելի քիչ»,- նոյեմբերի 21-ին կայացած առցանց ճեպազրույցում հայտնել Է NASA-ի լուսնային ծրագրի առաջին փուլի ղեկավար Հովարդ Հուն: Հուն նաև նշել Է, որ տիեզերանավն արձակման ժամանակ  ֆիզիկական վնասվածքներ չի ստացել և առաքելությունը կատարելուց հետո կարող Է հաջողությամբ  վերադառանալ Երկիր:

Space Launch System (SLS) հրթիռի մեկնարկն Orion տիեզերանավի հետ տեղի Է ունեցել նոյեմբերի 16-ին Ֆլորիդայի նահանգի Ջոն Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի մեկնարկային հարթակից: Ակնկալվում է, որ տիեզերանավի անօդաչու թռիչքը կտևի 26 օր: Այն պետք Է երկու պտույտ կատարի Լուսնի շուրջը, այնուհետև վերադառնա Երկիր և վայրԷջք կատարի Խաղաղ օվկիանոսում: Orion-ում գտնվում են երեք մանեկեններ, որոնց օգտագործում են, մասնավորապես, թռիչքի ժամանակ ճառագայթման մակարդակի չափման համար: