Լրահոս
Հասարակական
00:10
03.06.22
205

Մուշի քրեական հետախույզները սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Img default alt hy

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել: Ձեռնարկված միջոցառման արդյունքում մայիսի 30-ին, ժամը 22.50-ին, Գյումրի քաղաքի Շիրակացու և Մանուկյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց 31-ամյա մի տղամարդ։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փոշենման զանգվածով փաթեթ:

Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը «ալֆա փի-վի-փի» է, այլ խոսքով՝ սինթետիկ թմրամիջոց, որը գնել էր «տելեգրամի» միջոցով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։