Լրահոս
Հայաստան
10:42
14.01.22
260

Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը

Այսօր՝ հունվարի 14-ին, տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

Այն կկայանա Մոսկվայում։ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել էր, թե, իրենց տպավորությամբ, Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։

Նա նշել էր, թե այս հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։

«Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը»,- ասել էր ԱԳՆ խոսնակը։