Լրահոս
Միջազգային
17:16
05.11.25
219

Մուսուլման երիտասարդը՝ Նյու Յորքի քաղաքապետ. Թրամփը կորցրեց «Մեծ խնձորը»

Նյու Յորքը նոր քաղաքապետ ունի: Զոհրան Մամդանին Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետն է: Նա համոզիչ հաղթանակ է տարել երեքշաբթի կայացած ընտրություններում՝ առաջ անցնելով Նյու Յորքի նախկին նահանգապետ, անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյից և հանրապետական Քուրթիս Սլիվայից: Մամդանին արդեն հայտարարել է, որ դիմակայելու է նախագահ Թրամփին, որը հաճախ է քննադատել Մամդանիին՝ նրան անվանելով կոմունիստ: ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Մամդանին հաղթի ընտրություններում։