Լրահոս
Հայաստան
11:33
28.03.22
176

Մտել եմ ընտրատեղամաս, իմ անվան դիմաց արդեն ստորագրված էր ու պեչատը խփված էր. Վեդիի ընտրող

Img default alt hy

«Մտել եմ ընտրատեղամաս, իմ անվան դիմաց արդեն ստորագրված էր ու պեչատը խփված էր: Ես մոտեցել եմ, ինձ ցույց է տալիս վերեւի ազատ գիծը՝ ուրիշի անունը ու ասում է՝ այստեղ ազատ է, այստեղ ստորագրի»,- այս մասին  Aravot.am-ի հետ զրույցում ասել է Վեդիի ՏԻՄ ընտրություններն մասնակցող բնակիչներից մեկը՝ Սուսաննա Եղյանը:

Նա եկել էր 13/03 տեղամաս՝ քվեարկելու.

«45 տարվա մանկավարժ եմ, երկար ժամանակ եղել եմ 18-րդ ընտրատարածքի հանձնաժողովում, այնպես որ, այս բովերով անցել եմ, գերազանց գիտեմ դրանց ֆռռիկները:

Ինձ ոչ ոք իրավունք չունի ֆռռացնելու: Այնպես էլ քանոնները դրել է, գիտի՝ չեմ տեսնում: Գերազանց տեսողություն ունեմ»,- բողոքել է քաղաքացին: