Լրահոս
Միջազգային
20:55
09.02.22
118

Նա չի խոսել Միութենական պետության մասին․ Զախարովան՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Img default alt hy

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի՝ Միութենական պետությանը միանալու մասին:

«Նման հատված այնտեղ (հարցազրույցում- խմբ.) չկա: Նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է տնտեսության, անվտանգության և այլ ոլորտներում հավանական ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին: Հենց Բելառուսի նախագահի ձևակերպումը, տեսլականը, քաղաքականությունն այդ իրավիճակում ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Միութենական պետությունը փակ կառույց չէ և չի բացառում այլ երկրների միացումը: