Լրահոս
Աշխարհ
17:00
19.10.24
150

Մոզամբիկում գնդակահարել են առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբանին

Img default alt hy

Մոզամբիկի առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբանը գնդակահարվել է, երբ երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո հաշվում էին ձայները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Մոզամբիկում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ։ Նախնական արդյունքներով՝ նախագահի թեկնածուներից առաջատարը իշխող «Ֆրելիմո» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Շապուն է։ Նախագահական ընտրություններին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև անկախ թեկնածու Վենասիու Մոնդլանեն։ Նա անհամաձայնություն է հայտնել նախնական արդյունքների հետ և խոստացել է հոկտեմբերի 21-ին կազմակերպել զանգվածային քաղաքացիական անհնազանդություն։

«Էլվինու Դիաշը, նախագահի թեկնածու Վենասիու Մոնդլանեի փաստաբանը և ընդդիմադիր դաշինքի գլխավոր իրավախորհրդատուն, բարբարոսաբար սպանվել է Մապուտոյում», - նշված է լրատվամիջոցի հրապարակման մեջ։

Դիաշից բացի, մահացել է նաեւ «Պոդեմոս» կուսակցության անդամ Պաուլու Գուամբեն, ով նրա հետ երթևեկում էր նույն մեքենայով։ Նրանց մեքենան կանգնեցրել են երկու անհայտ անձինք և կրակել հրազենից։