Լրահոս
Աշխարհ
00:00
21.11.22
163

Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհը երկու մարդու կյանք է խլել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

ԱԻՆ աշխատակիցները փլատակներից հանել են Մոսկվայի կենտրոնում գտնվող ծաղկի պահեստում հրդեհի հետևանքով երկրորդ զոհի մարմինը: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտնում է Iz.ru-ն։

Վերջին տվյալներով՝ փրկարարներն այրվող շենքից տարհանել են յոթ մարդու։ Կեսօրին հաղորդվել է նաև, որ ևս երկուսը մնացել են այնտեղ արգելափակված: Այն ժամանակ նշվում էր, որ բոլոր ուժերն ուղղված են մարդկանց փրկելուն։

Հրդեհը բռնկվել է կիրակի կեսօրին Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող երկհարկանի ծաղկի պահեստում։ Կրակը տեղայնացվել է երեկոյան (ժամը 18:20-ին): Հրդեհի հետևանքով փլուզվել են առաջին և երկրորդ հարկերի միջև ընկած միջհարկային ծածկերը՝ 700 քմ մակերեսով: