Լրահոս
Աշխարհ
15:30
06.01.23
149

Մոսկվայում Լատվիայի դեսպանատան մոտ ակցիա կանցկացվի

Img default alt hy

Մոսկվայում Լատվիայի դեսպանատան մոտ  ակցիա կանցկացվի՝ ի պաշտպանություն Ռիգայում ձերբակալված Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմի:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին հայտնում է «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի մամուլի ծառայությունը:

Նրանք նշել են, որ «Ազատություն Մարատ Կասեմին» ակցիան կսկսվի ժամը 15:00-ին դեսպանատան շենքի մոտ՝ Չապլիգինի փողոց 3 հասցեում:

Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է: Նա մի քանի տարի է՝ ապրում և աշխատում է Մոսկվայում՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբում, որը ներառում է նաև «Sputnik Լիտվա»-ն: